Սառցադաշտեր

Սառցադաշտերը սառույցի բազմամյա բնական կուտակումներ են Երկրի մակերևույթին: Առաջանում են այնտեղ, որտեղ ձմռանը կուտակված ձյունն ամռանը չի հասցնում հալվել: Այդպես լինում է բարձր լեռներում, Արկտիկայի կղզիներում և Անտարկտիդայում:Ամռանը, երբ օդի ջերմաստիճանը զրոյից բարձր է, սառցադաշտի մակերևույթի ձյունը հալվում է և աստիճանաբար վերածվում ֆիռնի՝ առանձին ամուր սառցահատիկների, որոնք իրար միացած չեն և համատարած սառույց չեն կազմում:
Դեռ շատ ամառներ ու ձմեռներ պետք է անցնեն, մինչև հալված ձնաջուրը ֆիռնի ձևով սառչի, սեփական ծանրության տակ խտանա, առաջացնի համատարած սառույց:Սառցադաշտերի շարժման արագությունը տատանվում է օրական 1 սմ-ից մինչև1 մ սահմաններում: 



Ամենաարագ շարժվողը (արագությունը՝ օրական 20 մ) Գրենլանդիայում գտնվող Կարայակ սառցադաշտն է:Կովկասյան լեռնաշղթայի շատ սառցադաշտեր տարվա ընթացքում տեղաշարժվում են մոտ 100 մ, Տյան Շանի և Պամիրի լեռների խոշոր սառցադաշտերը՝ 150–300 մ, իսկ Հիմալայների որոշ սառցադաշտեր՝ 700–1300 մ:Պատահում է, որ տեղաշարժվելիս  սառցադաշտն իր ճանապարհին հանդիպում է քարե սահանքների: Նման դեպքերում սառցադաշտը փոխում է իր ուղղությունը կամ ջարդվում է տարբեր տեղերից:Առաջանում են թեք սառցադաշտեր, որոնք ընդհանուր սառցադաշտի ամենավտանգավոր ու դժվարանցանելի տեղամասերն են:Սառցադաշտերի հալոցքի ջրերից ծնվում են գետեր: Լեռնային գետերը սառցադաշտերի ջրով սնում են չորային կլիմա ունեցող վայրերի հողերի վիթխարի տարածքներ:Ժամանակակից սառցադաշտերն զբաղեցնում են 16,1 մլն կմ2 տարածք (երկրագնդի ցամաքի 11 %-ը), իսկ նրանցում կուտակված սառցի ծավալը 25 մլն կմ3 է՝ մոլորակի խմելու ջրի ծավալի գրեթե 2/3-ը:

Комментарии