Գործնական քերականություն

Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր, անծանոթ բառերը բացատրի՛ր։
Դեռ ավտոբուս չնստած, հիշեցի, որ Գեղարդի ճանապարհին`  Ողջաբերդի մոտ է Չարենցի կամարը։ Երբ այդ մասին հարցրի վարորդին, նրա վարվռուն աչքերը փայլեցին, ու նա զարմացավ, որ Չարենցին գիտեմ։ Ասացի, որ Ուկրաինայում վաղուց հայտնի են նրա բանաստեղծությունները։
Երբ ավտոբուսը կանգնեց, որձաքարե սանդուղքներով բլուրն ի վեր լռելյայն բարձրացանք դեպի քարե վարդագույն կամարը և մեր աչքերի առջև բացվեց մի վեհաշուհ,  ապշեցուցիչ տեսարան. աստվածաշնչյան լեռը ձյունաճերմակ Արարատը հպարտորեն վեր էր խոյացել արևով ոսկեորված գագաթը։ Թափանցիկ մշուշի մեջ փռվել էր Արարատյան դաշտը, որտեղ առաջին մարդիկ տնկել են խաղողի որդը և վաղնջական ժամանակներից հողին սերմ հանձնել։
Լրացրո՛ւ բաց թողնված տառերը, ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ց։
  • հանդիպակաց, մտացածին, մածուցիկ, խուրձ
  • արձունք, դերձակ, այտուցվել, հունցել
  • լվացք, պախուրց,  խորհրդածել,  քաղցր
  • հինավուրց, ուրց, տրցակ, ճրագալույց
Բառերը գրի՛ր գծիկով, միասին կամ անջատ։
  • Բարձրաշխարհիկ, քանի որ, բողոք-դիմում ,  բաց անել, գլխիվայր
  • Գառան դմակգիշեր-ցերեկ,  գլխիկորգոռում-գոչյուն
  • Ծովից ծով, բարդ-բարդ, առհավետ, մեղրամիս, արյուն- արցունք
  • Բարակ-մարակ, ոտքից գլուխ, հույս-ապավեն,ութոտնուկ
  • Պարզ ու հստակ, ութսունինը, խեթ-խեթ, բրոնզի դար, գոռալ գոռգոռալ
  • Հոգով,մարմնով, ազգուրաց, բերնե բերան, այստեղ- այնտեղ, անց կենալ
  • Գազօջախ, ծայրը ծայրին հասցնել, գնալ-գալ , գլուխկոնծի, գիշերերգ
  •  Դանդաղընթաց,  դափնե տերև,  դեղ-դարման,  դեռևս
  • Դառնաղի,  դեմ անել , դեսից-դենից, հազար երեք հարյուր,  դժվար թե:
 Ընդգծի՛ր գործողություն նշանակող երեք բառ։
  • տնտես, բանտես, վերահաս, պսպղաս, խաղող, քաղող
  • զրկես, կրկես, հապալաս, ծլվլաս, նշաձող, գրես
  • առերես, ավերես, ճպճպաս, դարպաս, շենշող, ճնշող

Комментарии