Չճանաչված պետություններ

1.Ազատ Կաշմիր - Պակիստանի և Հնդկաստանի միջև մինչ այժմ պայքար է գնում Ազատ Կաշմիրի համար: Այն իր անկախության մասին հռչակագիրը ընդունել է 1947 թվականի հոկտեմբերին:

2.Թուրքական պետություն Հյուսիսային Կիպրոսի- Երբ 1960 թվականին Կիպրոսը անկախացավ, հունական և թուրքական իշխանություններին տրված էր հավասար իրավունք երկիրը ղեկավարելու հարցում: 1974 թվականին թուրքական զորքերը հարձակվեցին Կիպրոսի վրա և գրավեցին հյուսիային մասը: Պետությունը ճանաչված է միայն Թուրքիայի կողմից:

3.Պաղեստին - Մինչ օրս շարունակվում են բախումները Իսրաելի և Պաղեստինի միջև: Պաղեստինի հանրապետությունը ճանաչել են 135 երկրներ:

4. Պրեդնիստովիայի Մոլդովական Հանրապետություն- Երկրի անկախությունը ճանաչում են Արցախի Հանրապետությունը, Աբխազիան և Հարավային Օսետիան: Պրեդնիստովիան ցանկություն ունի միանալու Ռուսաստանին, սակայն դեռևս Ռուսաստանի կողմից քայլեր չեն կատարվում:

5.Թայվան- Չինաստանի ժողովրդավարական հանրապետության անկախացումից հետո նրանք ղեկավարում են միայն Չինաստանի հարավում գտնվող կղզին, չնայած մինչ այդ Թայվանի իշխանության տակ էր գտվում ներկայիս ամբողջ Չինաստանը:

6.Աբխազիա-Մինչ 2008 թվականը ղեկավարվում էր Վրաստանի կողմից: Այժմ համարվում է որպես Վրաստանի մաս: Ճանաչված է Ռուսաստանի, Նիկարագուայի, Վենեսուելայի և Նաուրույի կողմից:

7.Հարավային Օսետիա- Ինչպես Աբխազիան, այս պետությունը նույնպես գտնվում էր Վրաստանի ղեկավարության տակ, այժմ պաշտոնապես համարվում է Վրաստանի մաս: Սակայն Օսետիան մեծ ցանկություն ունի միանալու Ռուսաստանին: Ճանաչված է Ռուսաստանի, Նիկարագուայի, Վենեսուելայի և Նաուրույի կողմից:

8.Կոսովո-Ճանաչված է 105 պետությունների կողմից: Բայց նրա հյուսիսային մասի սերբ բնակիչները չեն ընդունում Կոսովոյի անկախությունը:

9.Սահարայի Արաբական Հանրապետություն - Նրա անկախության հետ հարևան Մարրոկոն համաձայն չէ: Ճանաչված է մի շարք երկրների կողմից:

10. Սոմալիլենդ-2003 թվականին բնակչության 99 տոկոսը համաձայվել է անկախանալ Սոմալիից: Դեռևս ոչ մի պետություն նրա անկախությունը չի ճանաչել:

Տասնյակում չկա Արցախը, քանի որ բոլորսել տեղյակ ենք նրա մասին:

Комментарии