Մինչ գարնան գալը մեզ մոտ ձմեռ է, ձյուն
է գալիս, ցուրտ է և մառախուղ: Ես ամեն անգամ անհամբեր սպասում եմ, թե երբ է ձմեռը
գալու, բայց հենց ձմեռը գալիս է միանգամից, ցանկանում եմ, որ շուտ գարուն գա: Երբ
տեսնում եմ, որ դրսում մառախուղ է, ցուրտ է, անհամբեր սպասում եմ գարնանը, որ
չմրսեմ: Ուզում եմ գարուն գա, որ դպրոց գնալուց այդքան տաք չհագնվեմ, որ սովորական
վերնաշապիկ հագնեմ ու հանգիստ գնամ դասի: Ուզում եմ գարուն գա, որ դրսում հանգիստ
խաղամ առանց բաճկոնի: Ուզում եմ գարուն գա, որ խանութ գնալիս էլ մի ժամ չհագնվեմ,
այլ միանգամից գնամ: Ուզում եմ գարուն գա, որ արձակուրդներ լինեն և հանգստանամ:
Քանի, որ իմ ծնունդը գարնանն է, դրա համար էլ եմ ուզում, որ գարունը շուտ գա:
Քանի որ ես գնում եմ լողի, իսկ լողը գարնանն է, էլի անհամբեր ուզում եմ, որ
գարուն գա: Քանի որ մայրիկիս սիրելի օրը գարնանն է, անհամբեր ուզում եմ, որ
գարունը շուտ գա:
Комментарии
Отправить комментарий