Կրոնագիտական բացատրությամբ կրոնն աստվածությունը ներկայացնող համակարգ է, մարդու և Աստծու միջև հոգևոր հարաբերություն: Կրոնն ընդունում է Աստծու ճանաչելիության որոշակի սահմանը:
Կրոնը հին է այնքան, որքան մարդկությունը, և նախնադարյան շրջանից ունեցել է համամարդկային ու տիեզերական բնույթ: Մարդն իր գիտակցական կյանքի առաջին իսկ պահից խորհել է իր սկզբնավորման, ծագման, կյանքի ու մահվան, գոյության մասին: Չի եղել որևէ ժամանակաշրջան, մարդկային հասարակություն կամ հավաքականություն` առանց կրոնի, կրոնական զգացումի և երևույթների: Կրոնը պայմանականորեն դասակարգվում է՝
Տոհմացեղային կամ նախնդարյան հասարակության հավատալիքներ ՝
Մոգություն, Կախարդություն, Ոգեպաշտություն, Բնապաշտություն, Տոտեմիզմ, Ֆետշիզմ, Անիմիզմ, Ազգային կամ մեկ էթնիկական կազմավորման կրոններ, Հինդուիզմ, Հուդայականություն, Ջայնիզմ, Սինտոյիզմ, Զրադաշտական կրոն, Հեթանոսություն, Համաշխարհային կրոններ, Բուդդայականություն, Իսլամ և Քրիստոնեություն։
Կրոնական մտածողության ձևերն են նաև՝
Աթեիզմը,Աղանդավորությունը,Անապատականությունը,Կաբալան,Կրակապաշտությունը:
Комментарии
Отправить комментарий