Թափոններ

Թափոնները առաջանում են մարդու կենցաղային և արդյունաբերական գործոնեության ժամանակ, նյութերի և էներգիայի փոխակերպման հետևանքով, համարվում են օդի, ջրերի, ընդերքի և հողերի աղտոտման աղբյուր։

Ըստ ագրեգատային վիճակի թափոնները կարող են լինել՝ հեղուկ, որոնք են՝ կեղտաջրերը և կոյուղաջրերը, պինդ որոնք են՝ մետաղները և պլաստմասսաները և այլ արտդրական մնացորդները և գազային՝ մեքենանների և այլ տեխնիկայի արտանետումները։ Այն թափոնները, որոնք վտանգավոր չեն, հնարավոր է վերմշակել և նորից օգտագործել։ Օրինակ՝ մետաղական թափոնները, որոնք կարելի է վերմշակել և օգտագործել մեքենայաշինությունում։ Կենցաղային թափոնների վերմշակման արդյունքում կարելի է ստանալ կենսագազ և օգտագործել այն, որպես վառելիք մեքենանների համար կամ որպես վառելիք ՋԷկ-ում։ Նաև վերամշակված թափոնների միջոցով Ճապոնիայում և Սինգապուրում արեստական կղզիներ են ստեղծում։


Թափոնների նվազեցումը


Թափոնների կուտակումը և դրանց ոչնչացումը այսօր մարդությանը հուզող ամենակարևոր հիմնահարցերից մեկն է: Պայքարի լավագույն միջոցներից են թափոնների քանակի նվազեցումը կամ վերմշակումը և կրկնակի օգտագործումը: Թափոնների քանակի մեծ մասը, որոնք թունավոր չեն, կարելի է օգտագործել որպես օգտակար պաշար: Օրինակ՝ Շինանյութերի արտադրության ժամանակ գոյացած տարբեր չափի քարի կտորները և փոշին կարելի է վերամշակել և օգտագործել շինարարության մեջ։ 


Ոչ կենսաքայքայվող թափոնների համար լավագույն միջոցը վերօգտագործումն է: Վերօգտագործելուց առաջ թափոնները անհրաժեշտ է տեսակավորել՝ թուղթը, մետաղը, ապակին, պոլիմերային նյութերը և օրգանական թափոնները։ Որից հետո, որպես երկրոդային հումք ուղարկել վերամշակման:

Комментарии