Գործնական քերականություն

1. Ընդգծի՛ր առարկայի հատկանիշ նշանակող հինգ բառ։

  1. Ցածրվատ, ավարտ, խոր, ավազան, մեծագույն, առագաստ, համեստ, անջրպետ
  2. Ամեհի, գոտի, բույր, կույր, մանուշակագույն, ավյուն, ատյան, ողորկ, գետին, ծանր
  3. Գրտնակ, աշխույժուրախ, գզրոց, լավագույն, ապավեն, ավելի մեղմ, անթեղ, գրոհ, ագահ։
2. Ընդգծի՛ր ածականակերտ ածանցները։
Ուրախալի, նազելի, յոթգլխանի, նյարդային, հարմարավետ, հայրենի, աշխարհիկ, վճարովի, ժանգոտ, ցասկոտ, բամբակյա, արևմտյան, ազդու, փխրուն, հայրենի, հուզիչ, անագե, երկաթե, գյուղականհակադարձ, հրեղեն, ստորակարգ։
4.Կապակցության իմաստն արտահայտի՛ր մեկ ածական անվամբ։
  • Ճահիճներով պատված-Ճահճապատ
  • Մանրէներ ծնող-մանրէծին
  • Մարդկանց ատող-մարդատյաց
  • Միայնակ կյանք վարող-մենակյաց
  • Մեգով պատված-միգապատ
  • Միշտ փթթած-մշտափթթիթ
  • Թախծոտ դեմքով-թախծադեմ
  • Միրգ տվող-մրգատու
  • Նոր տնկած-Նորատունկ
  • Նուրբ հնչող-նրբահունչ
  • Շահույթ բերող-շահութաբեր
  • Շեկ վարսերով-շիկահեր
  • Շատ շնորհներ ունեցող-շնորհալի
  • Ինչքից զուրկ-ընչազուրկ
  • Ոսկուց ձուլված-ոսկեձույլ
  • Ուշքը կորցրած-ուշակորույս
  • Մաքուր գրած-մաքրագիր

Комментарии