Հունվար ամսվա ամփոփում

Այս ամիսը նախագծային էր, բայց առաջվա նման չէր։ Ճիշտն ասած այս անգամ շատ անհետաքրքիր էր։ Գրականությունից կարդում, քննարկում, ձայնագրում էինք Պարույր Սևակի բանաստեղծությունները։ Պարույր Սևակի կյանքի մասին տեսանյութ դիտեցինք։ Երևի այս ամիս ամենահետաքրքիրը հայոց լեզվի դասերն էին, որոնց ժամանակ, համարյա ամեն օր բառախաղեր էինք խաղում։ Իսկ երբ էլ որ չէինք խաղում, ապա հետաքրիր առաջադրանքներ էինք անում։

«ՏՏ»- դիջիթեքին ներկայացրինք այս ամիսների ընթացքում մեր կատարած առաջադրանքները, վեբ կայքերը, հարցումները և այլն։

Հասարակագիտութուն - քննարկումներ․ Ամերիկա-Իրանանկան հարաբերություններ, Հայ-Վրացական հարաբերություններ և այլն։

Էկոլոգիա - քննարկել, և գրել ենք ջրի օգտագործման մասին ամբողջ աշխարհում։ Թե որքան ջուր են պարունակում տարբեր սնունդները։ Քանի լիտր ջուր է օգտագործվում տարբեր սնունդներ պատրաստելու համար, և թե քանի լիտր ջուր ենք օգտագործում մենք մի օրում։

Պատմություն - ընտրել և գրել եմ Իրանա-Իրաքյան պատերազմի մասին։ Ինչպես նաև դասարանում քննարկել եմ։

Ռուսերեն - թեյախմություն․ գրել և քննարկել ենք թեյախմության մասին ամբողջ աշխարհում։ Անձամբ ես, գրել եմ Չինական թեյախմության արարողության մասին։ Ճամփորդություն դեպի Կոկա Կոլաի գործարան, քննարկում, կատարված նյութերի ներկայացում։

Комментарии