Հիշում եմ

   

    Շատ եմ հիշում իմ մանկության տարիները: Հիշում եմ իմ ուրախ, տխուր օրերը: Մանկության տարիներին շատ հետաքրքիր էին օրերս անցնում: Հիշում եմ, երբ առաջին անգամ ընկեր ունեցա, հիշում եմ երբ առաջին անգամ հաճախեցի Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր: Այդ օրը շատ հուզված էի չգիտեի ինչ անել: Դեռ, ոչ մի ընկեր չունեի: Հետո օրերը անցնում էին, ամեն օր գալիս էի դպրոց և սկսում էի ընկերներ ձեռք բերել: Ես կցանկանաի պատմել, թե ինչպես ծանոթացա իմ ընկեր Հարութի հետ: Մի օր գալիս էի դպրոց, հրաշալի և պայծառ, արևոտ օր էր: Երբ գնացի դասարան քիչ հետո եկավ Հարութը: Բոլորը կարծեցին, թե նա աղջիկ է, որովհետև նրա մազերը աղջկա մազերի նման երկար են: Բոլորը, այդ թվում նաև ես մտածում էինք, թէ նա աղջիկ է, մինչև որ նա բոլորիս վրա գոռաց և ասաց, որ նա աղջիկ չէ: Ես ծանոթացա նրա հետ, սկսեցի ընկերություն անել: Նա պատմեց իր մասին ես իմ և այդպես սկսեցինք շփվել: Ես գիտեմ, որ երբ Հարութը այս գրածս կարդա ինձ թվում է համ կհուզվի իր մանկությունը հիշելով, համ էլ ինձ վրա կբարկանա:

Комментарии