Կրթահամալիրի յոթ հրաշալիները


Էսսե

Մեր կրթահամալիրը շատ ինքնատիպ է, այն համարյա ամեն ինչով տարբերվում է ուրիշ դպրոցներից: Հետևյալ նյութում գրված կետերը շատ ճիշտ են, որովհետև այս բոլոր կետերը մեր կրթահամալիրում միշտ գործում են: Իմ կարծիքով այս կետերից ամենահետաքրքիրը Ուսումնական նոր միջավայր՝ կրթական օբյեկտի տանիք,   նկուղ- ն է: Մեր կրթահամալիրի ամեն մի մասնաճյուղում նկուղը, տանիքը, այգին և պարտեզը օգտագործում ենք որպես կրթական միջավայր: Օրինակ՝ մենք մայր դպրոցում բոլոր նկուղները օգտագործում ենք, որպես կրթական միջավայր: Մի նկուղը որպես նետաձգարան, մյուսը որպես հրաձգարան, բրուտանոց և այլն: Եվ մեր դպրոցում այս ամենը կառուցել ենք ինքներս:Այդ կրթական միջավայրերի կառուցումը (որոնք մենք կառուցում ենք մեր ուսուցիչների հետ) ունեն նաև հոգեբանական իմաստ: Դպրոցը արդեն մանկուց ինձ սովորեցնում է, թե ինչպես կառուցել մեր ապագան: Այդ նոր կրթական միջավայրեր կառուցելով մենք մեր ապագան ենք կառուցում, մենք զարգացնում ենք մեր դպրոցը, որը մենք և ուրիշները կարող ենք հետագայում ավելի զարգացնել և սովորել: 



Комментарии