Բարոյականություն և էթիկա

Բարոյականության փիլիսոփայությունը հայտնի է որպես էթիկա, որը փիլիսոփայության ճյուղերից մեկն է և ուսումնասիրում է բարոյականության հարցերը։ Սովորաբար էթիկան հանդես է գալիս բարոյականության, մորալի հոմանիշ և երբեմն ավելի նեղ իմաստով նշանակում է որոշակի խմբերի կամ առանձին մարդկանց բարոյական սկզբունքներ և ավանդույթներ: Սակայն բարոյականություն հասկացությունը առավելապես վերաբերվում է փորձով ձևավորված հայացքների ոլորտին կամ ուսուցանում է անձնական վարքագծի կանոններ , իսկ էթիկան առավելապես սկզբունքների համակարգին է վերաբերվում կամ փիլիսոփայությանը և նրա տեսական հիմնավորմանը։

Комментарии