Եղիշե Չարենց | Հայաստանին

Բանաստեղծի խոհահուզական ապրումները տեսնում ենք «Հայաստանին» տաղում: Ժողովրդի պատմական ճանապարհի քննությունը հանգեցնում է փորձությունների ու ողբերգությունների անընդմեջ հաղթահարման ազգային ճակատագրի խոհափիլիսոփայությանը`
«Հազար ու մի վերք ես տեսել- էլի կտեսնես…
կամ՝
Աշնան քաղած արտի նման` հազա~ր զոհերի
 Չհավաքած բերք ես տեսել- էլի կտեսնես….»
Սակայն Չարենցը այդպես հեշտ հուսահատվող չէր, նա ապավինում էր հնագույն ժամանակներից ի վեր հայության ծնած Նարեկացի, Շնորհալի, Քուչակ ու Սայաթ-Նովա «հանճար-խելք»-երին, հավատում էր, որ հայ ժողովուրդը կշտկի կոտրված մեջքը, կապաքինի վերքերը ու կհառնի փյունիկի պես։ Այդ մենք տեսնում ենք
«Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում….»բանաստեղծություն-աղոթքի մեջ։

Ձայնագրություն`https://soundcloud.com/sofya-ayvazyan/gw7sgvbzxnbl

Комментарии