Մարտի 6
Կարդա բանաստեղծությունը, անգիր սովորի՛ր, կատարի՛ր առաջադրանքները։
Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…
Հարցեր և առաջադրանքներ
- Ըստ բանաստեղծության պատմի՛ր մոր մասին:
Ըստ բանաստեղծության մայրը աշխատասեր էր, ...
- Գրի՛ր իլիկ, պարզկա, անզոր, մշուշ, անվերջ, կրկին բառերի հոմանիշները:
իլիկ - Ճախարակի երկաթե կամ փայտե բարակ ձողը, որի վրա փաթաթվում է ոլորվող թելը:
պարզկա - պարզ, ջինջ
անզոր - թույլ
մշուշ - մառախուղ
անվերջ - անսահման
կրկին - նորից
Գրի՛ր հին, արագ, մաշված, բարակ, անզոր, դրախտ, խոսել բառերի հականիշները:
հին - նոր
արագ - կամաց
մաշված - նոր
բարակ - հաստ
անզոր - զորավոր
դրախտ - դժոխք
խոսել - լռել
Комментарии
Отправить комментарий