Գործնական քերականություն

1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։
Իտալիայի Ջենովա քաղաքի արվարձաններից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգուր մազերով իննամյա մի տղա՝ դուրս ցցված ծնոտով, երկար քթով, կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին, թևերն ու ձեռքերի մատները՝ անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր, բայց աչքերն ապշեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ տարօինակ բան կար տղայի մեջ, որով առանձնանում էր խաղընկերներից։ Նա աղքատ երաժիշտ Անտոնիո Պագանինիի որդին՝ Նիկոլո Պագանինին էր։ Դաժան մարդ էր Անտոնիոն, ով յուրաքանչյուր սխալի համար ձաղկում էր որդուն ու ստիպում, որ նվագը հասցնի կատարելության։
-Ես քեզ կստիպեմ նվագել անիծյա՛լ կապիկ,- գոռում էր նա,- դու ծախված ես սատանային և դժոխքի բաժին ես։
Հետագայում Նիկոլոն երախտագիտությամբ է հիշում հոր անողոք հետևողականությունը, որն էլ իրեն դարձրեց աշխարհահռչակ ջութակահար և երգահան։
2. Առանձին խմբերով գրի՛ր կրկնադիր և զուգադիր հետևյալ շաղկապները․
թե՛․․․թե՛,  եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ,  քանի որ․․․ուստի, և՛․․․և՛,  կա՛մ․․․կամ,  ոչ միայն․․․այլև,  է՛լ․․․է՛լ,  ո՛չ․․․ո՛չ,  եթե․․․ապա,   չնայած․․․սակայն,  թեև․․․այնուամեայնիվ։
կրկնադիր- թե՛ թե՛, և՛ և՛, կա՛մ կամ, է՛լ է՛լ, ո՛չ ո՛չ, 
զուգադիր- եթե ուրեմն, ոչ թե այլ, քանի որ ուստի, ոչ միայն այլև, եթե ապա, չնայած սակայն, թեև այնուամեայնիվ


3. Առանձնացրո՛ւ և ընդգծի՛ր դերանվանական սխալ գործածության ձևերը, դիմացը գրի՛ր ճիշտը
Ինձ մոտ, իրեն հետ - իր հետ, քեզ համար, քո մոտ - քեզ մոտ, իր համար, քո չափ, մեզ չափ - մեր չափ, ոչ ոքու - ոչ ոքի, մեզնից, ամեն մեկու - ամեն մեկի, ոմանք, որևիցե մեկը, բանն ինչումն է - խնդիրը որն է։
4. Առանձին խմբերով գրի՛ր զգացական, կոչական և նմանաձայնական հետևյալ ձայնարկությունները․
թը՛շշ,  քը՛շ, բը՜զզ, ճը՜ռռ, փի՛շտ, տո՛,  չրը՛խկ,  վա՜խ, խը՛շշ,  չո՛շ, ա՜խ,  քը՛շ, օ՜ֆ, վո՜ւյ, ջո՛ւ-ջո՛ւ,  հա՛ֆ-հա՛ֆ, ծուղրուղո՜ւ, ջա՜ն, ծո՛, միաո՜ւ, արա՛։
զգացական-վա՜խ, 
կոչական-քը՛շ, փի՛շտ, տո՛, 
նմանաձայնական-թը՛շշ,  բը՜զզ, ճը՜ռռ, չրը՛խկ, խը՛շշ, 
5. Հոլովի՛ր հետևյալ բառերը  տրված հոլովաձևերով՝ այգի, մարդ, ծաղիկ։
ուղղական-
սեռական-
տրական-
հայցական-
բացառական-
գործիական-
ներգոյական-

Комментарии