Հավատարիմ ընկերներ

Այս աշխարհում շատ կան հավատարիմ ընկերներ, բայց նաև, կան շատ անհավատարիմ ընկերներ, ովքեր ուրախանում են իրենց ընկերների դժբախտությունների վրա, նախանձում են իրենց ընկերներին իրենց հաջողությունների մեջ և ձևացնում են, թե ուրախ են: Հավատարիմ ընկերները լռիվ հակառակն են, ուրախանում են ընկերների հաջողությունների պահերին, տխրում են տխուր պահերին և միշտ լինում են իրենց ընկերոջ հետ ամեն տխուր պահերին կարճ ասած, իրար հետ ուրախ և տխուր պահերին: Ես ունեմ շատ ընկերներ նրանցից մեկի հետ ես արդեն շփվում եմ ութ տարի և մենք շատ լավ ընկերներ ենք: Ես նրա հետ եմ տխուր և ուրախ պահերին, իսկ նա միշտ ինձ հետ է: Ես նրան եմ օգնում, նա ինձ, օրինակ դասերի ժամանակ, նա չի հասկանում, ես եմ օգնում, ես չեմ հասկանում, նա է օգնում, և այդպես միշտ իրար հետ ենք: 

Комментарии