Ինֆեկցիոն պրոցեսը բարդ կենսաբանական գործընթաց է, ուր գործում են երկու
ինքնուրույն, ակտիվ կենսահամակարգեր (մակրո և միկրոօրգանիզմ) արտաքին
միջավայրի որոշակի պայմաններում: Դրանցից որևէ մեկի բացառումն ընդհատում է
վարակային պրոցեսը: Ինֆեկցիոն պրոցեսին մասնակցում է ամբողջ
օրգանիզմը`ձևավորելով պաշտպանողական, կոմպենսատոր կամ ախտաբանական
մեխանիզմներ: Այդպիսի արտահայտություններից մեկը հենց ինֆեկցիոն հիվանդությունն է:
Комментарии
Отправить комментарий