Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը ,մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։ Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ Թրաֆիքինգի մասին արձանագրությունն այդ կոնվենցիայում հավելված երեք արձանագրություններից մեկն է։
Այս արձանագրությունն ավելի քան կես դարվա մեջ առաջին գլոբալ օրինական փաստաթուղթն էր թրաֆիքինգի դեմ։ Այն նաև հանդիսանում է թրաֆիքինգի զոհերի իրավունքների պաշտպանության փաստաթուղթ։

Թրաֆիքինգի մասին արձանագրությունն օրինականացվել է և ուժի մեջ է 2003 թ. դեկտեմբերի 25-ից։ Թրաֆիքինգը Հայաստանում «փակ թեմա» է համարվում, մինչդեռ հայ աղջիկները նույնպես դառնում են դրա զոհը։ Թրաֆիքինգի մասին է սփյուռքահայ գրող-բանաստեղծ Վահան Զանոյանի «Հեռավոր մի տեղ» վեպը, որը գրվել է անգլերենով, ապա թարգմանվել է հայերեն.մեծ արձագանք է ստացել ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ամերիկայում, Հայաստանում և Չիանաստանում։ Հեղինակը շատ ծավալուն աշխատանք է տարել գրքի ստեղծման համար։ Նա հանդիպել է Դուբայում գտնվող հայ աղջիկների հետ, ինչը շատ վտանգավոր էր և գրեթե անհնար։ Գրքի վաճառքից ստացվոծ ամբողջ հասույթը տրամադրվում է երկու կազմակերպությունների, որոնցից մեկը զբաղվում է թրաֆիքինգի զոհերի վերադարձմամբ և վերաինտեգրմամբ, իսկ մյուսը հավաքագրում է փողոցներից թափառական, մուրացկան երեխաներին, որոնք և թրաֆիքինգի պոտենցյալ զոհերն են։

Комментарии