ՋԷԿ-երը և շրջակա միջավայրը

Ջերմային սպառիչների բնույթից կախված ՋԷԿ-երը լինում են՝ արդյունաբերական և ջեռուցման։ Արդյունաբերական ՋԷԿ-երից ջերմությունը հաղորդվում է մինչև մի քանի կմ, իսկ ջեռուցման ՋԷԿ-երից՝ 20-30 կմ հեռավորության վրա։ Շոգետուրբինային ՋԷԿ-երի հիմնական սարքավորումներն են՝ աշխատանքային շոգու էներգիան էլեկտրական էներգիայի փոխակերպող տուրբաագրեգատները և տուրբինների համար շոգի արտադրող կաթսայական ագրեգատները։

ՋԷԿ-երը օգտագործում են էներգակիր ռեսուրսներ, որոնք են՝ պինդ, հեղուկ և գազային վառելիքները, և արտադրում են էլեկտրական ու ջերմային էներգիա: Ամբողջ աշխարհի էներգիայի մեծ մասը ստացվում է ՋԷԿ-երից: Իրենց աշխատանքի ընթացքում ՋԷԿ-երը օգտագործած վառելիքի նյութական մասը վերածում են թափոնների, որոնք անցնում են շրջակա միջավայր թունավոր գազերի կամ պինդ նյութի տեքով:Աշխարհի ողջ ջերմային էներգետիական ամեն տարի Երկրի մթնոլորտ է արտանետում ավելի քան 200 մլն տոննա ածխածնի օքսիդ, ավելի քան 50 մլն տոննա տարբեր ածխաջրածիններ, համարյա 150 մլն տոննա ծծմբի երկօքսիդ, 50 մլն տոննայից ավելի ազոտի օքսիդներ, 250 մլն տոննա աերոզոլներ: Այսպիսով, օրգանական վառելիքի հիման վրա էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրությունն ըստ իր մասշտաբների յուրատեսակ նյութական էներգետիկ փոխանակություն է շրջակա միջավայրի հետ: Ջերմային էներգետիկայի այսպիսի շրջապտույտը ազդում է կենսոլորտում բնական վիճակում ընթացող շրջապտույտի վրա:

Комментарии