Ընտանեկան օրագիր

Այս օրերին, երբ բոլորս տանն ենք, հնարավորություն է ընձեռնվել շփվել, խաղալ, ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ։ Իմ մոտ, ընտանիքիս հետ օրերը լավ են անցնում, օրինակ՝ մենք հիմնականում ֆիլմեր ենք դիտում, երեկոյան թեյախմություն ենք կազմակերպում ու բոլորովս խաղեր խաղում։ Իսկ ինչ վերաբերվում է ինձ, ապա շարունակում եմ սովորելը, ուղղակի օնլայն տարբերակով, ուսուցիչներս ուղարկում են առաջաձրանքները, ես կատարում եմ և տեղադրում իմ բլոգում։ Համարյա ոչինչ չի փոխվել։ Իրոք ինձ դուր է գալիս այս վիճակը, սա բոլորիս համար հնարավորություն է, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրենք մեր ընտանիքներին և մի փոքր ժամանակ անցկացնենք։ Իհարկե կարոտել եմ ընկերներիս, դպրոցս, ուսուցիչներիս, և ինչքան էլ որ լավ է այս վիճակը մեկ է, շատ եմ ուզում, որ ինչքան հնարավոր է շուտ այս ամենը ավարտվի, որպեսզի վարակվածները առողջանան և ետ գան իրենց ընտանիքի մոտ։ Որպեսզի բժիշկները վերջապես տուն վերադառնան, իրենց ընտանիքի մոտ։ Լավ մնացեք, տնից դուրս մի եկեք, մեզնից բոլորիցս է կախված թե ինչքան շուտ այս ամենը կավարտվի։

Комментарии