Ամանորը Գերմանիայում

Ի տարբերություն Սուրբ ծննդյան, որը համարվում է ընտանեկան տոն և նշվում է ընտանիքի անդամների հետ միասին, Նոր տարին Գերմանիայում ընդունված է նշել ընկերական շրջապատում։ Հատկապես երիտասարդության շրջանում ընդունված է նշել ընկերների հետ կա՛մ տանը, կա՛մ ակումբում՝ հատուկ կազմակերպված երեկույթների ժամանակ։ Առավել մեծահասակները Նոր տարվա նախօրեին այցելում են ռեստորաններ, ամանորյա երեկույթներ, թատերական ներկայացումներ կամ համերգներ։
Похожее изображениеԱմանորը տանը դիմավորելու դեպքում հյուրերի ընդունումը տեղի է ունենում դեկտեմբերի 31-ի գիշերը։ Ընդ որում Գերմանիայում սեղաններն այնքան առատ չեն, որքան Հայաստանում։ Սովորաբար գերմանացիները սահմանափակվում են թեթև ուտեստեղենով. Սիլվեստրի ավանդական ուտելիքներ են համարվում ռակլետն ու ֆոնդյուն: Մինչ կեսգիշեր մնացած ժամանակն անցկացնում են ավանդական կատակերգական «Ընթրիք՝ մեկի համար» սկեչի դիտումով և սեղանի խաղեր խաղալով։ Տիպիկ զբաղմունք է նաև անագով գուշակությունը. հալված անագը լցնում են ջրի մեջ և ստացված պատկերներով փորձում գուշակել, թե ինչ է սպասվում պատկերի տիրոջը նոր տարում։

Կեսգիշերին ընդունված է բարձրացնել շամպայնով լի գավաթները և միմյանց երջանկություն ու հաջողություն մաղթել նոր տարում։ Դրանից հետո Գերմանիայի բնակիչները դուրս են գալիս փողոց, որպեսզի դիտեն հրավառությունը, ապա շարունակեն տոնախմբությունները։

Комментарии