Որքա՞ն ենք ջուր օգտագործում

Ըստ կանխատեսումների՝ 2050-ականներին աշխարհի բնակչության 2/3-ը կարող է ունենալ ջրի պակաս։ Որպեսզի Հայաստանի բնակչությունը ևս չհայտնվի նման ծայրահեղ վիճակում, անհրաժեշտ է բարձր պատասխանատվությամբ օգտվել բնության շնորհած այս բարիքից:

Գլոբալ առումով մարդը օրեկան ծախսում է մոտ 3,400լ ջուր։Այդ թիվը այդքան մեծ չէ, միայն երկար լոգանք ընդունելու կամ ջուր խմելու վրա։ 90%-ից ավելը այսպես կոչված « վիրտուալ ջուրը » կա այն ապրանքների մեջ, որոնք մենք օգտագործում ենք։Ամբողջ աշխարհում ջուրը օգտագործում են, որպեսզի տան մեզ ուտելիք, հագուստ և այլն։Սակայն 3400լ-ը դա միջին տվյալն է, ամենաշատը մեկ շնչին ջուր օգտագործում են ԱՄՆ-ում՝մոտ 6800լ, ամենաքիչը Եմենում՝ 1700լ։Ինչպես կարող ենք մենք պակասեցնել այդ թիվը։ Իհարկե, պետք չէ սկսել օրական 1լ կամ ավելի քիչ ջուր խմել, ուղակի պետք ուշադրություն դարձնենք ինչ ապրանքներ ենք գնում/օգտագործում։Վերամշակումը նույնպես օգնում է, օրինակ վերամշակված ալյումինից նոր ապրանք ստանալու համար պահանջվում է միայն 17%-ը այն ջրի, որը հարկավոր է նոր ալյումինից ստանալու։ Կարելի է նաև օգտագործել շատ երկրներում կիրառվող մեկ մսի օր մեթոդը, այսինքն շաբաթական 1օր ուտել միս կամ մսով պատրաստված կերակուրներ։



200 լ – տանը՝ լվացքը, խմելու, տունը մաքրելու,կերակուր պատրաստելու, հիգենիայի համար ծախսվող ջրերն են։ 5ր սպասք լվանալու համար՝50լ,5լ ատամները լվանալու , իսկ լվացքի համար ,մոտ 100լ
250 լ- արդյունաբերական ապրանքների՝ թուղթ, հագուստ, բամբակ և այլն (հաշվի առնելով այն թաստը որ վերը նշվածները մենք ամեն օր չենք սպառում, սա միջին տվյալն է) ։ Սովորական 1թղթի համար հարկավոր է 10լ ջուր։
3150 լ – ուտելիքը(մսամթերք, կաթնամթերք, շոկոլադ, մրգեր, բանջարեղեններ և այլն) ։ Օրինակ 200կգ տավարի միս ունենալու համար կովին պահում են միջինում 3 տարի,այդ շրջանում նա մոտ 1300կգ խոտ է ուտում,1200կգ ձավարեղեն, դա և մնացած պահանջները միասին նրան հարկավոր է 3,091,000լ ջուր, որից 3,060,000 ձավարեղենն ու խոտն աճեցնելու, 24000-ը խմում է կովը, 7000-ը ֆերման սպասարկելու և միսը պատրաստման գործընթացի համար Այստեղից կարող ենք հաշվել՝ 1կգ տավարի մսի համար պետք է 15400լ ջուր։Որպեսզի պատկերացնեք այդ թվի մեծությունը պատկերացրեք 1լ շիլ, դրանք շարելով 8-8 կողք կողքի կստացվի 40մ բարձրությամբ պատ։

Комментарии