Երբ ձյուն է գալիս ես ունենում
եմ շատ զգացողություններ, որոնցից մի քանիսը կցանկանայի պատմել:
Երբ ձյուն է գալիս, երբ նստում է
քաղաքի վրա, և ամբողջ քաղաքը ծածկվում է ձյան փաթիլներով, քաղաքը մի տեսակ ուրիշ է
դառնում՝ հատկապես, երեկոյան: Երբ փողոցներում շատ քիչ մարդիկ են լինում, ինձ
թվում է, որ քաղաքում մարդկային շունչ չկա, միայն մի քանի հոգի են:
Երբ տեսնում եմ, որ ձյունը
ամբողջովին նստել է ծառերի վրա, և ծառերը ձյունոտվել են, ինձ մոտ այնպիսի
զգացողություն է առաջանում, կարծես բոլոր ծառերը դարձել են եղևնիներ, կարծես
հայտնվել եմ մի անտառում, որտեղ ամեն օր ձյուն է գալիս և չի դադարում, կարծես մի
մոգական աշխարհում եմ ՝ ուր ոչ մի կենդանի
շունչ չկա:
Комментарии
Отправить комментарий