Գործնական քերականություն

1․ Ծերունի մի դերվիշ՝ ճակատն արևառ, եկավ եգիպտական անապատը, որ մեծ սֆինքսից հարցումներ անի երջանկության մասին: Բազմել էր հինավուրց սֆինքսը անդորր ու աներեր. նրա անթարթ աչքերը նայում էին խորհրդավոր հեռուները: Արձանացավ սֆինքսի առջև, խոհուն աչքերը մռայլ ճակատի տակից հառեց նրա աչքերին և ասաց.
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և մնացել եմ անպատասխան: Քայլել եմ Նեղոսն ի վեր, տատասկները խոցել են սրունքներս, և հասել եմ քո դռանը: Բա՛ց քո շրթունքը հավիտյան գոցված աշխարհի համար և քո աչքերը, ասա՛՝ ինչ որ տեսել ես դարերի շեղջում, ասա՛՝ ինչ է մարդկային կյանքի երջանկությունը:
Առաջադրանք
1.Հակիրճ գրե՛ք՝հունական դիցաբանությունից ինչ գիտեք սֆինքսի մասին:
Սֆինքսի գաղափարը հույները փոխառել են եգիպտացիներից։
Հունական դիցաբանությունում համարվում է, որ սֆինքսը հրեշային արարածներ Տիփոնի և Եքիդնայի ծնունդ է և ավերածությունների չար դեմոն։
2.Գտե՛ք այն բառը, որն ունի իր հարանունը: Գրե՛ք այդ բառերը և բացատրե՛ք նրանց իմաստները:
Վարք — կենսագրություն:
Վարկ — հեղինակություն:
Այգեբաց -այգիները բացելու ժամանակ:
Այգաբաց — լուսաբաց:
Պճնանք — զարդարանք:
Պչրանք — սեթևեթանք:
3.Նշե՛ք՝ ծագ բառը ինչ իմաստով է գործածված տեքստում: Գրե՛ք նշված բառի համանունը և բացատրե՛ք նրանց իմաստները:աշխարհի բոլոր անկյուններից
4. Բացատրե՛ք դերվիշ, տատասկ, շեղջ բառերի իմաստները:
տատասկ-փուշ, ուղտափուշ
դերվիշ-անկիրթ
5.Աչք և ճակատ բազմիմաստ բառերի դիմաց գրե՛ք առնվազն երկու իմաստ:
աչք-կարտոֆիլի աչք, , մարմնի մաս
ճակատ-ռազմաճակատ, դեմքի մաս, դիմաց
6.Գտե՛ք այն բայը, որը քար կտրել դարձվածքի հոմանիշ բառն է:
քար կտրել-զարմանալ, քարանալ։
7. Ուղղակի խոսքը հարստացրե՛ք վերաբերմունքային իմաստ արտահայտող խոսքի մասերով:
-Եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և մնացել եմ անպատասխան:
-Բարեբախտաբար, եկել եմ մոտդ համայն աշխարհի բոլոր ծագերից, հարցում եմ արել՝ իմանալու, թե ինչ է երջանկությունը, և ցավոք, մնացել եմ անպատասխան:

Комментарии