Գործնական քերականություն

Շարունակել առած-ասացվածքները

Եղիր քաղցած, բայց ազնիվ:
Լավ է մաքուր սիրտ ունենալ, քան լիքը քսակ:
Ոսկին մանր է, գինը ծանր է:
Ազնվությունը ամենալավ սովորությունն է:
Անազնիվ ճանապարհով եկածը նույն ճանապարհով էլ կգնա:
Գետի բերածը գետը կտանի:
Մեկ ծաղկով գարուն չի գա:
Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը:
Գայլի հետ ընկերացիր, դագանակդ ձեռիցդ մի գցիր:
Գայլի անունն է դուրս եկել, աղվեսն է աշխարհն է քանդու:
Լավ է կույր լինես աչքով, քան կույր լինես մտքով:
Փոս փորողը ինքը կընգնի մեջը:
Ով աշխատի, նա կուտի:
Լավ է կանգնած մեռնել, քան ծնկաչոք ապրել:
Քանի լեզու գիտես, այդքան էլ մարդ ես:
Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի։
Օձի կծածը կլավանա, լեզվի կծածը չի լավանա։

Комментарии