Մայիսի 15-ին մենք այցելեցինք «Ռուսալ Արմենալ», որտեղ արտադրում էին ալյումինե փայլաթիթեղ: Մենք շատ էինք զարմացել, որովհետև չէինք կարող պատկերացնել, որ այս փոքր քաղաքում կա այսպիսի մեծ կառույց: Երբ գնացինք, գործարանի տարածքում կար իրենց սեփական այգին, որտեղ աճացնում էին մրգեր, օրինակ` ծիրան, խնձոր և այլն: Ինչպես նրանք նշեցին, նրանք մի տարում ստանում են տոննաներով ծիրան: Նրանք ապահովված էին լավ տեխնիկայով, բուժկետով, հրշեջ մեքենաններով, կարելի ասել, որ նրանք ունեին ամեն ինչ, ապահովության և մնացած ամեն ինչի համար:
Комментарии
Отправить комментарий