Իմ ցանկությունը


Իմ ամառային արձակուրդը ես անց եմ կացրել մեր գյուղում` Հալիձորում: Մեր գյուղի վրայով է անցնում աշխարհի ամենաերկար Տաթևեր ճոպանուղին: Մի օր մենք ընտանիքով որոշեցինք նստել ճոպանուղի: Երբ մենք արդեն նստել էինք ճոպանուղի և հասել ամենաբարձր կետին, որտեղ բարձրությունը կազմում է շուրջ 320 մետր, ես տեսա դիմացից եկող ճոպանուղին, որի ներսում էին օտարերկրացիներ: Օտարերկրացիները եկել էին, որպեսզի ճոպանուղուց օդապարիկով թռիչք կատարեին: Այդ պահին ճոպանուղու դուռը բացվեց, և նրանք թռան: Ես մի պահ վախից քարացա՝ մտածելով, որ նրանք վայր ընկան, սակայն հենց այդ պահին օդապարիկը բացվեց, և նրանք անվտանգ վայրէջք կատարեցին: Այդ տեսարանը այնքան գեղեցիկ և տպավորիչ էր, որ իմ մեջ ցանկություն առաջացավ օրերից մի օր օդապարիկով այդպիսի թռիչք կատարել Տաթևեր ճոպանուղուց:

Комментарии