Ի՞նչ կլիներ, եթե... տեխնիկա չլիներ


Տեխնիկան մեր աշխարհում շատ պետքական բան է, եթե մեր աշխարհում տեխնիկա չլիներ, մարդիկ չէին կարողանա հեռուստացույց դիտել, համակարգչային խաղեր խաղալ… չէ, որ այդ բոլորը տեխնիկա են: Բայց մի կողմից էլ լավ կլիներ, մարդիկ այսպես ասած, կկտրվեին համակարգիչներից և հեռախոսներից, և իհարկե, այդքան շատ ծառեր չէին կտրի, և մեր մոլորակը կունենար մաքուր օդ, շատ կենդանիներ չէին ոչնչացվի և կկարողանային հանգիստ ապրել: Եթե տեխնիկա չլիներ, մեքենաներ էլ չէին լինի, և օդը չէր աղտոտվի մեքենաների ծխից: Բայց անրադառնանք նաև տեխնիկայի լավ կողմերին. եթե տեխնիկա չլիներ, մարդիկ իրենց հիվանդություններից չէին կարողանա ազատվել և հիվանդ կմնային: Եվ նաև, եթե տեխնիկա, չլիներ արբանյակներ էլ չէին լինի, որոնք մարդկանց օգնում են իմանալ, թե երբ է տեղումներ կամ էլ ամպրոպ լինելու: Եթե տեխնիկա չլիներ, լույս չէր լինի: Առանց տեխնիկայի մարդիկ չէին կարող կրթություն ստանալ և անգրագետ կմնային, չէ՞ որ տեխնիկայի շնորհիվ ենք թուղթ ու գրիչ ձեռք բերում.  ճիշտ է, թուղթը ծառերը կտրելով ենք ստանում, բայց ծառերը կտրում ենք կրթություն ստանալու համար: Օրինակ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում, որտեղ, որ ես սովորում եմ, մենք օգտագործում ենք տեխնիկական սարքավորումներ գիտելիքներ, կրթություն ստանալու համար, այսինքն մենք համակարգչով ենք աշխատում և խնայում ենք ծառերը:

Комментарии