Կենսաբանություն



Ժառանգական հիվանդություններ


Ժառանգական հիվանդությունների մեծ մասի հիմքում ընկած է որոշակի գենի մուտացիան։ Մուտացիայի ենթարկված գենի գործունեության արդյունքում սինթեզվում է փոփոխված կառուցվածքով սպիտակուց (ֆերմենտ), որն էլ հանգեցնում է նյութափոխանակային գործընթացների շղթայի համապատասխան փուլի խանգարումների։ Այդպիսի փոփոխություններն անվանում են «մետաբոլիզմի բնածին խանգարումներ»։ Ներկայումս հայտնի են մարդու ավելի քան 3000 ժառանգական հիվանդություններ։ Դրանց մի մասը որոշվում են այնպիսի գեներով, որոնց գործունեությունը կախված չէ միջավայրի պայմաններից։ Դրանք առավելապես մոնոգենային մենդելյան տիպով ժառանգվող հիվանդություններ են. օրինակ՝ ֆենիլկետոնուրիան (ֆենիլկետոնամիզություն), հեմոֆիլիան (արյան ոչ բնականոն մակարդելիություն) և այլն։ Կան հիվանդություններ, որոնց պայմանավորող գեների ազդեցությունն այս կամ այն չափով կախված է շրջակա միջավայրի անբարենպաստ պայմաններից։ Օրինակ՝ պոդագրա (հոդատապ) հիվանդությունը, որը ոչ ճիշտ սնման հետևանք է։ Բազմագործոն ժառանգական հիվանդությունների դեպքում ևս միջավայրի գործոնները որոշակի դեր են խաղում, սակայն կարևոր է նաև դրանց նկատմամբ մարդկանց ունեցած ժառանգական նախատրամադրվածությունը։ Այդպիսի հիվանդությունների շարքին են դասվում ստամոքսի խոցային հիվանդությունը, չարորակ ուռուցքների շատ տեսակներ և այլն։ Քննարկենք ժառանգական հիվանդությունների մի քանի օրինակներ։




Շիզոֆրենիա

Картинки по запросу Õ·Õ«Õ¦Õ¸Ö†Ö€Õ¥Õ¶Õ«Õ¡Շիզոֆրենիան քրոնիկական ընթացք ունեցող հիվանդություններից է։ Նախանշանների շրջանում աննկատ դրսևորումները աստիճանաբար վեր են ածվում մանիֆեստային շրջանի արտահայտված ախտանիշների և ախտանիշախմբերի, ավելի ուշ՝ ելքային վիճակներում՝ վերածվելով խոր պակասորդային (դեֆիցիտար) ախտանիշների (անձի դեֆեկտի)։

Առանձնացնում են շիզոֆրենիայի ընթացքի երեք հիմանական ձև՝
-անընդհատ (չընդմիջվող)
-նոպայաձև
-հարաճուն (շուբանման, այսինքն՝ նոպաներով ընթացող)
-պարբերական։


Անընդհատ ընթացող շիզոֆրենիան կարող է ունենալ թույլ (թորշոմած) և չարորակ հարաճուն ընթացք։ Առաջին տարբերակը, պայմանավորված է ախտանշանների աստիճանական, քիչ նկատելի զարգացմամբ, բնութագրվում է հոգեկան պրոցեսների խանգարման ոչ խոր արտահայտվածությամբ, անձի դանդաղ, հիվանդագին փոփոխմամբ և հիվանդների սոցիալական հարմարման առավել բարձր հնարավորություններով։ Թորշոմած ընթացող շիզոֆրենիայի ախտանիշները սահմանափակվում են նևրոտիկ (օբսեսիվ, ֆոբիկ, վեգետատիվ և այլն), պսիխոպաթիկ, աֆեկտիվ, հիպոխոնդրիկ և թույլ արտահայտված պարանոիդ խանգարումների շրջանակով։

Նոպայաձև հարաճուն (շուբանման) շիզոֆրենիան ընթանում է նոպաների ձևով, որոնք ընդմիջվում են ռեմիսիաներով (ախտանիշների նվազմամբ)։ Հոգեախտաբանական ախտանշաբանությունը բազմազան է, գերակշռում են պարանոիդ կամ կատատոնիկ խանգարումները՝ աֆեկտիվ երևույթներով։

Պարբերական շիզոֆրենիայի կլինիկական արտահայտություններն ընդհանուր շատ կողմեր ունեն բիպոլյար պսիխոզի հետ։ Դա և համեմատական բարենպաստ ընթացքն է, և հստակ աֆեկտիվ խանգարումների առկայությունը մանիակալ և դեպրեսիվ վիճակների ձևով, անձի հարաբերական պահպանվածությունը՝ չնայած հիվանդության վաղեմությանը։ Ռեմիսիաները խորն են, դրանց ժամանակ գրեթե լիովին հետ են զարգանում պսիխոտիկ ախտանշանները, իսկ նոպաները հաճախ զարգանում են հոգեախտաբանական սուր խանգարումների ձևով։ Պարբերական շիզոֆրենիան ներառում է տարբեր տիպի նոպաներ. աֆեկտիվ (միա և երկբևեռ), աֆեկտիվ-զառանցական (դեպրեսիվ–պարանոիդ) և օնեյրոիդ-կատատոնիկ։ Այդ նոպաները կարող են ունենալ մինչև մի քանի ամիս տևողության ընթացք, կարող են լինել նաև շատ կարճատև (մինչև 2 շաբաթ), տարանցիկ նոպաներ։ Շիզոֆրենիայի պարբերական ընթացքի դեպքում արտահայտված դեֆեկտ չի առաջանում։

Նյութի Հղումը


Ալցհեյմերի հիվանդություն

Ալցհեյմերի հիվանդություն, նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որն ունի դանդաղ սկիզբ և պրոգրեսիվող ընթացք։ Թուլամտության դեպքերի 60-70%-ի պատճառը Ալցհեյմերի հիվանդությունն է։ Ամենահաճախ հանդիպող վաղ ախտանիշը վերջին իրադարձությունները հիշելու դժվարացումն է՝ կարճաժամկետ հիշողության աստիճանաբար զարգացող քայքայումը։ Հիվանդության առաջընթացին զուգահեռ կարող են դիտվել խոսքի խանգարումներ, տեղանքում կողմնորոշման դժվարություններ(հաճախ են կորում), տրամադրության տատանումներ, մոտիվացիայի կորուստ, սեփական խնամքով զբաղվելու անկարողություն և վարքային փոփոխություններ:


Սիմբիոզ

Картинки по запросу Õ½Õ«Õ´Õ¢Õ«Õ¸Õ¦Սիմբիոզ, երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատներըսնվում են նեկտարով։

Նման փոխհարաբերություններ սովորաբար հանդիպում են համակեցություններում, որպես կանոն, գոյություն ունեն միմյանց հետ սննդային շղթայով կապված կամ գոյության ընդհանուր միջավայրում ապրող օրգանիզմների միջև։ Սիմբիոտիկ օրգանիզմները հաճախ բնորոշվում են հակադիր վարքագծային հատկություններով։ Եթե դրանցից մեկը շարժունակ է, ապա մյուսը, որպես կանոն, վարում է պասիվ կենսակերպ, եթե մեկը օժտված է հարձակման կամ պաշտպանողական հարմարանքներով, ապա մյուսը զուրկ է լինում դրանցից։ Սակայն նման փոխհարաբերությունները միշտ չէ որ լինում են փոխօգտակար։ Այսպիսով, սիմբիոզի, տարբեր տեսակների համատեղ գոյության հետևանքով ձևավորվում են փոխհարաբերությունների տարբեր ձևեր, որոնց դեպքում երկու տեսակներն էլ, կամ դրանցից մեկը օգուտ են ստանում։ Սիմբիոզի առավել տարածված ձևեր են կոոպերացիան, կոմենսալիզմը, ամենսալիզմը, մուտուալիզմը և մակաբուծությունը։





Էկոլոգիական գործոն

Картинки по запросу Õ§Õ¯Õ¸Õ¬Õ¸Õ£Õ«Õ¡Õ¯Õ¡Õ¶ Õ£Õ¸Ö€Õ®Õ¸Õ¶Õ¶Õ¥Ö€Էկոլոգիական գործոնը ցանկացած, այլևս չբաժանվող, բնակության միջավայրի պայման է, որը օնտոգենեզի գոնե մեկ շրջանի ընթացքում ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա։ Միջավայրը իր մեջ պարունակում է բոլոր մարմիններն ու երևույթները, որոնց հետ օրգանիզմը գտնվում է ուղղակի կամ անուղղակի հարաբերությունների մեջ։ Էկոլոգիական գործոնները՝ ջերմաստիճանխոնավությունքամիմրցակիցներ և այլն, տարբերվում են զգալի փոփոխականությամբ ժամանակի և տարածության մեջ։ Այդ գործոններից յուրաքանչյուրի փոփոխականության աստիճանը կախված է բնակության միջավայրի առանձնահատկություններից։ Օրինակ, ջերմաստիճանը ուժեղ տատանվում է ցամաքի մակերևույթին, բայց համարյա նույնն է օվկիանոսի հատակին կամ քարանձավների խորքում։ Համատեղ ապրող օրգանիզմների կյանքում միևնույն գործոնը տարբեր նշանակություն ունի։ Օրինակ, ընդերքի աղիության չափը առաջնային դեր է կատարում բույսերի միներալների սնման ժամանակ, բայց անտարբեր է շատ վերերկրյա կենդանիների համար։ Լույսի լուսարձակման ինտենսիվությունը և կազմը բացառապես կարևոր են ֆոտոտրոֆ բույսերի կյանքի համար, իսկ հետերոտրոֆ օրգանիզմների (սունկեր և ջրային կենդանիներ) կենսագործունեության վրա լույսը նկատելի ազդեցություն չի ունենում։ Էկոլոգիական գործոնները օրգանիզմների վրա տարբեր կերպ են ազդում։ Նրանք կարող են հանդես գալ որպես գրգռիչներ՝ ֆիզիոլոգիական գործառույթների հարմարվողականության փոփոխություններով պայմանավորված, որպես սահմանափակիչներ՝ պայմանավորված այս կամ այն օրգանիզմների գոյության անհնարինությամբ, որպես մոդիֆիկատորներ՝ օրգանիզմի մորֆոլոգիական և անատոմիական փոփոխությունները որոշող։




Գոյության կռիվ

Գոյության կռիվ. Շուրջերկրյա ճանապարհորդության ընթացքում Դարվինն ուշադրություն դարձրեց օրգանիզմների բազմացման առանձնահատկությունների վրա։ Բոլոր օրգանիզմները բազմանում և սերունդ են թողնում բավականին մեծ քանակով։ Լուսնաձուկը դնում է մոտ 300 միլիոն ձկնկիթ, թառափը՝ մինչև 1 միլիոն ձկնկիթ, դոդոշը՝ մոտ 10 հազար գորտնկիթ։
Գորշ 
մեծամուկը տարեկան ծնում է հինգ անգամ միջին հաշվով 8-ական ձագ, որոնք էլ երեք ամսից սկսում են բազմանալ։ Բազմաթիվ օրինակների հիման վրա Դարվինը եզրակացրեց, որ բնության մեջ բոլոր կենդանիները և բույսերը բազմանում են երկրաչափական պրոգրեսիայով, սակայն յուրաքանչյուր տեսակի հասուն առանձնյակների քանակությունը բնության մեջ մնում է գրեթե անփոփոխ։ Դարվինը գտնում է, որ ծնված առանձնյակների մեծ մասը մինչև սեռահասուն դառնալը ոչնչանում է, որի պատճառը բնության մեջ գործող գոյության կռիվն է։ 









Էվոլյուցիա


Էվոլյուցիան կենդանի օրգանիզմների աստիճանական փոփոխությունն է ժամանակի ընթացքում՝ գոյության փոփոխվող պայմաններին տեսակների հարմարման ճանապարհով:
Վաղ անցյալի մնացուկների պեղումները վկայում են, որ միլիոնավոր տարիների ընթացքում ի հայտ են եկել կենդանի էակների նոր տեսակներ, իսկ որոշ տեսակներ էլ (օրինակ՝ դինոզավրերը) անհետացել են:
Картинки по запросу էվոլյուցիա
Էվոլյուցիոն պատկերացումների ակունքները հին են: Սակայն XV–XVIII դարերում, աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակ, կուտակված կենդանական և բուսական աշխարհների բազմազանության մասին փաստացի նյութերը միայն հնարավորություն ընձեռեցին հետազոտել կենդանական ու բուսական օրգանիզմների նման և տարբեր հատկանիշները:
Կենդանի էակների էվոլյուցիայի մասին ամբողջական ուսմունք ստեղծելու առաջին փորձը կատարել է ֆրանսիացի կենդանաբան Ժ. Լամարկը XIX դարում: Նա ենթադրել է էվոլյուցիայի գոյության մասին, որի շարժիչ ուժը բնության ինքնակատարելագործման ձգտումն է:



Միթոզ

Картинки по запросу Õ´Õ«Õ©Õ¸Õ¦Միթոզը, դա բջջի բաժանումն է քրոմոսոմների թվի պահպանմամբ: Միթոզը կազմված է հինգ փուլից: Պրոֆազի փուլում տեղի է ունենում քրոմոսոմների կոնդենսացիա և սկսվում է բաժանման վերետենի ձևավորումը: Մարդու և կենդանիների բջիջներում սկվում է ցենտրիոլների հեռացումը, ձևավորվում են բաժանման բևեռները:  Պրոմետաֆազը սկսվում է բջջի կորիզի թաղանթի քայքայմամբ: Քրոմոսոմները սկսում են շարժվել, նրանց ցենտրոմերները կոնտակտի մեջ են մտնում ցենտրիոլների միկրոխողովակների հետ, իսկ բևեռները շարունակում են իրարից հեռանալ: Մետաֆազի ընթացքում քրոմոսոմների շարժումը դադարում է, նրանք տեղավորվում են բջջի այսպես կոչված հասարակածի վրա` բևեռներց հավասարաչափ հեռավորության վրա, մի հարթության մեջ` առաջացնելով մետաֆազային թիթեղիկ: Կարևոր է նշել, որ այս դիրքում նրանք մնում են բավականին երկար ժամանակ, որի ընթացքում բջջի մեջ կատարվում են նշանակալից վերփոխումներ, որից հետո միայն կարող է տեղի ունենալ քրոմոսոմների իրարից հեռացումը: Այս է պատճառը, որ մետաֆազը ամենահարմար պահն է քրոմոսոմնների քանակի հաշվարկման: Անաֆազի ընթացքում քրոմոսոմները հեռանում են իրարից դեպի հանդիպակած բևեռներ. վեջինները նույնպես շարունակում են իրարից հեռանալ: Տելոֆազում արդեն առանձնացված քրոմոսոմների խմբերի շուրջ ձևավորվում են բջջի կորիզների թաղանթներ, որոնք ապակոնդենսացվում են և առաջացնում են երկու դուստր կորիզներ:





Մենդելի Օրենքները

ՄԵնդելի առաջին օրենքը

Միահիբրիդային խաչասերման առաջին սերնդում առաջացած օրգանիզմների ձևերը բոլորը միմյանց նման են և նման են դոմինանտ ծնողին:

ՄԵնդելի երկրորդ օրենքը

Ճեղքավորման օրենք – առաջին սերնդի երկու հոտերոզիգոտ առանձնյակների խաչասերումից հետո երկրորդ սերնդում նկատվում է հատկանիշի ճեղքավորում որոշակի թվային հարաբերությամբ ըստ ֆենոտիպի 3:1 և ըստ գենետիպի 1:2:1 :

ՄԵնդելի երրորդ օրենքը


Հաստատելով մեկ զույգ ալելային գեներով պայմանավորված մեկ հատկանիշի ժառանգման օրինաչափությունները և սահմանելով ճեղքավորման օրենքը ՝ Մենդելը ձեռնամուխ եղավ երկու հատկանիշների ժառանգման օրինաչափությունների ուսումնասիրմանը: Երկու հատկանիշներով տարբերվող առանձնյակների խաչասերումը կոչվում է երկհիբրիդային խաչասերում, երեք հատկանիշներով տարբերվող առանձնյակների խաչասերումը եռհիբրիդային և այլն: Ընդհանուր առմամբ, բազմաթիվ հատկանիշներով տարբերվող առանձնյակների խաչասերումը կոչվում է բազմահիբրիդային:








Գենետիկա

Գենետիկա, գիտություն օրգանիզմների ժառանգականության և փոփոխանակության, ինչպես նաև գենետիկորեն ամրագրված հատկանիշների ժառանգման օրինաչափությունների մասին։ «Գենետիկա» տերմինը մտցվել է Վիլյամ Բետսոնի կողմից 1906 թվականին։ Կախված հետազոտվող օբյեկտի բնույթից՝ առանձնացնում են բույսերի գենետիկամիկրոօրգանիզմների գենետիկակենդանիների գենետիկամարդու գենետիկա և այլն։ Կախված ուսումնասիրություններում օգտագործվող մեթոդներից՝ առանձնացնում են մոլեկուլյար գենետիկաէկոլոգիական գենետիկաթունագենետիկաֆարմակոգենետիկաֆարմակոգենոմիկա: Գենետիկական հետազոտությունները մեծ դեր ունեն բժշկությանգյուղատնտեսությանմանրէաբանական արդյունաբերության մեջ և գենետիկական ճարտարագիտությունում:
Ժամանակակից շատ կենսաբանների կարծիքով գենետիկան վերջին տարիների ընթացքում դարձել է առանցքային ճյուղ կենսաբանություն գիտության համար։

Միայն գենետիկական տեսանկյունից է հնարավոր բոլոր կենդանի օրգանիզմները և նրանցում ընթացող պրոցեսները դիտարկել որպես մի ամբողջություն։ Կատուն միշտ ունենում է կատվի ձագ, իսկ շնից միշտ ծնվում է շուն։ Դա նշանակում է, որ բեղմնավորման ժամանակ փոխանցվում և անհատական զարգացման ժամանակ իրագործվում է օրգանիզմի սպեցիֆիկ կառուցվածքի՝ բջիջների, օրգանների, կմախքի, մկանների և ընդհանուր արտաքին կառուցվածքի, ֆիզիոլոգիական և վարքի առանձնահատկությունների մասին ինֆորմացիան։ Մի օրգանիզմի սահմաններում բոլոր բջիջների համար նույնական ինֆորմացիան իրագործվում է առաջացնելով իրարից տարբերվող բջիջների այնպիսի բազմազանություն, որ նույնիսկ դժվար է հավատալ նրանց ընդհանուր ծագմանը։



Օրգանոիդ. Ֆունկցիան

Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝
  • կմախքային
  • հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից (խեցիներ, զրահներ), շարժական և կծկողական օրգանելներ (օրինակ, մտրակիկներթարթիչներմիոնեմներ), զգայական կամ ռևցնպաորային օրգանելներ (լուսազգայուն «աչքեր»), հարձակողական և պաշտպանական օրգանելներ (մարմնից դուրս նետվող ձողիկաձև գոյացություններ՝ տրիխոցիստներ), մարսողական օրգանելներ, որոնք

կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա (մարսողական վակուոլները), ներզատական և արտազատական օրգանելներ։



Բջջի կառուցվածքը

Մարդու մարմինը մյուս օրգանիզմների նման ունի բջջային կառուցվածք: Բջիջները գտնվում են միջբջջային նյութում, որն ապահովում է նրանց մեխանիկական ամրությունը, սնունդը և շնչառությունը:

Բջիջները տարբերվում են իրենց չափերով, ձևով և ֆունկցիաներով, բայց դրանք բոլորն էլ ունեն կառուցվածքի որոշ ընդհանուր գծեր:

1.Յուրաքանչյուր բջջի հիմնական մասերն են` ցիտոպլազման և կորիզը

Բջջում գտնվում են թելանման գոյացումներ` քրոմոսոմները

2. Մարդու մարմնի բջջի կորիզում (սեռական բջիջներից բացի) կա 46-ական քրոմոսոմ: Քրոմոսոմները` օրգանիզմի ժառանգական սկզբնակները կրողներն են, որոնք ծնողներից փոխանցվում են սերնդին:

Բջիջը ծածկված է մեմբրանով. Վերջինս կազմված է մի քանի շերտ մոլեկուլներից և ապահովում է նյութերի ընտրողական թափանցելիությունը: Ցիտոպլազմայում` բջջի կիսահեղուկ ներքին միջավայրում դասավորված են մանրագույն կառուցվածքները` օրգանոիդները: Բջջի օրգանոիդներն են` էնդոպլազմային ցանցը, ռիբոսոմները, միտոքոնդրիումները, լիզոսոմները, Գոլջիի կոմպլեքսը, բջջակենտրոնը, մեմբրանը: Օրգանոիդները, մարմնի օրգանների նման, կատարում են որոշակի ֆունկցիաներ, որոնք ապահովում են բջջի կենսագործունեությունը: Օրինակ, ռիբոսոմ կոչվող օրգանոիդում, գոյանում են սպիտակուցներ, միտոքոնդրիումներում մշակվում են էներգիայի աղբյուր ծառայող նյութերը:









Ածխաջրեր. Թարգմանություն ռուսերենից




Ածխաջրերը քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:
Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.
– միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար, պտղաշաքար,
– օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը , ածիկաշաքարը, կաթնաշաքարը և այլն,
– բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն:

Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է:




Ռնթ
Ռիբոնուկլեինաթթու, (ՌՆԹ), բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող երեք հիմնական մակրոմոլեկուլներից մեկը (մյուս երկուսը ԴՆԹ-ն և սպիտակուցներն են)։ Այնպես, ինչպես ԴՆԹ-ն, ՌՆԹ-ն նույնպես կազմված է նուկլեոտիդների շղթայից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքիցմիաշաքարից(ռիբոզ) և ֆոսֆատային խմբից։ Նուկլեոտիդների հաջորդականության շնորհիվ ՌՆԹ-ն կարողանում է գաղտնագրել գենետիկական ինֆորմացիան։ Բոլոր բջջային օրգանիզմներն օգտագործում են իՌՆԹ-ն՝ սպիտակուցների սինթեզը ծրագրավորելու համար։
Բջջային ՌՆԹ-ն առաջանում է տրանսկրիպցիայի արդյունքում, որը ԴՆԹ-ի կաղապարի հիման վրա իրականացվող ՌՆԹ-ի ֆերմենտատիվ սինթեզն է։ Այս գործընթացն իրականանում է հատուկ ֆերմենտների՝ ՌՆԹ-պոլիմերազներիմիջոցով։ Տրանսկրիպցիայի արդյունքում առաջացած ՌՆԹ-ները հետագայում մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին, որն իրականացնում են ռիբոսոմները։ Տրանսկրիպցիայից հետո մյուս ՌՆԹ-ները ենթարկվում են քիմիական ձևափոխությունների և կախված ՌՆԹ-ի տեսակից՝ առաջացնում երկրորդային և երրորդային կառուցվածքներ։

Դնթ
Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹբոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսների զարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ Վերջինները, սպիտակուցներն ու ածխաջրերը կյանքի համար անհրաժեշտ երեք կարևորագույն մակրոմոլեկուլներն են։ ԴՆԹ-ի մոլեկուլները սովորաբար կրկնակի պարույրներ են՝ կազմված երկու երկար կենսապոլիմերներից, որոնք էլ իրենց հերթին կազմված են նուկլեոտիդներից։ Յուրաքանչյուր նուկլեոտիդ կազմված է ազոտային հիմքից (գուանին (G, Գ), ադենին (A, Ա), թիմին (T, Թ) և ցիտոզին (C, Ց)), ածխաջրից (դեզօքսիռիբոզ) և ֆոսֆորական թթվիմնացորդներից։ ԴՆԹ-ի մոլեկուլների հիմնական դերը տեղեկատվության երկարատև պահպանումն է։ ԴՆԹ-ի այն հատվածները, որոնք ծածկագրում են սպիտակուցներ, կոչվում են գեներ, իսկ ԴՆԹ-ի չծածկագրող հատվածներն ունեն կառուցվածքային նշանակություն կամ մասնակցում են ծածկագրող հատվածների ակտիվության կարգավորմանը։

Ճարպեր


Ճարպերը կենդանական և բուսական հյուսվածքների բաղադրիչներ են: Կազմված են հիմնականում գլիցերինի և տարբեր ճարպաթթուների միացություններից` գլիցերիդներից: Պարունակում են կենսաբանորեն ակտիվ ֆոսֆատիդներ, ստերիններ և որոշ վիտամիններ: 
Ճարպերը սննդի անհրաժեշտ և առավել կալորիական բաղադրամասեր են և օրգանիզմի էներգիայի աղբյուր: Դրանք նպաստում են սննդի մեջ օգտագործվող այլ մթերքների ավելի լավ ու լիարժեք յուրացմանը, հաճելի համ ու բուրմունք են տալիս մթերքներին:

Ճարպերի նկատմամբ մարդու պահանջը կազմում է օրական 1–1,5 գ՝ 1կգ զանգվածի հաշվով (օրինակ՝ 70 կգ զանգվածով մարդու համար այն կազմում է օրական 70–105 գ): Տարիքի հետ խուրհուրդ է տրվում պակասեցնել ճարպերի օգտագործումը: Գերադասելի է, որ օրգանիզմ մտնող ճարպերի 70 %-ը լինի կենդանական, իսկ 30 %-ը՝ բուսական ծագման:


Սպիտակուցներ

Սպիտակուցները (պրոտեիններ) բարձրամոլեկուլային բնական օրգանական միացություններ են: Սպիտակուցների մոլեկուլները պարունակում են ածխածին, ջրածին, ազոտ, թթվածին և ծծումբ, որոշ տեսակներ՝ նաև ֆոսֆոր: Սպիտակուցները a - ամինաթթվային օղակներից կազմված շղթաներ են և կազմում են բջիջների չոր զանգվածի 50%-ից ավելին: Լինելով կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք (սինթեզվում են կենդանի բջիջների կողմից)՝ սպիտակուցներն ապահովում են նրանց գոյության, զարգացման, հասունացման և սերնդային նմանակի վերարտադրման հնարավորությունները: Սպիտակուցների հատկությունները պայմանավորված են նրանց մեջ ամինաթթուների հաջորդականությամբ:
Օրգանիզմում սպիտակուցների դերը շատ տարատեսակ է: Յուրաքանչյուր սպիտակուց ունի յուրահատուկ ֆիզիոլոգիական գործառույթներ: Կառուցվածքային սպիտակուցները մասնակցում են օրգանիզմի տարբեր կառուցվածքների գոյացմանը: Բջիջների թաղանթները, ներբջջային գոյացությունները, նյարդային ցողունների թաղանթները բաղկացած են հատուկ չլուծվող սպիտակուցներից, որոնք բազմաշաքարների և ճարպերի հետ առաջացնում են բարդ միացություններ: Էլաստին սպիտակուցն արյունատար անոթների բաղադրիչներից է: Մաշկը, ջլերը, կապանները, աճառները, ոսկրերը պարունակում են կոլագեն սպիտակուցը: Կերատինները մազերի, եղունգների, փետուրների, եղջերային գոյացությունների հիմնական կառուցվածքային միավորներն են:









Ածխաջրեր



Ածխաջրերը քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:
Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.
– միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար, պտղաշաքար,
– օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը , ածիկաշաքարը, կաթնաշաքարը և այլն,
– բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն:
Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է:












Երիկամներ






Երիկամները մարդու և ողնաշարավոր կենդանիների արտաթորության զույգ օրգաններ են: Լոբաձև են, հարթ` վառ դարչնագույն մակերեսով: Հասուն մարդու յուրաքանչյուր երիկամը կշռում է 120–200 գ, երկարությունը 10–12 սմ է, լայնությունը՝ 5–6 սմ, հաստությունը՝ 3–4 սմ: Տեղակայված են ողնաշարի գոտկային հատվածի 2 կողմերում: Երիկամները շրջապատված են ճարպաբջջանքով և շարակցահյուսվածքային թերթիկներով, որոնց շնորհիվ պահվում են կմախքի ու մկանների գոյացրած փոսում: Երիկամի միջային եզրին գտնվում է դրունքը, որտեղից երիկամ են մտնում արյան անոթները, նյարդերը, դուրս է գալիս միզածորանը:


Երիկամները կազմված են բուն հյուսվածքից (պարենքիմ) և 3-ական պատյանից. ներքին՝ շարակցական, միջին՝ ճարպային, և արտաքին՝ երիկամի փակեղ: Երիկամի բուն հյուսվածքը բաղկացած է կեղևային ու միջուկային շերտերից: Երիկամները կատարում են արտազատիչ ու ներզատիչ ֆունկցիաներ: Արտազատիչ գործունեությունը միզագոյացումն է: Օրգանիզմի ամբողջ արյունը 1 օրվա ընթացքում 360 անգամ անցնում է երիկամների միջով և զտվում, ազատվում է արյան մեջ կուտակված թունավոր արգասիքներից (միզաթթու, միզանյութ, կրեատին, կրեատինին), աղերի ու ջրի ավելցուկներից: Մեզի զտումը կատարվում է երիկամի կեղևային շերտում գտնվող նեֆրոններ կոչված գոյացություններում: Նեֆրոնները կազմված են երիկամային մարմնիկներից (ավելի քան 1 մլն) և միզային նուրբ խողովակիկներից:





Մաշկ 

Մաշկը շատ նուրբ, առաձգական թաղանթ է, որը ծածկում է ամբողջ մարմինը և օրգանիզմը պաշտպանում վնասումներից, բարձր և ցածր ջերմաստիճանների, քիմիական նյութերի վնասակար ներգործությունից ու վարակիչ հիվանդություններից: Մաշկում գտնվում են նյարդային վերջույթները, որոնց օգնությամբ մենք զգում ենք ցավը, շոգը, ցուրտը, առարկաների մակերևույթների խորդուբորդությունը կամ հարթ լինելը: Մաշկում կան նաև ճարպագեղձեր, որոնց միջոցով մաշկից հեռանում են (քրտինքի ձևով) ավելորդ խոնավությունն ու տարբեր մնացորդային նյութեր: Դա հնարավորություն է տալիս պահպանել մարմնի կայուն ջերմաստիճանը:
Картинки по запросу մաշկի կառուցվածքը եւ ֆունկցիանՄաշկի հաստությունը մարմնի տարբեր մասերում տարբեր է. կոպերի վրա այն 1 մմ է, ներբանների վրա՝ մինչև 5 մմ և ավելի: Մաշկը բաղկացած է 2 հիմնական շերտերից. արտաքին շերտը վերնամաշկն է (էպիդերմիս), որը մենք տեսնում ենք, և այն հենց այդպես էլ կոչվում է՝ մաշկ: Վերնամաշկի գույնը պայմանավորված է նրա մեջ պարունակվող մելանին գունակով, որը մաշկը պաշտպանում է արևի ճառագայթներից: Արևի ճառագայթների ազդեցությամբ մելանինի քանակությունն օրգանիզմում ավելանում է, և առաջանում է մաշկի մուգ գունավորում՝ արևայրուք, երբեմն՝ նաև բծեր՝ պեպեններ:





Ֆունկցիաները 


Մաշկը իրենից ներկայացնում է չափազանց բարդ կառուցվածքով օրգան, որը կատարում է բազմաթիվ և տարատեսակ գործառույթներ։ Դրանք են[1]`
  • պատնեշային կամ պաշտպանական
  • ջերմականոնավորող
  • արտազատական
  • զգացողական
  • նյութափողանակային
  • շնչառական
  • ներզատական
  • իմունոլոգիական




Մարսողական համակարգ


Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջություն է:
Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8–10 մ) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ աղիներ: Առաջին 3 բաժինների ընթացքն ուղղաձիգ է, իսկ մյուսները կազմում են գալարներ ու ծնկեր: Մարսողական խողովակի պատերը հիմնականում կազմված են 3 շերտից՝ արտաքին՝ շճաթաղանթային, որը կատարում է պաշտպանական գործառույթ, ներքին՝ լորձաթաղանթային, որի փուխր շարակցահյուսվածքային հենքում ճյուղավորվում են արյան, ավշային անոթները և նյարդերը, միջին՝ մկանային, որի գալարակծկանքային շարժումների շնորհիվ սնունդը փոխադրվում է տեղից տեղ: Միայն կերակրափողի և ըմպանի արտաքին շերտն է կազմված շարակցական հյուսվածքից: Մարսողական գեղձերն են թքագեղձերը, լյարդը, ենթաստամոքսային գեղձը, նաև մարսողական խողովակի պատերի լորձաթաղանթում և ենթալորձային հյուսվածքում գտնվող մանր գեղձերը, որոնց ծորաններով ֆերմենտ պարունակող գեղձահյութերը (ստամոքսահյութ, աղիքահյութ, լեղի, թուք, լորձ) արտազատվում են մարսողական խողովակի տարբեր հատվածների մեջ և նպաստում սննդանյութերի քիմիական մշակմանը:










Կենսաբանություն. Լրացուցի` աշխատանք

1.հաճախ
2․դանդաղ
   3.խորը
 Իրավիճակներ
ա) միջավայրում CO2-ի շատացում - խորը
բ)  Դրական զգայական իրավիճակ - դանդաղ

գ) Արյան մեջ O2-ի նվազում - հաճախ
դ)Քնած ժամանակ - դանդաղ
ե) Սառը ջրի մեջ ընկղմվելիս - խորը
զ) Անձրևից հետո - խորը
է)Ծանր ֆիզիկական աշխատանքից հետո - հաճախ
ը) Բացասական զգայական իրավիճակ - հաճախ










Մկաններ

Bb_2_9.jpgՄկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասն են և ապահովում են շարժումների  բազմազանությունը։
  
Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։

Մարդն ունի ավելի քան 600 մկան, որոնք, կախված կառուցվածքից և գործառույթից լինում են հարթ (ոչ կամային կծկվող) և միջաձիգ զոլավոր (կամային կծկվող մկաններ): Սրտի մկանը ըստ կառուցվածքի միջաձիգ զոլավոր է,սակայն կծկվում է ոչ կամային:
                             
Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր զանգվածի 50 %-ը։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։


Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրցերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանի ծայրերում փակեղը վերածվում է ջլերի, որոնցով մկանը միանում է ոսկրերին: Մկանախրցերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։






Հենաշարժիչ  



Հենաշարժիչ համակարգն օրգանիզմում կատարում է հենարանային, պաշտպանական, տեղաշարժման և արյունաստեղծ ֆունկցիանները: 

Կմախքը մարմնի հենարանն է, նրան տալիս է որոշակի ձև և դիրք տարածության մեջ։ Ոսկրերը միանալով առաջացնում են խոռոչներ և պաշտպանում նրանցում գտնվող օրգաններն արտաքին ազդեցություններից։ Գանգատուփը գլխուղեղի զետեղարանն է, ողնաշարային խողովակը՝ ողնուղեղի ոսկրապատյանը, կրծքավանդակը պաշտպանում է սիրտը, թոքերը, խոշոր անոթները, կոնքերը՝ սեռական, միզային և մարսողական համակարգերի որոշ օրգանները։ Ոսկրերը պարունակում են հանքային փոխանակությանը մասնակցող աղեր (երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և ուրիշ)։ Ոսկորը նաև արյունաստեղծ օրգան է։

Ոսկրերի կառուցվածքը և տեսակները
Յուրաքանչյուր ոսկր մի քանի հյուսվածքներից կազմված բարդ օրգան է։ Արտաքինից ոսկրը պատված է շրջոսկրով։ Այն բարակ, ամուր, արյունատար անոթներով և նյարդերով հարուստ շարակցահյուսվածքային թիթեղ է, ապահովում է ոսկրի սնուցումը և աճը։ Շրջոսկրը բացակայում է հոդավորվող մակերեսներում։ Շրջոսկրի տակ գտնվում է հոծ ոսկրահյուսվածքը, իսկ դրա տակ՝ սպունգանման ոսկրահյուսվածքը: Վերջինս կատարում է արյունաստեղծ ֆունկցիա:

Ոսկրերի աճը
  
Ոսկրերն աճում են երկարությամբ և հաստությամբ։ Ոսկրի աճը հաստությամբ պայմանավորված է շրջոսկրի ոսկրաստեղծ հատկությամբ։ Նրա ներքին մակերեսի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրի մակերևույթին առաջանում են ոսկրաբջիջների նոր շերտեր, իսկ դրանց շուրջը՝ միջբջջային նյութ։ Ոսկրերի ծայրերում գտնվող աճառահյուսվածքի բջիջների բաժանման շնորհիվ ոսկրերն աճում են երկարությամբ։






Հետաքրքիր փաստեր լսողության մասին

1. Մարդու միջին ականջում 25 000 բջիջ կա, որոնք կարգավորում են հնչյունը: Ընկալվող հաճախությունների տիրույթը 16-20 000 հերց է: Տարիքի հետ այն կրճատվում է, ինչը կապված է բարձր ձայների նկատմամբ, զգայունությամբ: Մեծ տարիքում մարդկանց մեծամասնության մոտ լսողության վերին սահմանը նվազում է մինչև 15000 հերց:
2. Մարդկանց 72%-ը, երբ անհրաժեշտ է լսել խոսքը, ասենք, բարձր երաժշտության ներքո, իր խոսակցի կողմն է ուղղվում աջ ականջով:
3. Լսողական խնդիրներ ունեցողներից մեկ երրորդի մոտ խախտումն առաջանում է չափազանց աղմուկի ազդեցության պատճառով:
4. Լսողության խանգարմամբ տառապում է աշխարհի բնակչության յուրաքանչյուր 10-րդը:

5. Որոշ մանկական հիվանդությունների դեմ պատվաստվելը վճռական դեր է կատարում լսողական համակարգի խանգարումների կանխարգելման գործում
 ( կարմրուկ, խոզուկ, կարմրախտ, մենինգիտ):





Լսողական օրգանի կառուցվածքը

  

Լսողական վերլուծիչի ծայրամասային բաժինը  ականջներն են: Ականջը կազմված է երեք բաժնից՝ արտաքին, միջին և ներքին:

Արտաքին ականջը կազմված է ականջախեցուց և լսողության արտաքին անցուղուց: Ականջախեցին հավաքում (որսում) է ձայնային տատանումները և ուղղում դեպի 3 սմ երկարությամբ լսողական արտաքին անցուղի: Լսողական անցուղին ավարտվում է թմբկաթաղանթով, որը սահմանազատում է արտաքին ականջը միջին ականջից:
Միջին ականջը օդով լցված փոքրիկ խոռոչ է, լսողական երեք հոդավորված ոսկրիկներով՝ մուրճիկ, սալ և ասպանդակ:  
Միջին ականջի խոռոչը լսողական փողով (Եվստախյան) հաղորդակցվում է քթըմպանի հետ: Նրանով անցնող օդը հավասարակշռում է ճնշումը թմբկաթաղանթի երկու կողմերում: Հակառակ դեպքում թմբկաթաղանթը կկորանա դեպի օդի փոքր ճնշման կողմը, և ձայնը կաղավաղվի:


Ներքին ականջը գտնվում է քունքոսկրի խորքում, այն խոռոչների և գալարուն խողովակների համակարգ է, որում խխունջն իրականացնում է լսողական գործառույթ:
Խխունջը 2,5 պտույտով հեղուկով լցված ոսկրային խողովակ է, որը երկայնակի միջնորմով բաժանված է երկու հարկերի: Միջնորմի մի մասը կազմված է հիմային թաղանթից, որը բաղկացած է տարբեր երկարության լայնակի ձգված թելերից: Հիմային թաղանթի վրա գտնվում են մազանման զգացող բջիջներ՝ լսողական  ընկալիչները:







Շլություն


Շլությունը, մեկ աչքի շեղումն է ընդհանուր ֆիքսման կետից, որն ուղեկցվում է բինօկուլյար տեսողության խանգարմամբ: Այդ հիվանդությունն արտահայտվում է ոչ միայն կոսմետիկ արատի ձևավորմամբ, այլև ինչպես մոնօկուլյար այնպես և բինօկուլյար ֆունկցիաների խանգարմամբ: Շլությունը պոլիէթիոլոգիկ է: Նրա զարգացման պատճառ կարող են հանդիսանալ ամետրօպիան (հեռատեսություն, կարճատեսություն, աստիգմատիզմ), անիզոմետրօպիան (երկու աչքերի տարբեր բեկունակություն), ակնաշարժ մկանների անհավասարաչափ տոնուսը, նրանց ֆունկցիայի խանգարումը, հիվանդությունները, որ բերում են մեկ աչքի կուրության կամ տեսողության զքալի անկման, բինօկուլյար տեսողության մեխանիզմի բնածին արատը: Բոլոր այս գործոններն ազդեցություն են թողնում երեխայի դեռ չձևավորված և ոչ բավարար կայուն բինօկուլյար ֆիքսացիայի մեխանիզմի վրա և անբարենպաստ գործոնների ազդեցության դեպքում ( ինֆեկցիոն հիվանդություններ, ստրեսներ, տեսողական ծանրաբեռնվածություն) կարողեն բերել շլության զարգացման: Տարբերում են շլության երկու ձև - համակցված և պարալիտիկ, որոնք տարբերվում են ինչպես ծագումնաբանությամբ, այնպես էլ կլինիկական պատկերով: Իրական շլությունից պետք է տարբերել թաքնված և թվացող շլությունը:




Աչքի կառուցվածքը
Աչքը տեսողական վերլուծիչի ծայրամասային բաժինն է: Այն կազմված է օժանդակ ապարատներից և ակնագնդից: Օժանդակ ապարատի մեջ են մտնում ակնագնդի մկանները, հոնքերը, կոպերը, արտևանունքները, շաղկապենին, արցունքագեղձերը:
Կոպերը, հոնքերը և արտևանունքները աչքը պաշտպանում են արտաքին վնասակար ներգործությունից: Հոնքերը տարբեր կողմեր են հեռացնում ճակատից հոսող հեղուկը, կոպերը և արտևանունքներին աչքերը պաշտպանում են փոշուց, արցունքագեղձերն արտազատում է արցունք, որը խոնավացնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մակերեսները, տաքացնում աչքը: Շաղկապենին լորձաթաղանթի նման շարակցական թափանցիկ պատյան է, որը ծածկում է կոպերի հետին երեսները: Ակնագունդը շարժող մկանների կծկումների շնորհիվ մենք կարողանում ենք փոխել հայացքի ուղղությունը:


Տեսողական վերլուծիչ

Միջավայրից ստացվող տեղեկատվության մեծ մասը մարդը ստանում է տեսողության միջոցով: Տեսողության վերլուծիչի շնորհիվ մարդը կարողանում է կողմնորոշվել շրջապատի առարկաների նկատմամբ և խուսափել վտանգից: Մարդկության փորձը, ձեռք բերած գիտելիքները, ստեղծած արվեստը սերունդներին են փոխանցվում գրավոր խոսքի միջոցով, որը մենք ընկալում ենք տեսողության օգնությամբ: Մարդու ուսումնառությունը, աշխատանքային գործունեությունը նույնպես կապված են տեսողության հետ:






Գլխուղեղ

Գլխուղեղը կենդանիների մեծամասնության և մարդու մարմնի կարևորագույն օրգանն է: Գլխուղեղը հսկում է նրանց վարքագիծը և գիտակցական գործունեությունը: Այն տեղակայված է գանգի խոռոչում, որի ոսկրերը հուսալիորեն պաշտպանում են արտաքին վնասակար ազդակներից: Հասուն մարդու գլխուղեղի քաշը 1200–1400 գ է՝ մարմնի քաշի 1/40 մասը, նորածնինը՝ 350 գ՝ 1/8–1/10 մասը: Այն վերջնական մեծության է հասնում 20 տարեկանում:
Գլխուղեղը կազմված է ծայրային ուղեղից, միջանկյալ ուղեղից (տեսաթմբեր, ենթատեսաթումբ, հետտեսաթումբ, մակատեսաթումբ), միջին ուղեղից (ուղեղի կոթոններ և քառաբլուրներ), հետին ուղեղից (ուղեղիկ, կամուրջ) և երկարավուն ուղեղից: Կիսագնդերի մակերևույթը կազմված է գորշ նյութի 5 մմ հաստության շերտից, որը կոչվում է գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղև: Այն բաղկացած է տարբեր չափերի և ֆունկցիոնալ նշանակության նյարդաբջիջներից (դրանք 14 մլրդ են): Գլխուղեղը բաժանվում է 4 հիմնական՝ ճակատային, գագաթնային, քունքային, ծոծրակային, և 1 հավելյալ բլթերի: Կեղևի տակ գտնվում է սպիտակ նյութը, որը կազմված է տարբեր ուղղություններով տարածված բազմաթիվ նյարդաթելերից: Գլխուղեղը ծածկված է ուղեղապատյաններով (կարծրենի, ոստայնենի, նրբենի), որոնք իրարից բաժանված են ճեղքանման տարածություններով: Գլխուղեղում կա 4 խոռոչ՝ ուղեղի փորոքներ, որոնք լցված են ուղեղ-ողնուղեղային հեղուկով:

Կենդանիների գլխուղեղը փոքր է, ձկներինը՝ երբեմն ցորենահատիկի չափ: Կատուների, շների, կապիկների գլխուղեղը շատ ավելի մեծ է:



Նյարդային համակարգ



Նյարդային համակարգը կարգավորում է մարդու և կենդանիների բոլոր օրգանների գործունեությունը, դրանց գործառական միասնությունն ու շրջապատի հետ օրգանիզմի կապերը: Նյարդային համակարգի կառուցվածքային միավորը նեյրոնն է, որը կազմված է նյարդաբջջից և նրանից դուրս եկող ելուստներից` նյարդաթելերից: Նյարդերը նյարդաթելերի խրձեր են:
Նյարդային համակարգը նյարդային կառուցվածքների` նեյրոն, նյարդային հյուսվածքներ և կենտրոններ, ամբողջություն է, որում նյարթաթելերը հատուկ միացությունների՝ սինապսների միջոցով միմյանց հետ կապվում, գոյացնում են նեյրոնային շղթաներ: Նյարդային համակարգի գործունեության հիմքում ընկած են ռեֆլեքսները: Ռեֆլեքսն արտաքին կամ ներքին միջավայրի գրգիռների հանդեպ օրգանիզմի պատասխան հակազդեցությունն է, որն իրականանում է կենտրոնական (գլխուղեղ, ողնուղեղ) և ծայրամասային նյարդային համակարգերի միջոցով: Նյարդային ազդակի ճանապարհը՝  նյարդային ընկալիչից  (ռեցեպտոր) մինչև գործող օրգանի վերջավորությունները (էֆեկտոր), կոչվում է ռեֆլեքսային աղեղ: Գլխուղեղ հասնող և այնտեղից ստացվող բոլոր ազդանշանները հաղորդվում են նյարդերով՝ վայրկյանում 120 մ արագությամբ:



Նյարդային հիվանդություններ


Նյարդային հիվանդությունները բաժանվում են երկու խմբի՝ փսիխոզներ և նևրոզներ։
Փսիխոզները ժառանգաբար են փոխանցվում, իսկ նևրոզները ձեռքբերովի են։
Նյարդային հիվանդությունների աճը հետևանք է հասարակական կյանքում առկա խոչընդոտների:
Մարդու նյարդային հիվանդություններով զբաղվում է նևրոպաթոլոգիան, իսկ հոգեկան հիվանդություններով՝ հոգեբուժությունը։

Նևրոպաթոլոգիան ուսումնասիրում է նյարդային համակարգի այն վնասվածքները, որոնք արտահայտվում են շարժումների, զգայունության, զգայարանների ֆունկցիաների խաթարումներում։
Զառանցանք -սա հիվանդության հիմքի վրաառաջացած մտահանգում է, որը չի համապատասխանում իրականությանը և քննադատման, փոփոխման չի ենթարկվում։
Առանձնացվում են զառանցանքի մի քանի ձևեր։
Վերաբերմունքի, հարաբերությունների զառանցանք (եթե կողքի մարդիկ զրուցում են և ծիծաղում, նրան թվում է, թե իր վրա են ծիծաղում)։
Հետապնդման զառանցանք (երբ բոլորը իրեն հետապնդում են, “լրտեսում”, հետևում են իրեն)։
Թունավորման զառանցանք (ուզում են սպանել, թունավորել սնունդը)։
Ֆիզիկական ազդեցության զառանցանք (որ ինչ-որ մեքենաների, ռադիոընդունիչների ալիքների միջոցով ազդում են իր վրա )։
Իպոխոնդրիկական (մելամաղձային) զառանցանք (հիվանդին թվում է, փտում է իր ստամոքսը կամ աղիքներում ինչ-որ ոսկոր կա և այլն, այսինքն՝ մտացածին հիվանդություն է իրեն վերագրում)։
Մեծարման և հարստության զառանցանք (հիվանդն իրեն հայտնի զորավար է համարում, կամ հարուստ, որը վագոնով ոսկի ունի )։
Վնասի, կորուստի զառանցանք (հիվանդին թվում է, թե բոլորը ուզում են իրեն թալանել և թաքցնում է իր ունեցվածքը )։
Ինքնամեղադրման զառանցանք (հիվանդին թվում է, որ իր գոյությամբ և գործունեությամբ մեծ վնաս է հասնում ընտանիքին, պետությանը )։

Հոգեբուժությունը ուսումնասիրում է մարդու իմացական, ճանաչողական գործունեությունը՝ նրա զգացմունքների ու վարքի խաթարումներով։
Երբ մարդը պատկերացում ունի հոգենյարդային խաթարումների, հիվանդությունների մասին, ապա նրա ռեակցիան հանգիստ ու համարժեք է լինում, նա էլ ավելի հոգատար, համբերատար ու հանդուրժողական է լինում հիվանդի նկատմամբ՝ հասկանալով նրա հոգեվիճակը։ Իսկ երբ մարդը ոչինչ չի իմանում դրանց մասին, արագ տագնապի մեջ է ընկնում, շուտափույթ, չմտածված եզրակացություններ անում այն մասին, որ “խանգարվել , խենթացել է” հիվանդը, երբեմն էլ իրեն թույլ տալիս գռեհիկ արտահայտություններ  և ցուցաբերում դրան համարժեք վերաբերմունք։

Գեղձեր
Գեղձերը մարդու և կենդանիների օրգաններ են, որոնք մշակում ու արտազատում են օրգանիզմի կենսագործունեությանը մասնակցող յուրահատուկ նյութեր: Որոշ գեղձեր (թքագեղձեր, կաթնագեղձեր և այլն) ունեն արտատար ծորան և կոչվում են արտազատիչ կամ արտածոր, իսկ արտադրած նյութը՝ արտազատուկ (սեկրետ): Մյուս ներզատիչ գեղձերը ծորան չունեն, և նրանց արտադրած հորմոնը՝ ներզատուկը (ինկրետ), անմիջապես անցնում է արյան կամ ավշի մեջ, տարածվում օրգանիզմում: Կան նաև խառը (օրինակ՝ ենթաստամոքսային, սեռական) գեղձեր, որոնք ունեն թե՜ արտազատիչ, թե՜ ներզատիչ բջիջներ: Որոշ խտացնող գեղձեր ընտրողաբար կլանում են արյան մեջ գտնվող նյութափոխանակության վերջնական արգասիքները, խտացնում են դրանք և արտազատում՝ կանխելով օրգանիզմի ինքնաթունավորումը: Կան սպիտակուցային կամ շճային գեղձեր (հարականջային, ենթաստամոքսային), որոնց արտազատուկներն ունեն սպիտակուցային բնույթ: Լորձային գեղձերը (կերակրափողի կամ արգանդի) արտադրում են գլիկոպրոտեիդների շարքին պատկանող մուցին և մուկոիդներ: Հետերոկրին գեղձերը միաժամանակ արտադրում են և՜ սպիտակուցային, և՜ լորձային արտազատուկ: Ճարպային, մասամբ կաթնային գեղձերի արտազատուկները բնույթով ճարպանման են: 

Օղակավոր որդեր

Օղակավոր որդեր, առաջացել է լատ. annelus բառից, որը նշանակում է «օղակ», անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։ Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 դասի մեջ՝ սակավախոզաններ, բազմախոզաններ և տզրուկներ։ 





Կլոր որդեր

Կլոր որդերնեմատոդներ, առաջնախոռոչավոր որդերի տիպ։ Մարմինը իլիկաձև է, կամ թելանման 80—85 մ, կմ է երկկողմանի և համաչափ, չհատվածավորված, ընդլայնական կտրվածքը կլոր է։ Պատված է օղակաձև և հարթ ամուր կուտիկուլայով, որի տակ էլ հիպոդերմ է տեղադրված: 
Շնչառական և արյունատար համակարգ չունեն: Նյարդային համակարգը կազմված է մերձկլանային օղակից և կազմված է 6 նյարդային բներից։ Զգայական օրգանները շոշափուկներն են և պտկիկները, ազատ ապրող որոշ ձևեր ունեն պրիմիտիվ քեմո և ֆոտոռեցեպտորներ։ Արտաթորության համակարգը միաբջջի գեղձիկներն են կամ կողմնային, ներբջջային խողովակները։ Սովորաբար բաժանասեռ են։ Բազմանում են ձվադրությամբ, որոշ տեսակներ կենդանածին են։ Հայտնի է կլոր որդերի մոտ 500 հազար տեսակ, որոնք մակաբույծներ են կամ ազատ ապրող ձևեր:Վերջիններս փոքր չափերի են, ապրում են հողում, քաղցրահամ ջրերում, ծովերում։ Սնվում են բակտերիաներովջրիմուռներով, դետրիտով, կան նաև գիշատիչ ձևեր։ Շատ կլոր որդեր բույսերի, կենդանիների և մարդու մակաբույծներ են։ Ձվերը մարդու կամ կենդանիների օրգանիզմ են թափանցում ջրի կամ սննդի միջոցով։ Կլոր որդերի ներկայացուցիչներից են՝ ասկարիդը, մազագլուխըսրատուտը և այլն։ Մարդու և կենդանիների օրգանիզմում առաջացնում են մի շարք հիվանդություններ։






Նախակենդանիներ

Նախակենդանիներ, օրգանիզմներն են, որոնք կազմված են մեկ բջջից և կարողանում են գոյատևել։ Նրանցից են ամեոբան, հողաթափիկ ինֆուզորիան, մտրակավորները, վոլվոքսը՝ մտրակավորների գաղութային ձևը։
Նախակենդանիները մանրադիտակային չափեր ունեցող միաբջիջ օրգանիզմներ են, որոնց մարմինը կազմված է մեկ բջջից, սակայն այն կատարում է ամբողջական օրգանիզմի ֆունկցիաներ (մարսողական, արտազատական, շարժողական և այլն)։

Բազմաբջիջ օրգանիզմների այս կամ այն բջիջների խումբը կատարում է որևէ մեկ ֆունկցիա, ուստի չի կարող մեկուսացված գոյություն ունենալ։ Ի տարբերություն դրա, նախակենդանիների մեկ բջիջը համարվում է ամբողջական օրգանիզմ.այն կարող է ինքնուրույն տեղաշարժվել, սնունդ ընդունել, պաշտպանվել կենդանիներից և այլն։

Պտերներ


Երկրագնդի ամենահին բույսերից մեկը, որի տարիքը գերազանցում է 400 միլիոն տարին, պտերն է: Գոյություն ունի այս բույսի մոտ 10 հազար տեսակ, որոնք տարբերվում են չափերով և կենսացիկլերով: Սակայն բոլորին անվանում ենք պտերներ` արտաքին տվյալների պատճառով: Բույսի առավել շատ տեսակներն աճում են Ռուսաստանի արևելյան հատվածում: Հեռավոր Արևելքը պտերների ամենախոշոր մատակարարն է: Պտերի ամենատարածված տեսակը Pteridium aquilinum-ն է: Այն հաճախ օգտագործում են սննդումՇատերը կարծում են, որ պտերի այն մասերը, որոնք օգտագործում ենք սննդում, չբացված ծաղիկներն են: Սակայն, իրականում, ծայրին խրձով երկար ցողունը պտերի երիտասարդ ցռուկներն են, որոնք դեռ չեն բացվել տերևների տեսքով: Ցռուկները հավաքում են մայիսին, ուտում են կամ թարմ վիճակում կամ թթու են դնում ձմեռվա համար: Ցռուկները տապակում են, խաշում, շոգեխաշում: Իսկ թարմ ցռուկների վրա կարելի եռման ջուր լցնել և համեղ աղցան պատրաստել:
  Պտերի որոշ տեսակներ թունավոր են, իսկ որոշներն օգտագործվում են բժկության մեջ: Գոյություն ունեն նաև շատ դեկորտաիվ տեսակներ, որոնք ծառայում են որպես սենյակային բույսեր: Պտերի բոլոր տեսակները չծաղկող բույսեր են: Սակայն գոյություն ունի առասպել այն մասին, որ եթե գտնես տարին մեկ օր ծաղկող պտերի ծաղիկը, կլինես հարուստ և երջանիկ:

Ջրիմուռներ

  Ջրիմուռները պատկանում են ստորակարգ, ինքնասուն ջրային բույսերի խմբին. պարունակում են քլորոֆիլ և այլ գունակներ՝ կարոտին (A -նախավիտամին), քսանտոֆիլներ, բիլիպրոտեիդներ և այլն: Լուսասինթեզի միջոցով սինթեզում են օրգանական նյութեր: Միաբջիջ գաղութային կամ բազմաբջիջ օրգանիզմներ են: 
  Մարմինը՝ թալոմը, զուրկ է արմատից, ցողունից ու տերևներից: Երկարությունը տատանվում է մի քանի միկրոնից մինչև 60 մ: 
  Պարզագույն (կապտականաչ) ջրիմուռների բջիջները զուրկ են ձևավորված կորիզներից և քրոմատոֆորներից, որոշ տեսակներ բազմակորիզ են: Ջրիմուռների բջջաթաղանթը կազմված է թաղանթանյութից, պեկտինային նյութերից և այլն: Պաշարանյութերից են օսլան, գլիկոգենը, բազմաշաքարները, հազվադեպ՝ յուղերը: Ջրիմուռների որոշ տեսակներ շարժվում են, սողում, որի մեխանիզմը դեռևս վերջնականապես պարզված չէ: Մտրակներ ունեցող տեսակները նման են մտրակավորներին սակայն դրանցից տարբերվում են քլորոֆիլի և քրոմատոֆորների առկայությամբ:


Քարաքոսեր

  Քարաքոսերը բազմամյա ստորակարգ բույսեր են: Հայտնի է մոտ 26 հազար տեսակ: Քարաքոսերի բազմազան տեսակներով առավել հարուստ են արևադարձային և մերձարևադարձային շրջանները: Քարաքոսի մարմինը կազմված է ջրիմուռից և սնկից, որոնց փոխհարաբերությունը դիտվում է որպես փոխադարձ մակաբուծություն՝ սնկի կողմից ավելի խիստ արտահայտված:
Քարաքոսերի տեսակները տարածված են խիստ որոշակի պայմաններում և կոնկրետ հիմնանյութերի վրա, ըստ որի՝ տարբերում են էպիլիտ (բնակվում են քարաժայռերի վրա), էպիֆիտ (ծառերի կեղևի վրա), էպիքսիլ (փտած բնափայտի վրա), էպիֆիլ (ասեղնատերևների վրա), էպիգեյ (հողի), էպիբրիոֆիլ (մամուռների վրա), ամբիֆիլ (ջրում) էկոլոգիական խմբեր:
Քարաքոսերը բնակվում են այնպիսի հիմնանյութերի վրա, որոնք պիտանի չեն այլ բույսերի համար, սակայն աստիճանաբար քայքայվելով՝ բարենպաստ պայմաններ են ստեղծում բարձրակարգ բույսերի համար: Քարաքոսերը պահանջկոտ չեն արտաքին միջավայրի պայմանների նկատմամբ, կարող են հեշտությամբ գոյատևել նաև ջրազուրկ միջավայրում: Խիստ զգայուն են օդի աղտոտվածության նկատմամբ և օգտագործվում են որպես կենսացուցիչներ:

Комментарии