Ջուրը էլեկտրաէներգիայի աղբյուր

Մակընթացության ուժ: Մակընթացությունները Արևի, Լուսնի և Երկրի գրավիտացիոն փոխազդեցության հետևանքով համաշխարհային օվկիանոսի ջրի մակարդակի պարբերական տատանումներն են: Որոշ վայրերում ջրի մակարդակի փոփոխությունը հասնում է ավելի քան 4 մետրի: Մակընթացությունների ժամանակ ջրային հզոր ալիքների ճանապարհներին ծովածոցերում կարելի է ամբարտակներ կառուցել, որոնց վրա տեղադրված տուրբինները ջրի մեխանիկական էներգիան կվերածեն էլեկտրաէներգիայի: Սովորական հիդրոէլեկտրակայաններից մակընթացային էլեկտրակայանների հիմնական տարբերությունն այն է, որ սրանց տուրբինները պետք է ընդունակ լինեն աշխատել և՛ մակընթացությունների, և՛ տեղատվությունների ժամանակ: Այսօր գործող ամենահաջողված մակընթացային էլեկտրակայանը կառուցված է Ֆրանսիայում` Լա Ռանս գետի վրա:

Комментарии