Արդյո՞ք ծնողը պետք է երեխային կրոն քարոզի

Շատ ծնողներ իրենց երեխաներին կրոն են քարոզում, որը ճիշտ չէ, որովհետև երեխան դեռ փոքր տարիքում չի հասկանում, թե ինչ է կրոնը։ Իմ կարծիքով պետք չէ երեխային, դեռ փոքր տարիքից կրոն քարոզել։ Շատ հայ ծնողներ մտածում են, որ իրենց երեխան անպայման պետք է Քրիստոնյա լինի, բայց դա շատ սխալ է։ Պետք է երեխային հասուն տարիքում ընտրության առաջ կանգնեցնել, որպեսզի ինքը ընտրի իր կրոնը։ Այո երեխան կարող է ուրիշ կրոն ընտրել, բայց ճիշտը դա է, որպեսզի երեխան ինքնուրույն դառնա, և կարողանա փոքր տարիքից ընտրություն կատարել, ոչ միայն կրոնի հարցում, այլ նաև մասնագիտություն ընտրելու մեջ։ Ծնողին կարող է դուր չգալ իր երեխայի ընտրությունը, բայց պետք է համակերպվել այդ մտքին։

Комментарии