Ընկույզ

Հնում ընկույզը համարվել է ազնվականների պտուղ և ընկուզեղենների մեջ առանձնացվել է որպես արքա: Իզուր չեն այս բույսը նմանեցնում մարդու ուղեղին, քանզի այն մեծ ազդեցություն է ունենում հենց այդ օրգանի վրա. Բարելավում է հիշողությունը, սնուցում է ուղեղը: Ընկույզի օգտակար հատկությունները բավական շատ են, բայց խորհրդավոր արտաքինով պտղի բուժիչ հատկությունների մասին բացահայտումները դեռևս շարունակվում են:
Ընկույզի միջուկը պարունակում է մինչեվ 75% ճարպեր, 20% սպիտակուցներ, վիտամիններ` C, A, B1, P, E: Չհասունացած պտղի մեջ վիտամին C-ի քանակը 50 անգամ ավելի է, քան կիտրոնի մեջ, և 8 անգամ ավելի, քան սև հաղարջի մեջ: Ընկույզի միջուկը պարունակում է լինոլի, պալմիտինի, օլեինի, լինոլենի ճարպաթթուներ, որոնց մեջ չկա խոլեստերին։ Ճարպաթթուները նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում են աղեստամոքսային համակարգի աշխատանքին։ Հարուստ է կալիումով և մագնիումով, օգնում է թեթևացնել գլխացավը, կարգավորում նյարդային համակարգը: Միջուկը պարունակում է երկաթ և կոբալտ, որն օգտակար է սակավարյունության դեպքում։ Եվ, վերջապես, բոլորն էլ գիտեն, որ ընկույզը հարուստ է յոդով:

Комментарии