Ես կարողանում եմ

Յուրաքանչյուր մարդ անկախ իր սեռից,տարիքից և ֆիզիկական վիճակից կարողանում է ինչ որ բան անել:Բոլոր մարդիկ օժտված են խաղալու,տեսնելու,խոսելու,զգալու,քայլեյու,երգելու պարելու,մտածելու և այլ կարողություններով: Ոմանց մոտ դրանք բոլորը առկա են, իսկ ոմանց մոտ դրանց մի մասը:Ես նույնպես կարող եմ խոսել, մտածել, քայլել և պարել: Սրանք իմ պարզագույն կարողություններն են: Ես նաև կարողանում եմ խաղալ ֆուտբոլ, բասկետբոլ: Դրանք իմ սիրած խաղերն են: Երբեմն կարողանում եմ ինքնուրույն կատարել դասերս: Երբեմն օգնում եմ հայրիկիս և մայրիկիս, եթե նրանք ունեն իմ օգնության կարիքը: Երբ գնում եմ գյուղ կարողանում եմ օգնել պապիկիս այգում և մնացած այլ գործերում: Ես դեռ ամբողջովին չեմ բացահայտել իմ կարողությունները, բայց վստահեմ, որ դեռ էլի բաներ կկարողանամ անել:

Комментарии