Հայտնիներն ու կորոնավիրուսը

Վարակակիրների թվում են, ոչ միայն շարքային քաղաքացիներ, այլ նաև մարզիկներ, քաղաքական գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ և այլն։

Հայտնի դարձավ, որ կորոնավիրուսով է վարակվել ամերիկացի դերասան, պրոդյուսեր Թոմ Հենքսը և նրա կինը՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնը։

Մայամի քաղաքի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը նույնպես վարակվել է կորոնավիրուսով։

Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դուտթոնի մոտ կորոնավիրուսի փորձարկումը ցույց է տվել դրական արդյունք:

Վարակակիրների շարքում է հայտնվել նաև Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն։

Այսօր կորոնավիրուսի դեպք է հաստատվել նաև Լոնդոնի «Չելսիի» 19-ամյա հարձակվող Կալում Հադսոն-Օդոյի մոտ։

Լեհաստանի զինված ուժերի հրամանատար Յարոսլավ Միկայի մոտ նույնպես հայտնաբերվել է կորոնավիրուս:

Վարակված է նաև Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը։

Կորոնավիրուսային թեստի դրական արդյունք է հաստատվել նաև իտալական «Սամպդորիայի» ֆուտբոլիստ Մանոլո Գաբբիադինիի մոտ:

Հղումներ՝

Комментарии