Իսպանիա
Իսպանիայում ամանորյա ավանդույթը կապված է խաղողի հետ: Պետք է հասցնել ուտել 12 հատիկ խաղող՝ զանգերի ամեն ղողանջի հետ մեկական: Նա ով կհասցնի այդպես անել, մեծ հաջողությունների կհասնի:
Ֆիլիպիններ
Ֆիլիպիններում Ամանորին ամեն ինչ կլոր է դառնում: Եվ դա այն պատճառով, որ կլորությունը Ֆիլիպիններում բարգավաճման նշան է: Այս օրը ֆիլիպինցիներն իրենց սեղանին դնում են կլոր մրգեր և հագնում են պուտավոր հագուստ:
Էկվադոր
Էկվադորի բնակիչները Նոր Տարվան խրթվիլակ են այրում, որպեսզի անցնող տարվա բոլոր բացասական երևույթները գնան անցնող տարվա հետ միասին: Նրանք նաև անցյալ տարվա լուսանկարներն են այրում: Եվ այդ ամենը` հաջորդ տարում մեծ հաջողություն ունենալու նպատակով:
Կոլումբիա
Կոլումբիայում Ամանորին դուրս են նետում դատարկ ճամպրուկները` այդպիսով հուսալով, որ հաջորդ տարին ճանապարհորդություններով լի տարի կլինի:
Ճապոնիա
Ամանորի ժամանումը ազդարարում են 108 զանգերի ձայնը, որոնց ձայնը կեսգիշերին լսվում է յուրաքանչյուր տաճարից։ Համաձայն բուդդայական հավատալիքների՝ մարդ տարվա ընթացքում ունի 108 բացասական մտահոգություններ, և ամեն մի զանգի հարված վանում է դրանցից մեկը։ Այստեղ կարևոր է նաև հին տարին ժպիտով ճանապարհելը, քանի որ հավատում են, որ դա հաջողություն է բերում:
Իտալիա
Ամանորի գիշերը Իտալիայում լուսամուտից դուրս են շպրտում հին իրերը՝ դրանք փոխարինելով նորերով։
Շոտլանդիա
Շոտլանդացիները կարծում են, թե ամբողջ տարվա երջանկությունն ու հաջողությունը կախված է այն մարդուց, ով առաջինը կմտնի տուն և կշնորհավորի Ամանորը։ «Հաջողակ հյուրեր» են համարվում մուգ մազերով տղամարդիկ, ովքեր նվերներ են բերում տուն։
Комментарии
Отправить комментарий