Խղճալ մարդուն, թե ոչ






Իմ կարծիքով մարդ պետք է խղճալ մարդուն, բայց նայած մարդու: Եթե օրինակ երիտասարդ մի տղա է իմ կարծիքով չպետք է խղճալ և չպետք է գումար տալ, որովհետև երիտասարդները կարող են աշխատել և իրենց սեփական հացը վաստակել: Իսկ, եթե երեխա է, ծերունի, կամ մի հիվանդ մարդ իմ կարծիքով պետք է խղճալ և քո կարողությունների սահմանում օգնել: Չեմ ուզում գլուխ գովալ, բայց օրինակ ինձ մեջ այդ խիղճ ասվածը կա: Եթե ես տեսնում եմ մի աղքատ ծերունու, կամ մի հիվանդ մարդու ինձ մոտ արթնանում է իմ խիղճը և ես սկսում եմ խղճալ նրանց և ցանկանում եմ օգնել իմ կարողությունների սահմանում: Ես շատ անգամներ եմ աղքատ պապիկներ և տատիկներ տեսել և ցանկացել եմ օգնել: Ես նաև տեսել եմ աղքատ երիտասարդներ, մի քիչ խղջացել եմ, բայց չեմ ցանկացել օգնել քանի, որ ես գիտեմ, որ նրանք կարող են աշխատել և իրենց սեփական հացը վաստակել:

Комментарии