Գործնական քերականություն


1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերն ու կետադրի՛ր։
Իտալիայի Ջենովա քաղաքի արվարձաններից մեկում խաղում էին մի խումբ ցնցոտիավոր մանուկներ։ Նրանց մեջ առանձնանում էր գանգուր մազերով, իննամյա մի տղա՝ դուրս ցցված ծնոտով, երկար քթով, կեռ հոնքերով։ Ոտքերը ծուռ էին, թևերն ու ձեռքերի մատները՝ անբնական երկար։ Դեմքը չափազանց տգեղ էր, բայց աչքերն ապշեցնում էին իրենց փայլով։ Ինչ-որ տարօրինակ բան կար տղայի մեջ, որով առանձնանում էր խաղընկերներից։ Նա աղքատ երաժիշտ Անտոնիո Պագանինիի որդին՝ Նիկոլո Պագանինին էր։ Դաժան մարդ էր Անտոնիոն, ով յուրաքանչյուր սխալի համար ձաղկում էր որդուն ու ստիպում, որ նվագը հասցնի կատարելության։
- Ես քեզ կստիպեմ նվագել անիծյա՛լ կապիկ, - գոռում էր նա, - դու ծախված ես, սատանային և դժոխքի բաժին ես։
Հետագայում Նիկոլոն երախտագիտությամբ է հիշում հոր անողոք հետևողականությունը, որն էլ իրեն դարձրեց աշխարհահռչակ ջութակահար և երգահան։


2. Առանձին խմբերով գրի՛ր կրկնադիր և զուգադիր հետևյալ շաղկապները
թե՛․․․թե՛,  եթե․․․ուրեմն, ոչ թե․․․այլ,  քանի որ․․․ուստի, և՛․․․և՛,  կա՛մ․․․կամ,  ոչ միայն․․․այլև,  է՛լ․․․է՛լ,  ո՛չ․․․ո՛չ,  եթե․․․ապա,   չնայած․․․սակայն,  թեև․․․այնուամեայնիվ։

կրկնադիր- թե՛ թե՛,և՛ և՛, կա՛մ կամ, է՛լ է՛լ, ո՛չ ո՛չ
զուգադիր-եթե ուրեմն, ոչ թե այլ, քանի որ ուստի, ոչ միայն այլև, եթե ապա, չնայած սակայն, թեև այնուամենայնիվ


3. Առանձնացրո՛ւ և ընդգծի՛ր դերանվանական սխալ գործածության ձևերը, դիմացը գրի՛ր ճիշտը
Ինձ մոտ, իրեն հետ, քեզ համար, քո մոտ, իր համար, քո չափ, մեզ չափ, ոչ ոքու, մեզնից, ամեն մեկու, ոմանք, բանն ինչումն է։

Իրեն հետ – իր հետ, մեզ չափ - մեր չափ, ոչ ոքու – ոչ ոքի, ամեն մեկու – ամեն մեկի, բանն ինչումն է – բանն ինչ է․

Комментарии