Դրամաշրջանառություն

Ապրանքային արտադրության զարգացման որոշակի փուլում ապրանքների անմիջական փոխանակությունն աստիճանաբար իր տեղը զիջում է փոխանակությանը՝ փողի միջոցով։ Փողի որոշակի քանակ մշտապես շրջանառության մեջ է և սպասարկում է ապրանքների իրացումը։

Դրամաշրջանառությունը լինում է նաև մետաղական, բանկնոտային և թղթադրամային։ Տվյալ դեպքում փողը կատարում է շրջանառության միջոցի ֆունկցիա։ Վարկային և զանազաև այլ պարտավորություևներ մարելիս այն հանդես է գալիս վճարման միջոցի ֆունկցիայի դերում։ Կապիտալիզմի ժամանակ դրամաշրջանառությունը, բացի սովորական ապրանքների փոխանակության պրոցեսից, սպասարկում է նաև աշխատուժ ապրանքի փոխանակությանը։ Շրջանառության համար անհրաժեշտ փողի քանակը որոշվում է ապրանքների գների գումարը հարաբերելով փողի նույնանուն միավորների պտույտների թվին։ Փողի քանակի տվյալ մեծության դեպքում դրամանիշերի իրական արժեքը հակադարձ համեմատական է շրջանառության մեջ թողարկած դրամանիշերի քանակին։

Комментарии