Իմ կարծիքով բարությունը դա
խղճալու նման մի բան է, երբ մարդուն խղճալով մի բան են տալիս: Բարությունը դա բարի
գործ է, երբ ինչ որ աղքատ մարդու քեզանից ինչ որ բան կտրելով նրան մի բան ես տալիս:
Երբ մարդ մի չպետքական բան ունի և տալիս է մի մարդու դա այդքանել չի նշանակում,
որ բարություն ես արել: Երբ քեզանից
կտրելով մի բան ես տալիս դա արդեն բարություն է: Երբ օրինակ մարդ այս ամիս մի բան
քիչ է գնում և գումարը տալիս է մի մարդու դա արդեն բարություն է: Երբ ինչ որ բան
կորցնում ես նորն ես գտնում: Այսինքն Աստված քո բարի լինելը հաշվի է առնում և քեզ
է վերադարձնում: Եթե մարդ մի սխալ բան է արել ինձ թվում է, որ կարող է բարություն
անելով ուղղել այդ սխալը:
Комментарии
Отправить комментарий