Իմ ձմեռային ճամբարը

Իմ ձմեռային ճամբարը

Ձմեռային ճամբարը մեզ մոտ սկսվեց հունվարի 9-ից: Մյուսները չգիտեմ ուրախ էին, թե ոչ, բայց ես շատ ուրախ էի: ՄԵնք ընկեր Լուսինեի հետ շատ խաղեր խաղացինք, ուրախացանք: Չորեքշաբթի օրը գնացինք Երվանդ Քոչարի թանգարան, հետաքրքիր բաներ իմացանք: Թանգարանից հետո էլ գնացինք պիցա ուտելու ու հետո էլ կուշտ փորով նստեցինք ավտոբուս ու հետ վերադարձանք: Հինգշաբբթի օրը եկանք դասի խաղեր խաղացինք, ու այդպես օրը անց կացրինք: Ուրբաթ օրը պետք է գնայինք սահադաշտ, բայց ես հավես չունէի և չգնացի:

 Մյուս չորեքշաբթիգնացինք Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ: Սովորեցինք շատ ու շատ բաներ, բայց Թամանյանի աշխատանքները տեղափոխել էին ցուցահանդեսի, դրա համար էլ չկարողացանք տեսնել: Իսկ հետո գնացինք էլի պիցցա ուտելու:
Հինգշաբթի օրը մեզ մոտ սկսվեց ինչպես միշտ ընդհանուր պարապմունքից, որը ցավոք սրտի տևեց 30 րոպե: Երբ գնացինք դասարան խոսեցինք Ալեքսանդր Թամանյանի մասին, ով գծագրել էր Երևանի հատակագիծը:
Ուրբաթ օրը կարծես հատուկ օր լիներ: Գնացինք դասարան, իհարկե ընդհանուր պարապմունքից հետո, մի քիչ խոսեցինք, հետո էլ գնացին կլոր սեղանին մասնաքցելու: Հետո գնացինք ֆիզկուլտի, որից հետո էլ գնացինք ժամը 13:00-ին կայանալիք համերգը լսելու: Նաև մասնակցեցինք Մեդիա Ուրբաթին: Իդեպ մոռացա ասել, ես նաև իմացա, որ մեր ճամբարը 1 շաբաթով երկարանում է և այնքան ուրախացա չեք էլ պատկերացնի:  Հուսով եմ մյուս շաբաթ ավելի հետաքրքիր կլինի բոլորիս համար:
Հետ գրություն

Ներողություն այսքան անկեղծ լինելու համար:

Комментарии