Ավետիք Իսահակյան «Աշխարհով անցնում է իմաստունը» պատմվածքի մեկնաբանում

Իմաստունը շատ հետաքրքիր օրինակ բերեց: Գրեթե բոլոր մարդիկ էլ բաժանում են ամեն ինչ հարազատի և օտարի: Օրինակ՝ մարդիկ իրենց տունը կնորոգեն, կաշխատեն իրենց տան համար, բայց երբ խոսքը գնա ուրիշի տան մասին, նրանք ոչինչ չեն անի: Իմաստունի օրինակը շատ լավն էր, այդտեղ պարզ երևաց, որ մարդիկ չեն ուզում ուրիշների գործը անել, թեև նրանք իրենց սերունդներն էին լինելու:

Աշխարհով անցնում է իմաստունը
Իմաստունը նստած էր մի քարի։
Նրա շուրջ հավաքվեցին գյուղի բնակիչները և դժգոհեցին իրենց նախնիներից։
— Պետք էր, չէ՞, որ մտածեին ապագայի մասին, երբ կառուցում էին կամուրջը։ Հարյուր տարի չդիմացավ։ Այսօր այն քանդվել է, ու քիչ մնաց, որ դպրոցից վերադարձող երեխաներ զոհվեին։
Իմաստունը հարցրեց
 Ովքե՞ր են ձեզ համար երեխաներում դուք հոգ եք տանում։
 Ինչպե՞ս թե՝ ով։ Մեր որդիները, դուստրերը, մեր թոռները…
Նորից հարցրեց Իմաստունը

 Իսկ ձեր ծոռան-ծոռան-ծոռան թոռները նույնպե՞ս ձեր երեխաներն են։ Դուք նրանց հոգ կտանե՞ք։
Մարդիկ ծիծաղեցին
 Նրանք մեզ ի՞նչ երեխա։ Մենք նրանց չենք տեսնելու և չենք ճանաչելու։ Եվ ինչո՞ւ մենք նրանց հոգ տանենք։ Նրանք իրենց ծնողները կունենան, թող իրենց ծնողներն էլ հոգ տանեն սեփական երեխաներին։
Իմաստունն ասաց
 Լսե՛ք առակը։
Մարդկանց մոտ եկավ մարգարեն ու հայտարարեց
 Ես մարգարե եմ։
 Դեմարգարեություն արա մեզ համար,- ասացին մարդիկ։
 Ես եկել եմ, որ հայտնեմ ձեզ ուղիղ հարյուր տարի հետո այս նույն տեղում մեծ ջրհեղեղ է լինելու։ Այն հանկարծակի կլինի մարդկանց համարվրա կտա գիշերով և կքշի բնակչությանը։ Կմահանան բոլորը՝ այդթվում և երեխաները։ Բայց դուք կարող եք նրանց փրկելեթե ծովի ափին մեծ պատնեշներ կառուցեք…
— Դու ավելի լավ է՝ մեզ ասես, թե ինչ կլինի մեզ հետ երեք օր հետո, ոչ թե՝ ինչ կլինի ինչ-որ մարդկանց հետ հարյուր տարի հետո։ Ի՞նչ գործ ունենք նրանց հետ։ Այդ ժամանակ մեզանից ոչ ոք՝ մեր երեխաներից ոչ մեկը կենդանի չի լինի…- սկսեցին տրտնջալ մարդիկ։
— Բայց նրանք ձեր սերունդները կլինեն, ձեր տոհմի շառավիղները։ Հոգացե՛ք նրանց մասին, որ նրանք փրկվեն,- պնդեց մարգարեն։
— Մենք առանց այն էլ շատ հոգսեր ունենք…  Թող իրենք հոգան իրենց հոգսերը։
Եվ մարդիկ պատնեշներ չկառուցեցին։ Նրանք մահվան դատապարտեցին իրենց ապագա սերունդներին։
Իմաստունը լռեց։
Նրա շուրջ հավաքված մարդիկ մտքերի մեջ ընկան։
Նրանցից մեկն ասաց

 Իմաստո՛ւնբացատրի՛ր մեզ առակը։
Իմաստունն ասաց
 Կամուրջները քանդվելու են հետո էլ ու այնքան ժամանակքանի դեռ չեք հասկացելոր ձեզանից յուրաքանչյուրը ոչ միայն սեփական երեխայի ծնողն է, այլև ամբողջ մարդկային ցեղի։ Եվ ձեր երեխաներին պետք է դաստիարակեք ապագա սերունդների հանդեպ հոգատարության զգացումով։

Комментарии