Սպասելով ձյանը

Ես ամեն օր անհամբեր սպասում էի, որ ձյուն գար, սպասում էի  ու սպասում: Երեկ ընկերոջս ասացի.
-Գեղամ, երանի ձյուն գար և հրաշքով լցներ աշխարհը: Հաջորդ օրը, այսինքն այսօր, առավոտյան արթնացա և դեպի դուրս նայեցի. տանիքների, մեքենաների, ծառերի վրա ձյուն էր եկել և գեղեցկացրել մեր փողոցը: Ես շատ էի ուրախացել առաջին ձյան այցից և շատ ուրախ եկա դպրոց: Ընկերներս էլ էին ուրախ, այնպիսի զգացողություն էր, կարծես

թե այսքան տարվա մեջ առաջին անգամ էր ձյուն եկել: 

Комментарии