дата:
ՏՏ
- Получить ссылку
- X
- Электронная почта
- Другие приложения
Պատժելը դաստիարակության ամենաբարդ և ամենազգայուն եղանակներից է,որը կարող է փոխել մադու վերաբերմունքը:Սակայն եթե այդ միջոցը ճիշտ չօգտագործվի ավերիչ ազդեցություն է թողնելու: Փաստորեն կարելի է ասել ,որ պատիժը ինչպես դառը դեղ ,որը միայն արտակարգ իրավիճակներում է պահանջվում պետք է չափին օգտագործել,հակառակ դեպքում կվնասի մարդուն և երբեմն էլ նրան կկործանի: Դաստիարակության գործընթացում պատժելն ու պարտադրելը ամենադյուրին և միգուցե առաջին ելքը լինի ,որի մասին կմտածի մարդը: Այն դեպքում,երբ երեխային ու պատանուն պարտադրում ենք թուլություն զգա և հրաժարվի իր նույնիսկ սխալ ցանկություններից ու կուրորեն ենթարկվի մեր կարծիքին ,ճիշտ գործ չենք անում, քանզի միշտ հնարավոր չէ պատժելով ու պարտադրելով մարդկանց դեպի ճիշտ ճանապարհ ուղղորդել: Դաստիարակության մեջ, պատժելը վերջին փուլն է,որը պետք է շատ քիչ դեպքերում կիրառել և այնուհետև կիրառել խրախուսական եղանաներ: Քանզի խրախուսանքն ու բարությունը լավագույն ազդեցությունն են թողնում մարդու վրա:Իհարկե պատիժը երբեմն շատ անհրաժեշտ է: Որովհետև այն անձնավորությունը, որ իր վերաբերմունքի համար ոչ մի արգելք չի տեսնում կրկնում է իր սխալը:
Комментарии
Отправить комментарий