Պատմություն

Հանդիպում հնագետ Հայկ Հայդոսյանի հետ

Այսօր մենք հանդիպեցինք հնագետ Հայկ Հայդոսյանի հետ: Նա եկել էր ՀՀ հնագիտության և ազգագրության ինստիտուտից: Նա մեզ ներկայացրեց հնագետների գործոնեությունը, ցույց տվեց ֆիլմեր և նկարներ, որտեղ երևում էր, թե ինչպես են հնագետները աշխատում, թե ինչ հանածոներ են գտնում և այլն: Քննարկումը շատ հետաքրքիր անցավ, ծանոթացանք Արենիի թռչունների քարայր կոչվող հնավայրերին, իմացանք նոր տեղեկություններ Հայաստանի պեղավայրերի և հնավայրերի մասին:

29.03.2019


Հնագիտության ուսումնասիրումը

Հնագիտությունը կամ արխեոլոգիան գիտություն է, որը ուսումնասիրում է հին աշխարհի ազգերի, հասարակությունների մշակույթը: Նպատակն է պեղածո նյութերի հիման վրա անցյալի մշակույթների զարգացման ու հասարակությունների պատմության գիտական պարզաբանումը։ Մովսես Խորենացին 5-րդ դարում օգտագործել հնախոսություն հասկացությունը, որը բառացի նշանակում է հնի մասին գիտություն: Հայաստանում հնագիտական առաջին պեղումները կատարել է պատմաբան, հնագետ Ալեքսանդր Երիցյանը: 1871 թ-ին Որնակ գյուղի մոտ նա պեղել է վաղ երկաթի դարի 23 դամբարան: Մեծածավալ պեղումներ են կատարել նաև Երվանդ Լալայանը և Ժան-Ժակ Մարի դը Մորգանը Սևանի ավազանում և Գուգարքում: Մորգանը 1909 թ-ին Արտին լեռան լանջերին հայտնաբերել է քարեդարյան կայաններ: 1898–99 թթ-ին Լեհման-Հաուպտի և Բելքի գլխավորած գերմանական արշավախումբը, իսկ 1916 թ-ին Հովսեփ Օրբելին և Նիկողայոս Մառը պեղումներ են արել Վանում: Ամենաարժեքավորը Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի պեղումներն էին Անիում: 





21.03.2019


Մայրաքաղաք Անի


Անին միջնադարյան Հայաստանի ամենանշանավոր քաղաքն էր. 5–9 դարերում եղել է ամրոց, 10–11 դարերում` Հայաստանի մայրաքաղաքը, 9–14 դարերում` տնտեսական և մշակութային կենտրոն: Ունեցել է շուրջ 100 000 բնակիչ: Քաղաքն անունն ստացել է Դարանաղի (Կամախ) գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Առաջին անգամ հիշատակվել է 5-րդ դարում Եղիշեի և Ղազար Պարպեցու կողմից: Ներկայումս անբնակ է, գտնըվում է Թուրքիայի Կարսի նահանգում: 961 թ-ին Աշոտ Գ Ողորմած Բագրատունին արքունիքը Կարսից փոխադրել է Անի և այն հռչակել Հայաստանի նոր մայրաքաղաք:
Անին աննախադեպ զարգացման է հասել Գագիկ Ա թագավորի օրոք (989–1020 թթ.): Քաղաքն առևտրական կապերի մեջ է եղել Բյուզանդիայի, Պարսկաստանի, Չինաստանի, արաբական երկրների, Հարավային Ռուսաստանի, Միջին Ասիայի հետ: Գագիկ Ա-ի մահից հետո նրա որդիների՝ Հովհաննես-Սմբատի և Աշոտ Դ-ի միջև սկսված գահակալական պայքարի ու ներքին երկպառակությունների հետևանքով Բագրատունիների թագավորությունը թուլացել է:



04.03.2019


Պապ թագավոր

Պապ թագավորը եղել է Արշակ Բ-ի որդին: Երբ 368թ.-ին Շապուհ շահը Արշակ Բ-ին և Վասակ Մամիկոնյանին կանչում է Տիբզոն, և այնտեղ էլ սպանում երկուսին էլ, Պապին ուղարկում են Հռոմ օգնական զորք բերելու նպատակով, այդ ժամանակ երբ Փառանձեմ թագուհին պաշտպանվում էր Արտագերս ամրոցում: Բայց սովի պատճառով Պարսիկները կարողանում են մտնել ամրոց և սպանել Թագուհուն: 370թ. Պապը օգնական զորքով վերադառնում է Մեծ Հայք և նստում գահին: Նորանշանակ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը Մաքրում է երկիրը թշնամու զորքերից և վրեժ լուծում: Գահին նստելուց հետո Պապը, սկսում է ավիրած քաղաքների եկեղեցիների վերակառուցումը, նաև վերականգնում է երկրի սահմանները: Պապ թագավորի բարեփոխումների միջոցով բանակի քանակը հասնում է 100 հազարի: Նա պարտադրում է հազարապետերին, նախարարներին և հոգևորականերին պարտադիր զինվորական ծառառույթյուն կատարել: Նա վարում էր անկախ քաղաքականություն, բայց քանի որ, դա Հռոմին շահավետ չեր, 373թ.-ին հռոմեական կայսրի հրամանով, Պապին սպանում են:




01.03.2019

Ֆեոդալիզմ



Ֆեոդալիզմ, համաշխարհային պատմության զարգացման մեջ ստրկատիրականհասարակարգին (մի շարք երկրներում՝ նախնադարյան համայնական հասարակարգին) հաջորդող և կապիտալիզմին նախորդող դասակարգային հակամարտ հասարակարգ։
Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։ Դա առաջ է բերել անմիջական արտադրողի որոշ շահագրգռվածություն աշխատանքի արտադրողականության բարձրացման մեջ, որը պայմանավորել է ֆեոդալիզմի առաջադիմական բնույթը նախորդ հասարակարգերի համեմատությամբ։ Ֆեոդալիզմին բնորոշ է ագրայրային էկոնոմիկան, բնատնտեսությունը, մանր անհատական արտադրությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացումը և ավանդույթի մեծ ուժը։ Միջին դարերիբովանդակությունը կազմող ֆեոդալիզմը որպես համաշխարհային պատմության դարաշրջան, ընդգրկում է V դարից վերջից մինչև XVII դարի կեսը։ Չնայած աշխարհի մեծ մասում ֆեոդալական հարաբերությունները ոչ միայն պահպանվել, այլև շարունակել են տիրապետել նաև հաջորդ դարաշրջանում, վերջինիս բովանդակությունն արդեն հարաճուն կերպով որոշվել է ամրապնդվող կապիտալիստական հարաբերություններով։ Ֆեոդալիզմը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ ծննդի (գենեզիսի), զարգացած ֆեոդալիզմի և ուշ ֆեոդալիզմի, որոնց ժամանակագրության շրջանակները աշխարհի զանազան շրջանների և երկրների համար տարբեր են։





Արտավազդ Երկրորդ


13.02.2019

Գահակալել է Քրիստոսից առաջ 55-34: Նա ստացել էր հիանալի կրթություն և պատմիչների վկայությամբ գրում էր ողբերգություններ ճառեր և պատմական երկեր: Քրիստոսից առաջ 54 թվականին Հռոմից արևելք է գալիս Կռասոս զորավարը, որի նպատակն էր գրավել Պարթևստանը: Այս ժամանակ Հայաստանը համարվում էր Հռոմին բարեկամ և դաշնակից ըստ Արտաշատի պայմանագրի ուստի կռասոսը Արտավազդից օգնական զորք պահանջեց: Քանի որ Կռասոսը չկատարեց Արտավազդի պահանջը Հայոց Արքան հրաժարվեց օգնություն տրամադրելուց: Քրիստոսից առաջ 53 թվականին սկսեց արշավանքը և խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը պարտություն կրեց: Սպանվեց նաև Կռասոսը, այս ընթացքում արտավազդը դաշինք է կնքում Պարթևների հետ, որն ամրապնդվում է Պարթև թագաժառանգ Բակուրին և Արտավազդի քրոչ Տիգրանուհու հետ ամուսնությամբ: Սպանված Կռասոսի գլուխը բերվեց Արտաշատ այն ժամանակ երբ Արտաշատում դիտում էին Հույն ողբերգակ Էվրիպիդեսի բաքոսուհիներ ներկայացումը: Կռասոսի գլուխը նետվեց արքաների ոտքերի տակ: Քրիստոսից առաջ 38 թվականին հայ պարթևական դաշինքը խզվեց: Շուտով Հռոմից արևելք եկավ Անտոնյոս զորավարը, այս անգամ Արտավազդը Անտոնյոսին տրամադրեց օգնական զորք և Անտոնյոսը 100000 բանակով սկսեց իր ռազմարշավը: Սակայն Հռոմեացիները խայտառակ պարտություն կրեցին: Անտոնյոսը արդանաու համար պարտության ամբողջ մեղքը բարդեց Արտավազդի վրա: Քրիստոսից առաջ 34 թվականին Անտոնյոսի զորքերը ներխուժեցին Հայաստան և խաբեությամբ ձերբակալեցին և Եգիպտոս տարան Արտավազդին և իր ընտանիքին: Եգիպտոսում կազմակերպված հախթահանդեսի ժամանակ պահանջեցին, որ Արտավազդը գլուխ խոնարի Կլեոպատրայի դիմաց, սակայն արքան հրաժարվեց և ընտրեց արժանապատիվ մահը: Քրիստոսից առաջ 31 թվականին արքան և իր կինը մահապատժի ենթարկվեցին:







12.12.2018




Արցախյան շարժում


Արցախյան շարժումԼՂԻՄ-ի հայկական բնակչության նախաձեռնությամբ սկսված հասարակական շարժում‌, որի նպատակն էր ԼՂԻՄ-ի դուրս բերումը Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից և դրա միացումը Հայկական ԽՍՀ-ին (1980-ականների վերջից մինչև 1990-ականների սկիզբ):


Նախապատմություն


Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո 1917 թվականիդեկտեմբերի 16-ին Արցախ-Ղարաբաղի մայրաքաղաք Շուշիում ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդ, որը 1918 թվականի հուլիսի 22-ին վերանվանվեց Լեռնային Ղարաբաղի կառավարություն: Նրա վարած արտաքին և ներքին ինքնուրույն քաղաքականությունը արտացոլված և վավերացված է Ղարաբաղի և ժողովրդական ներկայացուցիչների այն ինը համագումարների որոշումներում և հռչակագրերում, որոնք անցկացվել էին 1918 թվականիհուլիսից մինչև 1920 թվականի փետրվարն ընդգրկած ժամանակաշրջանում: Այդ տարիներին ղարաբաղցիների հիմնական պայքարն ուղղված էր 1918 թվականին Բաքվում թուրք օկուպանտների կողմից արհեստականորեն ստեղծված մուսավաթական Ադրբեջանի Հանրապետության նվաճողական քաղաքականության դեմ, որն առաջին իսկ օրից, միջոցների մեջ խտրություն չդնելով, ձգտում էր տեր դառնալ Լեռնային Ղարաբաղին: Սակայն ոչ նրա տասնապատիկ գերազանցող ուժերը, ոչ թուրքական անմիջական օգնությունը չկարողացան հաղթել Արցախ-Ղարաբաղին: Այնուհանդերձ, մուսավաթականները հրահրեցին ազգամիջյան ընդհարումներ, հիմնահատակ կործանեցին հայկական մի շարք բնակավայրեր, հրդեհի ու կողոպուտի մատնեցին Շուշի քաղաքի հայկական թաղամասերը: Ավելի քան 20 հազար շուշեցի հայեր դարձան կոտորածի զոհեր:







Նոյեմբերի 26-30

Խորհրդային Հայաստան

Խորհրդային Հայաստանի կրթությունը  և մշակույթը (1920-1940 թթ.): Խորհրդային իշխանությունր հենց սկզբից մեծ հոգատարություն ցուցաբերեց ազգային մշակույթի նկատմամբ, որր կարճ ժամանակամիջոցում խոշոր նվաճումների hասավ:
Մշակույթի զարգացման հիմնական նախադրյալը բնակչության անգրագիտության վերացումն էր: Այդ ուղղությամբ իշխանությունների ձեռնարկած միջոցառումները ստանում էին բնակչության լայն աջակցությունը: 1921 թ. Հայաստանի կառավարությունը հատուկ որոչում ընդունեց չափահաս բնակչության անգրագիտությունը վերացնելու մասին: Կազմվեց հատուկ հանձնաժողով, որի ղեկավարությամբ ամբողջ հանրապետությունում ստեղծվեցին անգրագիտության վերացման կենտրոններ (լիկկայաններ), կազմակերպվեցին տարբեր կարգի ղասընթացներ: Այդ ուղղությամբ անգնահատելի աշխատանքներ ծավալեցին ուսուցիչներն ու հասարակական կազմակերպությունները:
Համազգային ջանքերով 1920-1940 թթ. հանրապետության բնակչության անգրագիտության վերացման խնդիրը հիմնականում լուծվեց: Գրագետ էր դարձել նրա մոտ 84%-ր: Դա մեծ նվաճում էր: Խորհրդային իշխանությունը առանձին ուշադրություն էր դարձնում ժողովրդական կրթության զարդացմանը: Հատուկ հրովարտակով դպրոցն անջատվեց եկեղեցուց, փակվեցին մասնավոր դպրոցները:  Սահմանվեց դպրոցների երկաստիճան համակարգ՝ տարրական և յոթնամյա: Մեծ ուշադրություն դարձվեց դպրոցական շենքերի շինարարությանը: Հիմնականում պետական միջոցներով և տեղական համայնքների օժանդակությամբ բոլոր բնակավայրերում սկսվեց դպրոցական շենքերի կառուցում: Միայն 1926-1932 թթ. կառուցվեց ավելի քան 480 դպրոցական շենք, մեծ չափով աճեց սովորողների թիվը:








Նոյեմբերի 19-24




Ստեփանյան Նելսոն Գևորգի


Ծնվել է 1913թ. մարտի 28-ին ք. Շուշի (ԼՂՀ): 1935թ. ավարտել է քաղավիացիայի դպրոց (Բատայսկ): ՀՄՊ-ին մասնակցել է 1941թ. հունիսի 22-ից Սևծովյան նավատորմի 46-րդ Ավիաէսկադրիլյայի կազմում Նիկոլաևի և Օդեսայի շրջանների մարտերում: Վիրավորվել է 20-րդ թռիչքի ժամանակ: 1941թ. օգոստոսից մարտնչել է 57-րդ Գրոհային ավիագնդի կազմում (Բալթյան նավատորմի ՌՕՈՒ) Լենինգրադի մատույցներում: 60 մարտական թռիչքներում Ավիաօղակով ոչնչացրել է հակարակորդի 8 տանկ,  90 ավտոմեքենա, 60 զենիթային հրանոթ, բազմաթիվ այլ տեխնիկա: 1942թ. փետրվարի 28-ից մայիսի 30-ը Լենինգրադի համար մարտերում կատարել է 86 հաջող թռիչք, ոչնչացրել 3 տրանսպորտ (15.000 տ), 2 պահականավակ, քարշանավ, 25 տանկ, 102 ավտոմեքենա, 7 զրահամեքենա, 86 զենիթային հրանոթ, 40 սայլ, 21 ֆուրգոն, շոգեքարշ, 3 վագոն, պահեստ, 4 զենիթային գնդացիր:
Հակառակորդին կենդանի ուժի և ռազմտեխնիկայի մեծ վնաս հասցնելու, արիության և հերոսության համար Ավիաօղակի (3-րդ Ավիաէսկադրիլյա, 57-րդ Գրոհային ավիագունդ, 8-րդ Ռմբակոծիչ ավիաբրիգադա, Բալթյան նավատորմի ՌՕՈՒ) հրամանատար կրտսեր լեյտենանտ Ն. Գ Ստեփանյանին ԽՍՀՄ ԳԽՆ 1942թ. հոկտեմբերի 23-ի հրամանագրով շնորհվել է Խորհրդային Միության հերոսի կոչում, պարգևատրվել է Լենինի շքանշանով (№ 10501) և «Ոսկե աստղ» մեդալով (№ 723, Շքանշանային գրքույկ № 084093):













Հոկտեմբերի 22-26

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն (կրճատ՝ ՀԽՍՀ, 1936-1991 թթ. գոյության շրջանում՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՍՀ, 1920-1936 թթ.՝ Հայկական Սովետական Սոցիալիստական Ռեսպուբլիկա՝ ՀՍՍՌ)Խորհրդային Միության վարչատարածքային միավոր:
Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), որ ստեղծվել էր Խորհրդային Ադրբեջանում, 1920 թ-ի նոյեմբերի 29-ին, Ռուսաստանի 11-րդ Կարմիր բանակի աջակցությամբ, մուտք գործեց Հայաստան և երկիրը հռչակեց անկախ խորհրդային սոցիալիստական հանրապետություն: Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԽՖՍՀ լիազոր ներկայացուցչության և Հայաստանի առաջին հանրապետության Կառավարության միջև կնքվեց համաձայնագիր, որով իշխանությունը հանձնվեց Հայաստանի ՌՀԿ-ին: Մինչև վերջինիս ժամանումը Երևան` իշխանությունը հանձնվեց զինվորական հրամանատարությանը՝ Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ: Հայաստանի հեղափոխական կոմիտեն (հեղկոմ, նախագահ՝ Սարգիս Կասյան), դեկտեմբերի սկզբներին ժամանելով Երևան, ամբողջ իշխանությունը վերցրեց իր ձեռքը և, հակառակ պայմանավորվածության, դաշնակցականներին տեղ չտվեց Կառավարությունում:
Երկրում իշխանությունը գործում էր հեղկոմների միջոցով, որոնք օրենսդիր և գործադիր մարմիններ էին: Հայհեղկոմի առաջին դեկրետով (որոշում) ստեղծվեց Արտակարգ հանձնաժողով (ռուսերեն` ՉԵԿԱ՝ Չրեզվիչայնայա կոմիսիա): Նախկին դատական համակարգը փոխարինվեց «ժողովրդական դատարաններով» և «հեղափոխական տրիբունալներով»: 1921 թ-ի հունվարին ծառայությունից ազատվեց բանակի հրամանատար Դրոն: Կալանավորվեց և Բաքվի բանտ ու ՌԽՖՍՀ Ռյազան քաղաքի համակենտրոնացման ճամբար ուղարկվեց Հայաստանի Հանրապետության բանակի շուրջ 1400 սպա:



Հոկտեմբերի 22-26

ՀՀ Անկումը


Թուրք-հայկական պատերազմում Հայաստանի բանակի կրած պարտությունը խիստ սրեց հանրապետության ներքին իրավիճակը: Տարածքային հսկայական կորուսաները, հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող երկաթուղու վրա թուրքական հսկողության հաստատումը, բազմահազար գաղթականության ու բարոյալքված զորամասերի կենտրոնացումը Հայաստանի ձեռքում մնացած չնչին տարածքի վրա, պատերազմի անբաժան ուղեկիցներ հանղիսացող տնտեսական ու ֆինանսական քայքայումը երկիրը կանգնեցրին քաղաքական աղետի առաջ:
 Քեմալական Թուրքիան և Խորհրդային Ռուսաստանը ձգտում էին տրամաբանական ավարտին հասցնել Հայաստանի վերաբերյալ իրենց ծրագրերը: Նրանց աքցաններում սեղմված հայկական պետականությունն ապրում էր վերջին օրերը: Երկրի անկախ գոյությունը երկարաձգելու համար հանրապետության կառավարությունը մի կողմից Ալեքսանդրապոլում թուրքերի հետ բանակցություններ էր վարում հայրենիքի վերջին փշրանքները փրկելու համար, մյուս կողմից՝ տուրք տալով ժողովրդական ձգտումներին՝ փորձում էր ստանալ ռուսական օժանդակությունը: Երկու դեպքում էլ իրավիճակը հրամայաբար թելադրում էր պատերազմում պարտված և ժողովրդի աչքում հեղինակազրկված կառավարության հրաժարականը և քաղաքական նոր ուժերի կողմից երկրի ապագայի համար պատասխանատվության ստանձնումը: Նոյեմբերի 23-ին խորհրդարանն ընդունեց Հ. Օհանջանյանի կառավարության հրաժարականը: Մեկ օր անց՝ իր վերջին նիստում, խորհրդարանը հաստատեց Ս. Վրացյանի կառավարության կազմը, որը գործելով ծայրահեղ բարդ պայմաններում՝ գոյատևեց ընդամենը մեկ տասնօրյակ:

Տեքստի Հղումը - www.historyofarmenia.am 



Հոկտեմբերի 22-26


Թուրք-հայկական պատերազմ


Թուրք-հայկական պատերազմ1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն քեմալական Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության միջև։
1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց Ալեքսանդրապոլի պայմանագրով։
Կառավարությունը մի շարք արտակարգ միջոցառումներ ձեռնարկեց երկիրը պատերազմական պայմաններին համապատասխանեցնելու համար։ Նա դիմեց նաև դիվանագիտական քայլերի՝ դրսից օգնություն ստանալու համար։ Սակայն դաշնակից երկրները՝ Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան, ինչպես նաև ԱՄՆ-ը, հայ ժողովրդի համար ճակատագրական այդ պահին անտարբեր գտնվեցին՝ թողնելով նրան միայնակ։ Ինչ վերաբերում է Խորհրդային Ռուսաստանի կառավարությանը, ապա նա վարում էր չմիջամտելու քաղաքականություն։ Կարմիր բանակը տեղակայված էր հայ-ադրբեջանական սահմանի երկարությամբ և սպասում էր հարմար պահի՝ մուտք գործելու և խորհրդայնացնելու Հայաստանը։
1920թ. հոկտեմբերի 30-ին, առանց լուրջ դիմադրության, ընկավ Կարսը։ Հակառակորդի ձեռքն ընկան մեծ թվով գերիներ և ռազմավար։ Կարսի անկումը փաստորեն որոշեց պատերազմի ելքը։ Մի քանի օր անց՝ նոյեմբերի սկզբներին, հանձնվեց նաև Ալեքսաևդրապոլը։ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ նոյեմբերի 18-ին կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։





Հոկտեմբերի 15-19


Քեմալական շարժում


Թուրքիայի ազգային շարժում , Քեմալական շարժում, խորհրդային և թուրքական պատմագիտության մեջ հակաիմպերիալիստական, բուրժուաազգայնական համարվող հեղափոխություն Թուրքիայում, ինչի արդյունքում ձևավորվում է Թուրքիայի Հանրապետությունը։
Մուդրոսի զինադադարից (1918) հետո Անտանտի երկրները Սայքս-Պիկոյի համաձայնագրի (1916) հիման վրա սկսեցին իրենց միջև բաժանել Օսմանյան կայսրության իրենց կողմից գրավված տարածքները։ Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի պարտությունը մի շարք ժողովուրդների՝ հույներինհայերին և արաբներին հնարավորություն էր տալիս ազատվել թուրքական լծից և ստեղծել իրենց անկախ պետությունները՝ իրենց պատմական տարածքներում։ Անտանտի երկրների քաղաքականության և ճնշված ժողովուրդների ազատագրական շարժման դեմ է հանդես գալիս թուրքական ազգայնամոլ բուրժուազիան՝ Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ։

Քեմակական շարժումը հետապնդում էր երկու նպատակ՝ պահպանել թուրքական լայնածավալ պետությունը, պայքարել թուրքական ծավալապաշտությանը խոչընդոտող հայերի, հույների, արաբների անկախ պետությունների ստեղծման դեմ։ Այդ պայքարում Քեմալական շարժումը չխորշեց նաև ցեղասպանությունից՝ արևելյան Հայաստանում և Կիլիկիայում կոտորելով հայերին, Փոքր Ասիայի արևմուտքում՝ հույներին և հայերին, Արևմտյան Հայաստանում՝ քրդերին:









Սևրի պայմանագիր


Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920 թ օգոստոսի 10-ին Սևրում, Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914-18 թթ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։

























8-3


Կրոն


Կրո­նը հին է այն­քան, որ­քան մարդ­կու­թյու­նը, և նախ­նա­դա­րյան շրջա­նից ու­նե­ցել է հա­մա­մարդ­կա­յին ու տի­ե­զե­րա­կան բնույթ: Մարդն իր գի­տակ­ցա­կան կյան­քի առա­ջին իսկ պա­հից խոր­հել է իր սկզբնա­վոր­ման, ծագ­ման, կյան­քի ու մահ­վան, գո­յու­թյան մա­սին: Չի եղել որևէ ժա­մա­նա­կաշր­ջան, մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյուն կամ հա­վա­քա­կա­նու­թյուն`   առանց կրո­նի, կրո­նա­կան զգա­ցու­մի և  երևույթ­նե­րի: Կրո­նը պայ­մա­նա­կա­նո­րեն դա­սա­կարգ­վում է՝


1. տոհ­մա­ցե­ղա­յին կամ նախ­նա­դա­ր­յան հա­սա­րա­կու­թյան հա­վա­տա­լիք­ներ (մո­գու­թյուն, կա­խար­դու­թյուն, ոգե­պաշ­տու­թյուն, բնա­պաշ­տու­թյուն, տո­տե­միզմ, ֆե­տի­շիզմ, անի­միզմ և այլն),

2. ազ­գա­յին կամ էթ­նի­կա­կան կազ­մա­վոր­ման կրոն­ներ (հու­դա­յա­կա­նու­թյուն, հին­դո­ւիզմ, ջայ­նիզմ, սին­տո­յիզմ և այլն),

3. հա­մաշ­խար­հա­յին կրոն­ներ, որոն­ցից ամե­նա­տա­րած­ված­ներն են քրիս­տո­նե­ու­թյու­նը, բուդ­դա­յա­կա­նու­թյու­նը, իսլամը: 


Կրո­նը վաղ ժա­մա­նակ­նե­րի կրո­նա­կան հա­վա­տա­լիք­նե­րից, բնա­պաշ­տու­թյու­նից, բազ­մաստ­վա­ծու­թյու­նից հա­սել է մի­աստ­վա­ծու­թյան գա­ղա­փա­րին: Իրեն շրջա­պա­տող ողջ Տի­ե­զեր­քում տի­րող ներ­դաշ­նա­կու­թյու­նը մար­դուն մղել է հակ­վե­լու մեկ ընդ­հա­նուր Արար­չի գա­ղա­փա­րին:

Մա­հը, մար­դու ըն­կալ­մամբ, ան­հա­մա­պա­տաս­խան է այդ ներ­դա­շա­նա­կու­թյա­նը. սա էլ մղել է մար­դուն մտա­ծե­լու ան­խու­սա­փե­լի մահ­վան, դրա պատ­ճառ­նե­րի և դրա­նից փրկվե­լու ու­ղի­նե­րի մա­սին: Այս հիմ­նա­հար­ցե­րին է պա­տաս­խա­նում յու­րա­քան­չյուր կրոն:

Հա­մաշ­խար­հա­յին մեծ կրոն­նե­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյան հիմ­քում մար­դու փրկու­թյան գա­ղա­փարն է:
Բո­լոր կրոն­նե­րի նպա­տակ­նե­րը նույնն են, մի­այն դրանց հաս­նե­լու ճա­նա­պարհ­ներն են տար­բեր: 





Ինչ է կրոնը

Կրոնը որպես երևույթ հատուկ է մարդկային հասարակությանը իր ամբողջ պատմության ընթացքում և մինչև մեր օրերը ընդգրկում է երկրագնդի բնակչության մեծ մասը:
Կրոնը լատիներեն religio բառից է, որը նշանակում է հավատք, բարեպաշտություն, աստվածապաշտություն, խղճմտություն Մ.թ.ա. 1-ին դարի հռմեական նշանավոր քաղաքական գործիչ Ցիցիրոնը կարծում էր, որ կրոն բառը առաջացել է relegere բայից, որը նշանակում է նորից հավատալ, երկիրպագել, խորապես ակնածել, կամ ինչ որ բանի նկատմամբ վերաբերվել հատուկ ուշադրությամբ և պատկառանքով: Այստեղից էլ կրոնի բուն էությունը Ցիցիրոնը տեսնում էր վերին աստվածության ուժերի առջև երկյուղածության, ակնածանքի մեջ: Ի տարբերություն Ցիցիրոնի` նշանավոր քրիստոնյա գրող և hռետոր Լակտանցիոսը համարում է, որ կրոն տերմինը առաջացել է religare բայից, որը նշանակում է կապել, միացնել, ուստի և նա կրոնը սահմանում է` որպես մարդու բարեպաշտության միություն Աստծու հետ: ՙԱյդ պայմանով էլ մենք ծնվում ենք, որպեսզի ցուցաբերենք արդար արժանի հնազանդություն մեր ծնող Տիրոջը, Նրան միայն ճանաչենք և Նրան միայն հետևենք՚: Հետևաբար, ըստ Լակտանցիոսի կրոն անվանումն առաջացել է բարեպաշտության միությունից, որով մարդը կապվում է Աստծու հետ: Այս սահմանումը բացահայտում է կրոնի մեջ ամենաէականը` մարդու հոգու միավորումը Աստծու հետ, որն իրականանում է մարդկային սրտի գաղտնարաններում: Այսպես է հասկանում կրոնի էությունը նաև Օգոստինոս Երանելին: Նա համարում է, որ կրոնը բառն առաջացել է religeren բայից, որ թարգմանաբար նշանակում է վերամիավորել, իսկ ինքը կրոնը նշանակում է մարդու և Աստծու միջև նորացված միության վերականգնում: ՙՆրան (Աստծուն) փնտրելով, ավելի ճիշտ կրկին փնտրել գտնելով, մենք ձգտում ենք Նրան սիրով, որպեսզի, երբ հասնենք հանդարտվենք՚: Այսպիսով կրոն բառի առաջացումը ցույց է տալիս նրա 2 հիմնական իմաստների միավորում և երկյուղածություն, որոնք խոսում են կրոնի մասին` որպես մարդու հոգևոր և երկյուղալից միավորում Աստծու հետ:

Կրոնը հանդես է գալիս է երկու կողմով` արտաքին, ինչպես է այն ներկայանում կողմնակի դիտորդին և Ներքին, որը բացվում է հավատացյալին, ով ապրում է տվյալ կրոնի հոգևոր և բարոյական սկզբունքների համաձայն: Արտաքինից կրոնը նախ և առաջ աշխարհայացք է, որն իր մեջ ներառում է մի շարք դրույթներ, առանց որոնց այն կորցնում է ինքն իրեն` վերածվելով կախարդության, օկուլտիզմի և նման կեղծ կրոնական ձևերի, որոնք միայն կրոնի քայքայման, այլասեռման արդյունք են: Կրոնական աշխարհայացքը միշտ ունի հասարակական բնույթ և ներկայացնում է իրենից զարգացած կազմակերպություն, ինչպես օրինակ` եկեղեցին, որն ունի որոշակի բարոյական կառուցվածք, իր հետևորդների համար կյանքի կանոններ, ծես և այլն: Կրոնի ներքին կողմի մասին խոսել շատ ավելի դժվար է քան արտաքինի, քանի որ այն իրենից ներկայացնում է այնպիսի ապրումների ու նվաճումների մի ասպարեզ, որը խոսքերի և հասկացությունների լեզվով չեն կարող արտահայտել: Ակնհայտ է նույնիսկ սովորական զգացումների փոխացման բարդությունը: Մենք ասում ենք. ՙԱյնտեղ շատ ուրախ էր, կամ հոգիս ծանրացած է՚ ինչ են արտահայտում այս բառերը: Դիմացինը երբեք չգիտի չի կարող իմանալ, քանի որ մարդու ներաշխարհը խորապես անհատական է, և ըստ էության, անփոխանցելի: Այդպես է և կրոնը: Կրոնը հավատացյալի համար բացում է հատուկ հոգևոր աշխարհ` աստվածության և հոգևոր ապրումների անսահման հարուստ այնպիսի մի բազմաձևությամբ, որոնք ուրիշ մեկին բառերով փոխանցել անհնար է: Համաձայն ռուս խոշոր մտածող և աստվածաբան Ս. Բուլգակովի. ՙԿրոնը Աստծու ճանաչողությունն է և Աստծու հետ կապի ապրումը: Ճշմարիտ կրոնական ուղղու վրա ոտք է դրել միայն այն մարդը, ով իր կյանքի ճանապարհին իրապես հանդիպել է աստվածության հետ, ում հասել է այն, ում վրա հեղվել է Իր հաղթական զորությամբ՚: Կրոնական փորձառությունը իր անմիջականությամբ, ոչ գիտական է, ոչ իմաստասիրական, ոչ գեղագիտական, ոչ էլ բարոյագիտական, ինչպես որ մտքով հնարավոր չէ ճանաչել գեղեցկությունը, այլ կարելի է նրա մասին մտածել, այդպես էլ կրոնական ապրումը:

Կրոնի հիմնական ճշմարտությունները. Առաջին համապարտադիր ճշմարտությունը Աստծու դավանումն է, Ով աղբյուրն է բոլոր գոյություն ունեցողների այդ թվում մարդու կեցության և մշտապես ակտիվորեն ներկա է աշխարհում: Տարբեր կրոններում Աստծո այս գաղափարը կարող է ունենեալ բազմազան ձև, ինչպես օրինակ մոնոթեիստականներում` հավատ միակ Աստծու հանդեպ, պոլիթեիստականներում` հավատ շատ աստվածների հանդեպ, դուալիստականներում` հավատ 2 աստվածային էությունների հանդեպ` բարի և չար, անիմիստականերում` հավատ բոլոր գոյություն ունեցողների, ոգեշնչվածության բնաշխարհի բոլոր ուժերի և երևույթների հոգով օժտված լինելու հանդեպ: Ըստ քրիստոնեական ուսուցման` Աստված սեր է (Հովհ. Ա 4-8): ՙՆա մեր Հայրն է՚ (Մատթ. Ը, Թ), ՙՆրանով ապրում ենք, շարժվում ենք և կանք՚ (Գործք ԱԷ, ԻԸ): Աստված ի սկզբանե եղող հոգևոր և անձնավոր էությունն է, ում շնորհիվ գոյություն ունեն նյութական և հոգևոր գոյի բոլոր ձևերը իրենց ամբողջ բազմազանության մեջ` մարդու կողմից ճանաչված կամ չճանաչված: Աստված բարու, ճշմարտության և գեղեցկության իրապես գոյություն ունեցող անփոփոխ, անձնավոր իդեալն է, մարդու հոգևոր ձգտումների վերջնական նպատակը: Կրոնի 2-րդ կարևորոգույն ճշմարտությունն է` համոզվածությունը, որով մարդը սկզբունքորեն տարբերվում է կյանքի մյուս տեսակներից ու ձևերից, որ նա ոչ թե պարզապես կենսաբանորեն բարձրագույն էակ է, այլ առաջին հերթին հոգևոր, որ օժտված է ոչ միայն մարմնով, այլև հոգով և կարող է հաղորդակցության միության մեջ մտնել Աստծո և հոգևոր աշխարհի հետ: Քրիստոնեական ուսմունքի համաձայն` մարդը Աստծու պատկերն է: Աստծու հետ մարդու հոգևոր միության հնարավորությունը և անհրաժեշտությունը կրոնի մեջ ենթադրում է հավատ Աստծո հայտնության, և մարդու համար արդար կյանքի անհրաժեշտություն` կրոնի դրույթների ու պատվիրանների համապատասխան: Քրիստոնեության մեջ այդպիսի կյանքը կոչվում է հավատ կամ հավատի կյանք, որի տակ հասկացվում է, ոչ թե պարզապես Աստծու գոյության մեջ համոզվածություն, այլ հավատացյալի կյանքի ամբողջ կառույցի հատուկ հոգևոր բարոյական բնույթ: ՙԿրոնը Աստծո հանդեպ հավատքն է, վստահությունն է` Իր խոստումների, ապահովությունը` Իր առաջնորդության և միջոց Իր սերը վայելելու՚ : Կրոնի այս ճշմարտությունը անխզելիորեն կապված է տարբեր կրոններում մարդու մահվան գոյության հետ: Քրիստոնեական հայտնության մեջ մենք գտնում ենք ավելին` համընդհանուր հարության և մարդու հավիտենական կյանքի (ոչ թե միայն հոգու) մասին ուսմունքը, որի շնորհիվ մարդու երկնավոր կյանքը և գործունեությունը ձեռք է բերում ավելի պատասխանատու բնույթ և լիարժեք իմաստ. ՙՄարդ դու ապրում ես մեկ անգամ և քեզ սպասում է հավիտենականություն, այժմ ապրիր և ընտրիր ազատ, գիտակցաբար, որպես չափանիշ քո կյանում ունենալով խիղճն ու ճշմարտությունը՚: Սա է քրիստոնեական ուսմունքի պնդումը` ի հակադրություն աթեիստականի` ՙՄարդ դու ապրում ես մեկ անգամ և քեզ սպասում է հավիտենական մահ՚ և հենց հոգու և հավիտենականության հարցի լուծման մեջ է առավել ակնհայտությամբ դրսևորվում է կրոնի և աթեիզմի էությունը, ի հայտ է գալիս յուրաքանչյուր մարդու թաքնված դեմքը, նրա հոգևոր կողմնորոշումը: Մարդը ձգտում է հոգևոր կատարելության, անմահ գեղեցկության և հավիտենական կյանքի, թե գերադասում է հավատալ վերջնական բացարձակ մահվան օրենքին, որի առաջ հավասարապես իմաստազրկվում են բոլոր իդեալները բարու և չարի, ճշմարտության և կեղծիքի, գեղեցկության և այլանդակության միջև բոլոր հակամարտությունները և մինչև անգամ ինքը կյանքը: Հավատի ընտրությամբ մարդ վկայում է իր մասին, թե ով է ինքը և ինչ է ուզում դառնալ: Ինչպես գրել է 19-րդ դարի ռուս նշանավոր գրող Կիրենսկին. ՙՄարդը դա իր հավատն է՚:







Կրոնական պաշտամունք

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է։ Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը։ Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է։ Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ։ Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումներն՝ եկեղեցով։ էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ են) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ են) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ)։



Կրոնական գիտակցություն 

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։ 




Իմ կարծիքը կրոնի մասին

Կրո­նն Աստ­վա­ծու­թյու­նը ներ­կա­յաց­նող հա­մա­կարգ է, մար­դու և Աստ­ծու մի­ջև հոգևոր հա­րա­բե­րու­թյուն: Կրոնն ըն­դու­նում է Աստ­ծու ճա­նա­չե­լի­ու­թյան որո­շա­կի սահ­մա­նը:









Հայկական ճարտարապետություն


Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդիկողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս։
Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով։
Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա։ Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները։ Հայրենի (Թորոս Թորամանյան և ուրիշներ) և օտար (Դյուբուա, Շառլ Դիհլ, Յոզեֆ Ստրժիգովսկի, Նիկողայոս Մառ և ուրիշներ) հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա։ Հայկականն էլ իր հերթին ազդեցություն է կրել այլ երկրների ճարտարապետությունից, ինչպես մ. թ. ա. III դարում՝ հայկական հելլենիզմի շրջանում՝ Հին Հունաստանի ճարտարապետությունից. լավագույն օրինակը հունա-հռոմեական պերիպտեր տիպի Գառնիի տաճարն է (I դար)։
Հայկական ճարտարապետության հուշարձաններից ԶվարթնոցըԳեղարդավանքըՀաղպատըՍանահինըՆորավանքնընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»։











Եգիպտական բուրգեր


Բուրգերի համալիրը՝ Հին Եգիպտոսի հուշարձանների համալիր, որը գտնվում է Գիզա սարահարթում,Կահիրե քաղաքի մոտակայքում։ Բուրգերից ամենամեծը՝ Քեոփսի բուրգը ունի 5 հազար տարվա պատմություն, Քյոփս փարավոնի դամբարանն է, ունի 147 մետր բարձրություն և յուրաքանչյուր կոզքի բարձրությունը 233 մետր է: Ըստ ուսումնասիրությունների բուրգի կառուցման համար օգտագործվել է երկու միլիոն երեք հարյուր հազար կրաքարային խոշոր զանգված: Դրանցից յուրաքանչյուրն էլ կշռել է երկու տոննայից ավել: Բուրգի ամենամեծ առանձնահատկությունը ուռուցիկ պատերն են:  Ժայռաբեկորները այնքան ամուր և վարպետորեն են տեղադրված որ նույնիսկ դանակի շեղբ չի անցնի: Հաշվի առնելով որ բուրգերը կառուցվել են քարե գործիքներով ապա զարմանալի է վարպետների աշխատանքի ճշտությունը:Եթե մարդիկ ցանկանում էին տեսնել մահացած փարավոնին, կարող էին այցելել  հոգեհանգստի տաճար՝ ընդունարան, որը կառուցված էր գրանիտե ուղղանկյուն սյուներով և հայելու նման փայլփլուն պատերով և հատակով:
Փարավոնի մարմինը պահպանելու համար զմրսում էին: Հետո փարավոնի զմռսված մարմինը զուգում-զարդարում էին, զգեստավորում շքեղ բանվածքներով, դնում կեղծամ, ոսկեզօծում եղունգները, ակնակապիճներում զետեղում փղոսկրյա կամ բյուրեղապակյա աչքեր։ Այս կերպ էր պատրաստվում մումիան։ Վերջում հոգ էին տանում, որ հանգուցյալը հանդերձյալ կյանքում ապահովված լինի արդուզարդով, անոթներով, ըմպանակներով, կառքով։ 

Մինչև այժմ էլ գիտնականները չեն կարողացել բացահայտել բուրգերի գաղտնիքը: Այն մինչև հիմա էլ գիտնականների ուշադրության կենտրոնում է: Գիտնականներին էլ շատ է հետաքրքրում թե առանց տեխնիկայի եգիպտացիներն ինչպես են կարողացել ճշգրիտ կառուցել այդ հսկա բուրգերը:






Հայաստանի կենդանական աշխարհը

Հայաստանի կենդանական աշխարհը շատ բազմազան է: Հաշվվում է մոտ 12000 կենդանատեսակ, որոնցից 75` կաթնասուններ, 302` թռչուններ, 43` սողուններ, և ավելի քան 11000` միջատներ ու անողնաշարավորներ:
Շատ կենդանատեսակներ հատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Օրինակ, հայկական վայրի ոչխարը, բեզոարյան այծը, կովկասյան փասիանը, հայկական եղջերավոր օձը: Հայկական էնդեմիկ տասակ է Դարիևսկու իժը: Միաժամանակ բազմաթիվ են հարևան երկրներից ներթափանցած կենդանատեսակները:
Տարածված կենդանիներից են գայլը, արջը, նապաստակը, վարազը, չախկալը, աղվեսը և այլն: Թռչուններից են` արծիվը, բազեն, բուն, լորը, կաքավը: Կան նաև չղջիկներ, մկներ և այլ կրծողներ:
Կենդանական աշխարհի տեղաբաշխումը հիմնականում համապատասխանում է բուսական գոտիների դասավորությանը: Սակայն կենդանիների շարժունակության պատճառով, շատ տեսակներ հանդիպում են համարյա բոլոր վերընթաց գոտիներում: Այդպիսիք են` նապաստակը, գորշ արջը, աղվեսը, գայլը և այլն:
Անապատային և կիսաանապատային գոտիներում տարածված են ճագարամուկն ու դաշտամուկը, հանդիպում է նաև տափաստանային կատու և ոզնի:
Նախալեռնային շրջաններում տարածված են թունավոր օձերը: Հատկապես հայտնի է գյուրզան, որի խայթոցը մահացու է: Թունավոր օձերի թշնամիներն են` լորտուն, օձակեր բազեն, արագիլը, ինչպես նաև հաճախ հանդիպող աքիսը և համստերը: Կան նաև բազմազան միջատներ, որոնցից են` թունավոր մորմերն ու կարիճները:

Կայքի հղումը





Հայաստանի բուսական աշխարհը



Հայաստանը իր փոքրիկ տարածքում ունի բուսականության զարմանալի բազմազանություն:
Այստեղ հանդիպում է ավելի քան 3200 բարձրակարգ բուսատեսակ, այսինքն` յուրաքանչյուր 1000ք.կմ-ի վրա, միջինում` 107 բուսատեսակ: Սա շատ ավելին է, քան արևադարձային գոտում:
Հայաստանի բուսական աշխարհի 120 տեսակ կարելի է հանդիպել միայն Հայաստանում: Դրանցից շատերը կոչվում են հենց Հայաստանի և նրա առանձին մասերի անուններով. պատատուկ հայկական, ոզնատուփ հայկական, օշինդր հայաստանյան, սզնի Զանգեզուրի, կաղնի արաքսյան և այլն:
Հայաստանի բուսական աշխարհի բազմազանությունը հետևանք է բնապատմական զարգացման, երկրի ուրույն աշխարհագրական դիրքի և տարածքի լեռնային բնույթի: Երկրաբանական խոր անցյալում, այստեղ աճել է արևադարձային և մերձարևադարձային բուսականություն: Հնագույն սառցապատումների ժամանակ, միմյանց հաջորդող ցուրտ ու խոնավ և շոգ ու չոր կլիմաների ներգործությամբ, առաջացել են նոր բուսատեսակներ:
Ցածրադիր վայրերը ծածկված են անապատային և կիսաանապատային գոտու բուսականությամբ: Հաճախ հանդիպում են` ծառանման օշինդրը, հազարատերևուկը, ինչպես նաև վաղանցիկ բույսերից` աղածաղիկը: Դրանք հարմարված են չոր պայմաններին և զարգացած արմատների շնորհիվ հողի խորքից կարողանում են ջուր վերցնել:
Արարատյան գոգավորության կիսաանապատներում` 1000-1500մ բարձրության վրա, գերակշռում են հոտավետ օշինդրը, ուղտափուշը, կապառը, ջանգյուլումն ու անթառամ ծաղիկները: Տարածված են նաև մասրենին, գազը, բազմատեսակ ծաղիկները:











Heckler - Koch HK416
Производство данной винтовки началось в феврале 2004 года компанией «Heckler & Koch». Главным конструктором оружия является Эрнст Мах. Название винтовки символизирует преемственность от M4 и M16. HK416 успешно зарекомендовала себя в Иракской войне, войне в Афганистане (с 2001 г.), а также во время Туарегского восстания (2012-2013 г.).
Винтовка Heckler-Koch HK416 оснащена газоотводной системой с коротким ходом газового поршня, которая является более надежной, чем прямая газоотводная система М16. Уделив внимание улучшению газоотводного двигателя, конструкторы смогли устранить проблемы с перегревом при стрельбе из винтовки очередями, которые были характерны для М4. Также усовершенствовался затвор и возвратный механизм. Механизм затворной задержки и традиционную Т-образную рукоятку взведения затвора удалось сохранить.
Ствол винтовки изготовлен методом холодной ковки; способен выдержать более 20000 выстрелов. Трехпозиционный предохранитель-переводчик позволяет стрелять и одиночными выстрелами, и непрерывными очередями.
Разработчики изготовили ствольную коробку из сплава алюминия, а магазины – из стали. Стоит отметить, что HK416 можно комплектовать и стандартными магазинами для М16. Ствол расположен в цевье консольно.

Штурмовая винтовка Heckler-Koch HK416 комплектуется планкой Пикатинни, что позволяет крепить любые совместимые с М4 или М16 прицельные приспособления, а также фонари, подствольный гранатомет и т. д.. Также винтовка штатно оснащается стандартными для Heckler & Koch прицельными приспособлениями – складывающейся мушкой и барабанным целиком.

Читать полностью на http://eizvestia.com/armiya/full/427-shturmovaya-vintovka-heckler-koch-hk416-germaniya







Կառլոս Մեծ


Կառլոսը Պի­պին Կար­ճա­հա­սա­կի ավագ որ­դին էր: Մին­չև 771 թ. կա­ռա­վա­րել է եղ­բոր՝ Կառ­լո­մա­նի հետ, նրա մա­հից հե­տո դար­ձել է Ֆրան­կա­կան պե­տու­թյան մի­անձ­նյա կա­ռա­վա­րի­չը: Բազ­մա­թիվ հաղթական պա­տե­րազմ­նե­րից հետո իր իշ­խա­նու­թյու­նը տա­րա­ծել է Արևմտյան Եվ­րո­պա­յի մեծ մա­սի վրա: 773–774 թթ-ին Հյու­սի­սա­յին Իտա­լի­ա­յում նվա­ճել է Լան­գո­բարդ­նե­րի թա­գա­վո­րու­թյու­նը, այ­նու­հե­տև` Բա­վա­րի­ա­յի դքսու­թյու­նը: Ֆրանկ­նե­րին հա­ջող­վել է ամ­րա­նալ նաև Պի­րե­նեյ­նե­րի հա­րա­վա­յին լան­ջե­րին, որ­տեղ ստեղ­ծել են սահ­մա­նա­յին` Իս­պա­նա­կան Մարկ դքսու­թյու­նը: Շուրջ 30 տա­րի  պա­տե­րազ­մել են սաք­սե­րի դեմ, որոնք բնակ­վում էին Հռե­նո­սի և Էլ­բա­յի շրջան­նե­րում: 
VIII դա­րի 70-ա­կան թվականներին ֆրանկ­ներն իրենց են են­թար­կել արև­մտյան սաք­սե­րին, վեստ­ֆալ­նե­րին,  օստ­ֆալ­նե­րին: 777 թ-ին սաք­սե­րի ցե­ղե­րի մեծ մա­սի առաջ­նորդ­նե­րը Կառլոս Մե­ծին հա­վա­տար­մու­թյան եր­դում են տվել և պար­տա­վոր­վել մկրտվել, սա­կայն շու­տով ապս­տամ­բել են՝ փոր­ձե­լով տա­պա­լել ֆրանկ­նե­րի լու­ծը: Ապս­տամ­բու­թյու­նը դա­ժա­նո­րեն ճնշվել է:
778 թ-ին Կառլոս Մեծն ար­շա­վել է Իս­պա­նիա և հա­սել մին­չև Սա­րա­գո­սա: Սա­կայն, հան­դի­պե­լով արաբ­նե­րի հա­մառ դի­մադ­րու­թյա­նը, նա­հան­ջել է: Հետ­դար­ձի ճա­նա­պար­հին լեռն­ցի բաս­կե­րը շրջա­պա­տել են ֆրանկ­նե­րի վեր­ջա­պահ գուն­դը, որի հրա­մա­նա­տարն էր կոմս Ռո­լան­դը, և ոչն­չաց­րել: Ճա­կա­տա­մար­տում Ռո­լան­դի անձ­նու­րաց սխրա­գոր­ծու­թյու­նը հե­տա­գա­յում դար­ձել է ֆրան­սի­ա­կան «Երգ Ռո­լան­դի մա­սին» (1100–25 թթ.) էպո­սի հիմ­քը, որը հա­մաշ­խար­հա­յին դյու­ցազ­ներ­գա­կան գրա­կա­նու­թյան գլուխ­գոր­ծոց­նե­րից է:
Կառլոս Մե­ծի տե­րու­թյու­նը զբա­ղեց­րել է Արևմտյան Հռո­մե­ա­կան կայս­րու­թյան հիմ­նա­կան տա­րած­քը, որը հիմք է հան­դի­սա­ցել կայ­սեր տիտ­ղո­սի վե­րա­կանգն­ման հա­մար: 800 թ-ի վեր­ջին Հռո­մի Սբ Պետ­րոս տա­ճա­րում Լևոն III պա­պը Կառլոս Մե­ծին թա­գադ­րել է կայսր: Ֆրան­կա­կան պե­տու­թյու­նը հռչակ­վել է իբ­րև Հռո­մե­ա­կան կայս­րու­թյուն: Շու­տով Կառլոս Մե­ծի կայ­սե­րա­կան իշ­խա­նու­թյու­նը ճա­նա­չել է նաև Բյու­զան­­դիայի կայս­րը: 
Աշ­խար­հա­կալ տե­րու­թյու­նը մի­աս­նա­կան օրենք­նե­րով կառավարելու նպա­տա­կով Կառլոս Մե­ծը հրա­տա­րա­կել է բազ­մա­թիվ կա­պի­տու­լար­ներ (կար­գադ­րու­թյուն): Երկ­րի սահ­ման­ներն ամ­րաց­նե­լու հա­մար ստեղ­ծել է սահ­մա­նա­յին զին­վո­րա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­ներ՝ մար­կեր, կա­թո­լիկ եկե­ղե­ցին հա­մա­րել է ար­քա­յա­կա­ն իշ­խա­նու­թյան հե­նա­րան: Կառլոս Մե­ծի ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը նպաս­տել է ավա­տա­տի­րա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի զար­գաց­մանն Արևմտյան Եվ­րո­պա­յում: 
Կառլոս Մե­ծը տի­րա­պե­տել է հու­նա­րե­նին և լա­տի­նե­րե­նին, եղել է լու­սա­վո­րու­թյան մեծ ջա­տա­գով: Նրա կայս­րու­թյան և Կա­րո­լինգ­նե­րի դա­րաշր­ջա­նի մշա­կույ­թը ստա­ցել է «Կա­րո­լին­գյան  վե­րած­նունդ» ան­վա­նու­մը: Կառլոս Մեծն Իտա­լի­ա­յից, Իռ­լան­դի­ա­յից, Իս­պա­նի­ա­յից և Բրի­տա­նի­ա­յից ար­քու­նիք է հրա­վի­րել կրթված մարդ­կանց: Այդ դա­րաշր­ջա­նի ամե­նան­շա­նա­վոր գոր­ծի­չը բրի­տա­նա­ցի Ալ­քո­ւինն էր, որը դար­ձավ Աախե­նի ակա­դե­մի­ա­յի ղե­կա­վա­րը: Ֆրանկ­նե­րի շրջա­նում մեծ համ­բավ ու­ներ Այն­գար­դը. նա գրել է Կառլոս Մե­ծի վար­քը: Կայ­սեր օրոք ծա­վալ­վել է եկե­ղե­ցի­նե­րի, տա­ճար­նե­րի և պա­լատ­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը, որոն­ցից պահ­պան­վել է Աախե­նի տա­ճա­րը (798–805 թթ.): Նրա աջակ­ցու­թյամբ դպրոց­ներ են բաց­վել եպիս­կո­պո­սա­րան­նե­րում, որ­տեղ հա­վաք­վել և ար­տագր­վել են հու­նա­րեն ու լա­տի­նե­րեն ձե­ռագ­րեր: 
Չնա­յած վիթ­խա­րի չա­փե­րին՝ Կառ­լոս Մե­ծի տե­րու­թյու­նը խայ­տաբ­ղետ էթ­նի­կա­կան կազ­մով փխրուն պե­տա­կան կա­ռույց էր: Կայս­րու­թյան տրո­հ­մանը նպաստել է նաև բուռն ավա­տա­կա­նաց­ումը, որը տա­նում էր դե­պի քա­ղա­քա­կան բա­ժան­վա­ծու­թյուն: Կենտ­րո­նա­խույս ձգտում­նե­րը գլխա­վո­րում էին Կառ­լոս Մե­ծի հա­ջորդի` Լյու­դո­վի­կոս Բա­րե­պաշ­տի 3 որ­դի­նե­րը: 843 թ-ին Վեր­դեն քա­ղա­քում կնքված պայ­մա­նագ­րով` կայս­րու­թյու­նը բա­ժան­վել է  նրանց մի­ջև, և փաս­տո­րեն ստեղծ­վել են 3 մեծ պե­տու­թյուն­ներ՝ Իտա­լի­ան, Ֆրան­սի­ան և Գեր­մա­նի­ան: 




Հարյուրամյա պատերազմ

Հարյուրամյա պատերազմը սկսվել է 1337 թվականին: Գլխավոր պատճառը եղել է Անգլիայի նվաճած ֆրանսիական հողերի(12-րդ դար) և Ֆլանդրայում գերիշխանություն հաստատելու համար: Պետությունների շահերը բախվում էին նաև Շոտլանդիայում, Բրետանում և այլուր: Պատերազմը բաժանվում է 4 փուլի`
1.1337-1360 – Էդվարդի պատերազմ
2.1369-1389 -Կարոլինգյան պատերազմ
3.1415-1429 – Լանկաստերյան պատերազմ
4.1429-1453
Պատերազմի առաջին շրջանում անգլիացիները մի շարք հաղթանակներ տարան Սլյոյսի (1340), Քրեսիի (1346) մոտ, 1347-ին գրավեցին Կալեն, 1346-ին Պուատիեյի մոտ ջախջախեցին ֆրանսիացի ասպետներին և գերեցին Հովհան Բ Բարիին: Տնտեսական ծանր պայմանների հետևանքով ծագեց 1357-1358 թվականների ապստամբությունը և Ժակերիան: 1360 թվականին ֆրանսիացիները հարկադրված ծանր պայմանագիր կնքեցին: Դադարը հնարավորություն տվեց գահ բարձրացած Կառլոս Հինգերորդին վերակառուցել բանակը և կարգավորել հարկային սիստեմը: 1369- ին պատերազմը վերսկսվեց: Ֆրանսիական զորքերի հաջող գործողություններին նպաստեցին նաև անգլիացիների դեմ ծավալված պարտիզնական շարժումը և հրետանու օգտագործումը: 1370- ական թվականներին անգլիացիների ձեռքում մնում են աննշան հողեր: Սակայն դարավերջում Ֆրանսիայում ծավալվում են երկպառակտչական պատերազմներ, որոնք շատ են թուլացնում երկիրը: 1415 թվականին անգլիացիները կրկին վերսկսում են պատերազմը և Ազենկուրի մոտ հաղթում ֆրանսիական զորքին: Բուրգունդիայի հետ դաշինք կնքելու շնորհիվ նրանք տիրում են ամբողջ Հյուսիսային Ֆրանսիային: 1420 թվականին կնքվում է Տրուայի պայմանագիրը, որի համաձայն Հենրի 5-րդը դառնում է Ֆրանսիայի խնամակալ և ֆրանսիական գահի ժառանգորդ: 1422 թվականի Հենրի 5-րդի և Կառլոս 6-րդի մահից հետո անգլիացիները և Բուրգունդիայի դուքսը Անգլիայի և Ֆրանսիայի թագավոր են հռչակում Հենրի 5-րդի անչափահա որդի Հենրի 6-րդ ին: Ֆրանսիայում իրեն թագավոր է հռչակում գահաժառանգ Կառլոս 7-րդը: Պատերազմի ընթացքը էապես փոխվեց Ժաննա դ’Արկի ղեկավարությամբ Օռլեանը ազատագրելուց հետո(1429): 1435-ին Բուրգունդիայի դուքսը Արրասում հաշտության պայմանագիր է կնքում Կառլոսի հետ և նրան ճանաչում Ֆրանսիայի օրինական թագավոր: Ֆրանսիական զորքերը ազատագրում են Փարիզը(1436), Շամպայնը(1441), Մենը և Նորմանդիան(1450), Գիենը(1453): Հարյուրամյա պատերազմը ավարտվեց Բորդոյում անգլիացիների կապիտուլիացիայով (1453 թ. հոկտեմբերի 10): Ֆրանսիայում Անգլիային մնաց (մինչև 1558) միայն Կալեն:


Ֆրանսիական հեղափոխություն

Ֆրանսիական հեղափոխությունը շատ կարևոր իրադարձություն էր ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ամբողջ Եվրոպայի պատմության մեջ: Հեղափոխությունը շատ կարճ ժամանակում տեղի ունեցած մեծ փոփոխություններն են: Ֆրանսիական հեղափոխությունը տեղի է ունեցել 1789-1799 թվականներին: Այս հեղափոխության հետևանքով փոխվել է երկրի կառավարման ձևը:


Նախկինում Ֆրանսիայում եղել է բացարձակ միապետություն, ինչը նշանակում է, որ երկրի կառավարիչը կամ միապետը ունի անսահմանափակ իշխանություն: Երկրի կառավարումը միայն այս մի անձի ձեռքում է: Հեղափոխությունից հետո բացարձակ միապետությունը փոխվել է հանրապետության: Մինչ այդ Ֆրանսիան եղել է միապետություն, որտեղ մի մարդ էր կառավարում երկիրն իր ողջ կյանքի ընթացքում: Հեղափոխությունից հետո այն դարձավ հանրապետություն: Հանրապետությունում
Երկրի կառավարչին ընտրում են որոշակի ժամանակով, ամբողջ իշխանությունը միայն նրա ձեռքում չէ, այն բաշխված է նաև այլ քաղաքական գործիչների վրա










Պապականություն.
Հռոմի Պապ Ֆրանցիսկոս. Կենսագրություն

Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոս I-ը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել է 1936 թ. դեկտեմբերի 17-ին՝ Բուենոս Այրեսում՝ իտալացի ներգաղթյալների ընտանիքում: Նա հինգ երեխաներից կրտսերն է: Ստացել է քիմիկոսի դիպլոմ: Սովորել է Բուենոս Այրեսի Վիլլա Դևոտի ուսումնարանում: 1958 թ. մարտի 11-ին նա դարձել է Ջիզվիթների միաբանության անդամ։ Բերգոլիոն հումանիտար գիտություններ է ուսումնասիրել Չիլիում, այնուհետև կրթությունը շարունակել է Սուրբ Իոսիֆի վարժարանում, որտեղ փիլիսոփայի որակավորում է ստացել: Նա գրականություն, փիլիսոփայություն և աստվածաբանություն է դասավանդել երեք կաթոլիկ քոլեջներում: Ազատ խոսում է իտալերեն ու գերմաներեն:
1969 թ. դեկտեմբերի 13-ին Բերգոլիոն ձեռնադրվել է քահանա։ Սան Միգելում եղել է աստվածաբանության ֆակուլտետի պրոֆեսոր: 1970-ական թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արգենտինայի Ջիզվիթական միաբանությունում:
1980 թ. նա նշանակվել է Սբ. Իոսիֆի վարժարանի ռեկտոր: Զբաղեցրել է այդ պաշտոնը մինչև 1986 թ.: Այնուհետև Գերմանիայում ավարտել է իր դոկտորական աշխատանքը և վերադարձել հայրենիք՝ որպես քարոզող և Կորդովյան արքեպիսկոպոսարանի տնօրեն:
1992 թ. մայիսի 20-ին նրան նշանակել են Բուենոս Այրեսի փոխեպիսկոպոս՝ Աուկայի եպիսկոպոսի տիտղոսով: Նա եպիսկոպոս է ձեռնադրվել 1992 թ. հունիսի 27-ին՝ արգենտինացի կարդինալ Անտոնիո Կվարասինոյի կողմից: Երբ պարզ է դարձել, որ Կվարասինոն շուտով կավարտի իր ծառայողական պարտականությունների կատարումը, Բերգոլիոն 1997 թ. հունիսի 3-ին նշանակվել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի կոադյուտոր:
Նա բավականին հաջողությամբ է կատարել հիվանդ կարդինալ Կվարասինոյի պարտականությունները, և երբ վերջինս մահացել է 1998 թ. փետրվարի 28-ին, Բերգոլիոն ժառանգել է Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսարանը:
Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդը Խորխե Մարիո Բերգոլիոյին կարդինալ է օծել 2001 թ. փետրվարի 21-ին՝ Վատիկանում: Նա ստացել է Սուրբ Ռոբերտ Բելլարմինի եկեղեցու տիտղոս:





Դավիթ Անհաղթ


Դավիթ Անհաղթը կրթություն է ստացել Ալեքսանդրիա քաղաքում: Վերադառնալով Հայաստան՝ ծավալել է գիտական և մանկավարժական գործունեություն: Աթենքում և Կոստանդնուպոլսում մասնակցել է փիլիսոփայական հրապարակային բանավեճերի, իր գիտելիքներով և ապացուցելու արվեստով հաղթել բոլորին, որի համար ստացել է Անհաղթ պատվանունըԴավիթ Անհաղթի աշխատություններից մեզ են հասել «Սահմանք իմաստասիրության», «Վերլուծություն Ներածությանն Պորփյուրի», «Մեկնություն Ստորոգությանցն Արիստոտելի» և «Մեկնություն ի Վերլուծականն Արիստոտելի» երկերը: Նա փիլիսոփայությունը բաժանել է 2 մասի՝ տեսական և գործնական: Տեսական փիլիսոփայության ենթաբաժիններն են բնագիտությունը կամ ֆիզիկան, մաթեմատիկան և աստվածաբանությունը կամ մետաֆիզիկան, գործնական փիլիսոփայությանը՝ բարոյագիտությունը, տնտեսագիտությունը և քաղաքագիտությունը: Ըստ Դավիթ Անհաղթի՝ փիլիսոփայությունը մարդուն տրված աստվածային պարգև է, որը կոչված է լուսավորելու, ազնվացնելու ու գեղեցկացնելու մարդկային հոգին և այն փոխադրելու նյութական աշխարհից դեպի աստվածայինը: Աշխարհի ճանաչման գործընթացն ունի 2 ձև՝ զգայական և բանական: Փիլիսոփայության ճանաչման առարկան ոչ թե առանձին իրերն են, այլ նրանց էությունը, ընդհանուրն ու անփոփոխը, որ առկա է իրերի և երևույթների մեջ




Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը


Կորցնելով պետական անկախությունը՝ հայ ժողովուրդը կորցրեց այն կարևոր լծակը, որով պաշտպանվում էր ռազմատենչ հարևաններից: Մեր ժողովրդի համար այդ օրհասական պահին հայ գործիչները հուժկու շարժում սկսեցին՝ ապահովելու հայության մշակութային անկախությունը:Ստեղծվեց ազգապահպանության մի նոր ու հզոր զենք՝ ի դեմս հայոց գրերի: Դրանք հայ ժողովրդին հարատևություն ու կենսունակություն պարգևեցին հետագա փորձություններով լի դարերի ընթացքում: Հայ ժողովրդի հանճարեղ զավակ Մեսրոպ Մաշտոցի ձեռքով ստեղծվեցին հայոց գրերը, որոնցով մինչև օրս գրում ու կարդում ենք մենք: 
Մինչև Մեսրոպ Մաշտոցը հայերն ստեղծել են հարուստ ու ճոխ բանահյուսություն, բայց արքունի գրագրության մեջ օգտագործել են հունարենը, Արամեերենը և Պարսկերենը: Անշուշտ, գոյություն են ունեցել նախամեսրոպյան գիր և գրականություն: Սակայն դրանք, կենտրոնացած լինելով մեհյաններում և սահմանափակ կիրառվելով, քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու շրջանում հեթանոսական մյուս արժեքների հետ ոչնչացվեցին:




Սասանյան Պարսկաստան

Պարսկական պետությունններկայիս Իրաքի և Իրանի տարածքում
 224-651 թվականներին հիմնադրել են Սասանյանները՝ Պարթևստանում տեղի ունեցած հեղաշրջման հետևանքով։
Կործանվել է արաբական արշավանքների հետևանքով։
Թագավորության հիմնադիրը Արտաշիր I Պապականն էր:
Որը 211/212 թվականին նվաճել է Պարսքը:
Սասանյաններն իրենց համարել են Աքեմենյանների հաջորդները և նպատակ են ունեցել վերականգնել հին պարսկական աշխարհակալությունը, սկզբից ևեթ անհաշտ դիրք են բռնել Հայաստանի նկատմամբ։
Ըստ Ագաթանգեղոսի` Հայոց արքա Խոսրով Մեծը Արտավան V-ի պարտությունից հետո բազմիցս արշավել է Սասանյանների դեմ և շուրջ տասը տարի պայքարել պարթև Արշակունիների տիրապետությունը վերականգնելու համար։

Комментарии