Բջիջ

Բջիջը բուսական և կենդանական օրգանիզմների կառուցվածաքային և 
ֆունկցիոնալ միավոր է, որն ընդունակ է ինքնուրույն գոյություն ունենալ, ինքնավերարտադրվել և զարգանալ:
Մանրադիտակի տակ դիտելով բույսերի խցանային հյուսվածքի նուրբ կտրվածքները՝ անգլիացի գիտնական Ռ. Հուկը նկատեց, որ հյուսվածքը կազմված է մանր խորշիկներից, որոնք միմյանցից անջատված են միջնապատերով: Նա դրանք անվանեց բջիջներ: Հետագայում անգլիացի գիտնական Գրյուն և իտալացի Մալպիգին մանրադիտակային «պարկիկներ» (բջիջներ) հայտնաբերեցին բույսերի տարբեր օրգաններում: Անգլիացի բուսաբան Թ. Բրոունը (1831 թ-ին) խոլորձի բջիջներում նկատեց  գնդաձև կառուցվածքներ, որոնց անվանեց կորիզ: Գերմանացի գիտնականներ Մ. Շլայդենը և Թ. Շվանը (1838–39 թթ-ին) հաստատեցին, որ բջիջները բուսական և կենդանական օրգանիզմների հիմնական տարրերն են:

Комментарии