Իրավագիտություն

ՀՀ օրենքը երեխաների իրավունքների մասին

Ընդունված է Ազգային ժողովի կողմից 29 մայիսի 1996 թ.
Սույն օրենքը սահմանում է երեխայի իրավունքները, պետության, համապատասխան մարմինների և քաղաքացիների պարտականությունները, ինչպես նաև երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման ծրագրային հիմունքները և կարգավորում է դրանց հետ կապված հարաբերությունները:
(Նախաբանը խմբ. 19.03.02 ՀՕ-316)
Գ Լ ՈՒ Խ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ Հոդված 1. Օրենքի գործողության շրջանակները

Պետությունը ելնում է հասարակության մեջ երեխային լիարժեք կյանքի նախապատրաստման, նրա մեջ հասարակական և ստեղծագործական ակտիվության զարգացման, բարձր բարոյական հատկանիշների, հայրենասիրության և որպես քաղաքացու դաստիարակման առաջնահերթության սկզբունքներից: Երեխան գտնվում է հասարակության և պետության հովանավորության ու պաշտպանության ներքո:
Երեխա է համարվում 18 տարին չլրացած յուրաքանչյուր ոք, բացառությամբ այն դեպքերի, երբ նա օրենքով սահմանված կարգով գործունակություն է ձեռք բերում կամ գործունակ է ճանաչվում ավելի վաղ:
(1-ին հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316, 05.11.03 ՀՕ-27-Ն)
Հոդված 2.Երեխայի իրավունքների մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ նորմատիվ իրավական ակտերով: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են երեխայի իրավունքները կարգավորող այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հոդված 3.Երեխայի իրավունքները պաշտպանող մարմինները

Երեխայի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են լիազորված պետական և տեղական ինքնակառավարման մարմինները: Պետությունը համապատասխան մարմինների միջոցով համագործակցում է երեխայի իրավունքների պաշտպանությանը նպաստող անձանց և հասարակական միավորումների հետ:
(3-րդ հոդվածը խմբ. 19.03.02 ՀՕ-316)
Հոդված 4.Երեխաների իրավահավասարությունը

Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների կամ հոգաբարձուների) ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքից, առողջական վիճակից կամ այլ հանգամանքից:





Առաջարկությունների փաթեթ հաշվանդամների համար

Հաշվանդամների համար ներկրել հարմար տրանսպորտային միջոցներ, որոնք կունենան հատուկ միջոցներ, որպեսզի հաշվանդամ մարդիկ կարողանան հարմար բարձրանալ տրանսպորտ և իրանց հարմար զգան: Նաև ինձ թվում է պետք է այդ տրանսպորտները նրանց համար լինեն անվճար:
Картинки по запросу disability
Թող հաշվանդամների համար բացվեն աշխատանքային վայրեր, որտեղ նրանք կկարողանան աշխատել և ապահովված կլինեն հարմար աշխատավարձով: 

Եվ թող նրանց համար կառուցվեն ավելի ապահով և ավելի հարմար հատուկ ճանապարհներ:











Իրավական խնդիր

Աշխատակիցը դիմել է Կազմակերպության ղեկավարին՝ հետեւյալ հարցով. ունի երկու երեխա՝ 3 եւ 7 տարեկան, որոնք հաճախում են համապատասխանաբար մանկապարտեզ եւ դպրոց: Մեծն օգտվում է երկարօրյա ծրագրից: Այնուհանդերձ, երկուսն էլ կրթական հաստատություններից պետք է դուրս գան ամենաուշը ժամը 17:00-ին, մինչդեռ նույն ժամին ավարտվում է իր աշխատանքային օրը: Երեխաներին միայնակ է խնամում, ուստի եւ անհրաժեշտ է, որ աշխատավայրից հեռանա ամենաուշը 16:15-ին:
Իր պահանջը հիմնավորում է ՀՀ աշխատանքային օրենսգրքով, հատկապես 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
Պարտադիր առաջադրանք
Որպես կազմակերպության ղեկավար (կամ իրավախորհրդատու) որոշել, արդյոք իրավաչա՞փ է աշխատողի պահանջը եթե այո, ապա նշված իրավանորմո՞վ է կարգավորվում աշխատողի՝ կրճատ աշխատաժամանակով աշխատելու իրավունքը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ:
Մասնավոր ուշադրություն դարձնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի41–րդ եւ 15–րդ հոդվածների կարգավորմանը:

Ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1 և 2-րդ կետերի, աշխատողը իրավունք ունի օրական բացակայել 2-3 ժամ: Եթե ունի 7 տարեկանից փոքր երեխա 2 ժամ, իսկ եթե 7 տարեկանից մեծ, ապա փ ժամ:
Այո աշխատակիցը իրավունք ունի վերջացնել աշխատանքը 45 րոպե շուտ:




ԼԵԶՎԻ ԽՆԴԻՐԸ ՆԵՐԿԱՅՈՒՄՍ



Ներկայիս Հայաստանի հանրակրթական դպրոցներում շատանում են արևմտահայերեն տիրապետողների քանակը: Եվ նրանց մեծ մասը չի տիրապետում արևելահայերենին, որը մեր երկրում ընդունված է որպես պաշտոնական լեզու: Եվ դա խնդիրներ է առաջացնում: Հանրակրթական դպրոցներում նույնպես արևելյահայերենով են սովորում, և կարելի է ասել, որ մենք ոտնահարում ենք արևմտահայերեն կրող երեխաների իրավունքները: Ես առաջարկում եմ , որ բացվեն հատուկ վարժարաններ արևմտահայ կրողների համար, որտեղ նրանց կսովորեցնեն արևելյահայերեն հիմնական հասկացություններին, օրենքներին: 

Комментарии