Արցախը որպես անկախ պետություն` Լեռային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ), գոյություն ունի 1991թ. սեպտեմբերի 2-ից: ԼՂՀ-ի տարածքը հիմնականում ընգրկում է Մեծ Հայքի Արցախ նահանգը:
Հայաստանի առաջին բաժանումից (387թ.) հետո Արցախը անցնում է Պարսկաստանին: Պարսկաստանի կազմում Արցախը Ուտիքի և Աղվանքի հետ միասին մտցվում է «Աղվանք» ընդհանուր անունն ստացած մարզպանության մեջ:
Արաբական տիրապետության ժամանակներում Արցախը կազմել է Արմինիա փոխարքայության մասը, իսկ հետագայում մտել է Բագրատունյաց հայկական թագավորության կազմի մեջ:
Հայ պետականության անկումից հետո, երբ Հայաստանը ասպատակում էին օտար նվաճողները, Արցախի իշխանություններն ամենից տևական պահպանեցին իրենց անկախությունը: Մտնելով Պարսկաստանի կազմի մեջ Արցախի իշխանությունները ունեին կիսանկախ կարգավիճակ: Դրանք միասին կոչվում էին Խամսայի մելիքություններ (Խաչենի, Ջրաբերդի, Դիզակի, Վարանդայի, Գյուլիստանի):
Արևելյան Անդրկովկաս թափանցած թուրքալեզու վայրի ցեղերը 15-րդ դարից սկսած Արցախի տարածքը կոչել են Ղարաբաղ:
Այժմ Արցախը կայացել է որպես երկրորդ հայկական պետություն: Այդպիսով ներկայիս Հայաստանը բաղկացած է Հայաստանի Հանրապետությունից (ՀՀ) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից (ԼՂՀ)։
Արցախի գյուղատնտեսությունը
Ազատագրված, անկախություն հռչակած ԼՂՀ հողային ֆոնդը 2007թ. տվյալներով 1145,8 հազ. հա է, որից գյուղատնտեսական հողահանդակները կազմում են538,3 հազ. հա: Վարելահողերը զբաղեցնում են շուրջ 148,8 հազ. հա տարածություն: Բազմամյա տնկարկները կազմում են 13,8 հազ. հա, խոտհարքերը` 31,6 հազ. հա: Ընդ որում, վարելահողերի տարածությամբ հատկապես կարևոր տեղ ունեն Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, հադրութի, Քաշաթաղի շրջանները:
Շահումյանի և Շուշիի շրջանները առավել նպաստավոր են արոտավայրերով:
Արցախի գյուղատնտեսությունն ընդգրկում է բուսաբուծության և անասնապահության բոլոր հիմնական ճյուղերը` հացահատիկի մշակություն, այգեգործություն և պտղաբուծություն, բանջարաբոստանային մշակաբույսերի աճեցում, խոշոր և մանր եղջերավոր անասնապահություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, շերամապահություն:
Լեզու
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։ Պաշտոնական գործավարությունը, նամակագրությունը, դատավարությունը և այլ ընթացակարգեր իրականացվում են հայերենով։ Առօրյա կյանքում և ոչ պաշտոնական միջավայրում բնակչությունը շփվում է հայերենի արցախյան բարբառով։
Արցախի բնակչության գերակշիռ մեծամասնությունը տիրապետում է ռուսերենին։
Տուրիստական գործակալությունների և հյուրանոցների աշխատակիցները, որպես կանոն, ռուսերենից բացի տիրապետում են նաև անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին։ Հասարակական վայրերում ցուցանակներն ու գովազդները հիմնականում եռալեզու են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Ճանապարհային նշանները գրեթե ամենուր երկլեզու են՝ հայերեն և անգլերեն։
Հղումներ՝
Комментарии
Отправить комментарий