Թուրքիայի տնտեսություն

Թուրքիայի Հանրապետության տնտեսությունը բավականին զարգացած տնտեսություններից է։ Երկիրը դասվում է աշխարհի խոշորագույն գյուղմթերքներ, տեքստիլ, տրանսպորտային միջոցներ, կոնստրուկցիոն մատերիալներ, լայն սպառման տեխնիկա արտադրողների շարքին։ Մասնավոր սեկտորը կտրուկ զարգանում է՝ չնայած որ պետությունը մեծ դեր ունի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են արդյունաբերությունը, բանկային գործը, տրանսպորտը և հաղորդակցությունը։

Նպաստող պայմաններ

Թուրքիայի դինամիկ զարգացմանը նպաստում են աշխարհագրական դիրքը, երիտասարդ բնակչությունը, դեմոգրաֆիկ աճի տեմպը։ Թուրքիայի դինամիկ տնտեսությունը իրենից ներկայացնում է ժամանակակից արդյունաբերության և առևտրի բարդ համակցություն, իսկ ավանդական գյուղատնտեսությունը ևս ունի իր տեղը։ Արդյունաբերության ամենախոշոր ճյուղը տեքստիլ արդյունաբերույունն է, որին բաժին է ընկնում արդյունաբերական աշխատողների 1/3-ը։ Թեև Թուրքիայի տնտեսության արդյունաբերական ճյուղը զարգացած է, այդուհանդերձ ծառայություններն ունեն անհերքելիորեն առաջատար նշանակություն։

Комментарии