Իրանա-Իրաքյան պատերազմ

Այսօր արաբական արևելքը ցնցվում է հեղափոխություններից: Թունիսյան հեղափոխությունը, տարածվելով դեպի արևելք, բախում է Իրանի դռները: Այս համատեքստում ավելի են սրվում հակասությունները, որոնք առկա են Իրանի Իսլամական Հանրապետության և հարևան երկրների միջև: Եվ դրանք խոր արմատներ ունեն. սկսվել են իսլամական հեղափոխությունից ու շարունակվել Իրան-իրաքյան պատերազմով…
Իրանն Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հայտնվեց միջազգային մեկուսացման և ճգնաժամի մեջ: Նախ` ծայրահեղ սրվեցին Իրանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, Իսլամական հեղափոխությանն անվստահությամբ էր վերաբերվում Խորհրդային Միությունը, Իրանի նոր առաջնորդները սկզբից ևեթ հայտարարեցին իրենց հակաիսրայելական դիրքորոշման մասին, բացի այդ, լարված էին նաև հարաբերությունները հարևան արաբական երկրների, մասնավորապես` Իրաքի հետ, որի հետ Իրանը վաղուց էր մրցակցում Պարսից ծոցի շրջանում ազդեցության համար: Այս պայմաններում էլ 1980 թ. սեպտեմբերի 22-ին Իրաքի առաջնորդ Սադամ Հուսեյնը հրաման տվեց իրաքյան բանակին` հարձակվել հարևան Իրանի Իսլամական Հանրապետության վրա:
Իրանա-իրաքյան պատերազմի ավարտից՝ 1988 թ. օգոստոսից ընդամենը 2 տարի անց Սադդամ Հուսեյնը նոր ռազմական արկածախնդրության դիմեց՝ օկուպացնելով հարևան Քուվեյթը: Իրաքն այս քայլի հետևանքով հայտնվեց միջազգային մեկուսացման մեջ, կորցրեց արաբական երկրներ մեծ մասի աջակցությունը: Իրաքյան ռազմական ուժերը, որոնք մինչ այդ թվաքանակով 4-րդն էին աշխարհում, տալով 150.000 սպանված՝ հեռացան Քուվեյթից: Սադդամի անխոհեմ քաղաքականության հետևանքով իրաքյան ժողովուրդը հարյուրհազարավոր զոհեր տվեց ու անթիվ նյութական կորուստներ կրեց:  
Քուվեյթի օկուպացիայից ամիսներ անց ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք երկրների զինված ուժեր 1991 թ. հունվարի 17-ին սկսեցին «Փոթորիկ անապատում» գործողությունը, որի շնորհիվ Քուվեյթն ազատագրվեց իրաքյան ուժերի օկուպացիայից: Կոալիցիայի օդուժը շարքից հանեց իրաքյան ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքները, երկրի զինված ուժերը լուրջ կորուստներ կրեցին:
Իրանական IRINN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Բաղդադը Թեհրանին է հանձնել 68 իրանցի զինծառայողների աճյունները, որ զոհվել են իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-1988)։ Նրանք զոհվել են Ֆաո թերակղզու մարտերում։ Աճյունները բերվել են Ահվազ, որտեղ կհանձնվեն հողին։ Զինծառայողների աճյունները վերադարձնելու խնդրով զբաղվում է եռակողմ հանձնաժողովը, որը բաղկացած է երկու երկրների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ զոհվածների ստույգ թիվը հայտնի չէ։ Տարբեր տվյալներով՝ երկու կողմից զոհվել է 500000-1500000 մարդ:



Հղումներ՝ 
http://archive.ankakh.com/?p=107640 
https://www.google.com/url?sa=t&source=web&rct=j&url=http://lraber.asj-oa.am/6514/1/99.pdf&ved=2ahUKEwjhsYG7xJHnAhWB2aQKHVplC3oQFjABegQIBxAC&usg=AOvVaw1R_Pe-Bw2FZWkjvcp8O1aw&cshid=1579501533894
http://www.irates.am/hy%C3%AF%C2%BF%C2%BD/1456142653

Комментарии