Աշունը ինձ շատ է
դուր գալիս: Սիրում եմ, երբ եղանակը մութ ու անձրևոտ է լինում: Աշունը ինձ ապրեցնում
է, եթե աշունը չլիներ ես չեմ պատկերացնում ինձ հետ ինչ կլիներ: Աշունը ինձ թվում է,
որ հանգստացնող եղանակ է: Երբ դրսում անձրև է գալիս, մառախուղ է: Ես սիրում եմ աշնան
օրերին դասի գալ, որովհետև սիրում եմ, երբ դպրոցում նստած դաս եմ անում, իսկ մյուս
կողմից աշնան քամու սուլոցը լսվում է ամբողջ դասարանում: Աշունը ոչ բոլորն են սիրում,
որովհետև այն անձրևոտ և մառախլապատ եղանակ է: Բայց ինձ աշունը գրավում է և ստիպում
է սիրել նրան: Երբ աշնան քամին ինձ վրա է փչում, ես ինձ շատ թարմ և լավ եմ զգում և
սկսում եմ ապրել, ուղղակի մի ուրիշ ձևով եմ սկսում ապրել, ասես թե՝ նոր եմ ծնվել: Եվ
քամու ետևից այս ու այն կողմ գնալով հիանում եմ ամեն ինչով ինչ կապված է աշնան հետ:
Շատ մարդկանց եմ հանդիպում ովքեր չեն էլ ուզում հասկանալ, թե ինչ է աշունը, թե ինչ
գեղեցկություն ունի աշունը և վերջապես ինչի համար է աշունը: Եվ ինչ կարևորություններ
ունի իմ սիրելի աշունը:
Комментарии
Отправить комментарий