Վահան Տերյանը XX դարասկզբի արևելահայ պոեզիայի նոր սերնդի առաջնորդն է: Գրական ուղին սկսելով որպես սիմվոլիստ գրող՝ այնուհետև ստեղծել է հոգեբանական ռեալիզմի իր ոճը:
Վահան Տերյանը ծնվել է 1885 թվականի հունվարի 28-ին Ջավախքի Գանձա գյուղում: Նախնական կրթությունն ստացել է իր ծննդավայրի ծխական, ապա Ախալքալաքի քաղաքային դպրոցում: Սովորել է նաև Թիֆլիսի պետական գիմնազիայում: 1899 թվականին ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանի երրորդ դասարանը։
Комментарии
Отправить комментарий